
Բոլորս էլ գիտենք, որ Թումանյանը իր ստեղծագործություններում շատ է օգտագործել ժողովրդական բառեր և բառակապակցություններ։ Ես, վերցնելով «Գիքորը» պատմվածքը, փորձելու եմ դուրս բերել այնտեղի բոլոր ժողովրդական բառերն ու բառակապակցությունները։ Բայց սկզբում մի փոքր պատմեմ պատմվածքի մասին և ներկայացնեմ նրա սյուժեն։
«Գիքորը» Հովհաննես Թումանյանի պատմվածքներից է։ Պատմվածքը Հայֆիլմում էկրանավորվել է երկու անգամ՝ 1934 և 1982 թվականներին։ Հովհաննես Թումանյանի որդին՝ Արտավազդ Թումանյանը, «Գիքորը» պատմվածքը վերածել է պիեսի և բեմադրել Դսեղում, որին ներկա է եղել նաև Հովհաննես Թումանյանը։

Սյուժեն՝
Համբոն տղային՝ Գիքորին, տանում է քաղաք, որ աշխատի, «մարդ դառնա»՝ հույս ունենալով, որ որդին հնարավորինս կօգնի ընտանիքին։ Գիքորը սկզբում աշխատում է բազազ Արտեմի տանը, սակայն մի շարք անախորժություններից հետո նրան տանում են աշխատելու խանութում։ Օտար միջավայրում միայնակ մնացած գյուղացի տղան չի կարողանում անհրաժեշտ պատշաճությամբ կատարել իր վրա դրված պարտականությունները, ինչի պատճառով բազմիցս պատժվում է։ Նրան տանջում է նաև հայրենի գյուղի ու ընտանիքի կարոտը։
Ժողովրդական բառուբանը
Կռիվ էր ընկել, գործի տա, մարդ դառնա, քորփա, աշխարք, գցիլ, լալիս, տանըցիք, մին էլ, շալակ, անց էին կենում, ապի, իսկի, ղոնախ, սամովար, տախտ, ջահել, թեյ շինել, էնտեղ, մտքումը դնել, ղարկել, թինկը տված, չիբուխ քաշել, մարդ շինել, թանգություն, թավլաչի, բազար, բիձա, հրամանք, ծառա տալ, դուքան, բաժին տալ, բազազ, աշկերտ, դրուստ, ախար, խազեին, բաց արած, ամա, ջուխտ, կռնից, քուռ, հալալ, դարդ, գրիլ-կարդալ, նստիլ-վերկանալ, շկոլում, էլել, ջոկել, մտիկ անել, ղարիբ, բուխարի, փեչ, կալ, հո, կալսել, եղ, մածոն, փետ, վա, ղոչաղ կաց, պրիստավ, բաս, վախտ, դես-դեն, քոռ ու փուչ անել, կտորտանք, քարթուն, թերմացք, թինկը տված, չթեր, թաբախ, սիրտդ շուռ մի բեր, կոխած, ընչի, հիմի, հողեմ ձեր գլուխը, խաթա, ժաժ, կըլի, դեդի, չոտկ, քիքի, տաշտիցը, փեշ, հանդ, աղբր, քամ ընկնել, աչք ածել, գտնիլ, կիսեփ, անց կենալ, քրքվել, մաշել, դուրս անել, դեսից-դենից, թանգ, հուպ տալ, գետինը մտնել, խամ, աստոծ, քաշ գալ, խալխ, վախեց, ղոնախ, մուշտարիներ, ծառս լինել, պար ածել, ճիպոտ, մեյմուն, լածիրակ, քու, կլուբ, գուբերնատ, վռազ, տապ անել, ծիկրակել, էստի համեցեք, բռնոթի, բաղո, ջափեն, զոռով, գռոշ, օքմի, քվոր, գեղ, աղավարի, իստակ, խալիչ, ճարել, տկլոր, տեղներս նեղա, մանեթ, դարդ, վըրով, օճորք, ապսպրեց, հրեն։