
Այսօր տեղի ունեցավ հանդիպում Լիլիթ Բլեյանի հետ։ Հանդիպումը անցավ շատ ջերմ, առույգ և հավես մթնոլորտում։ Հանդիպումը սկսվեց սեբաստացիների անակնկալներով։ Պատրաստել էին տեսանյութ, որտեղ Լիլիթ Բլեյանին ներկայացնում էին որպես 1. Աղջիկ 2. Քույր 3. Աշակերտ Տեսանյութը հետաքրքիր էր և՛ Լիլիթ Բլեյանի, և՛ մեզ համար։ Հաջորդ անակնկալը Լիլիթ Բլեյանի երգերից մեկի կատարումն էր սեբաստացիների կողմից։ Իմ կարծիքով այդ անակնկալը վայելեցին բոլորը։ Հետո Լիլիթ Բլեյանին ուղղեցինք մեզ հետաքրքրող հարցերը, որոնց նա հաճույքով պատասխանեց՝ մեջ բերելով պատմություններ և դրվագներ իր կյանքից։ Ապա լսեցինք իր իսպաներեն երգերը հենց իր կատարմամբ։ Մեկը մեկից լավն էին։ Հանդիպման վերջում նրանց հյուրասիրեցինք սանգրիայով, ինչը նույնպես սեբաստացիներն էին պատրաստել։ Այսպիսով՝ հանդիպումը շատ հետաքրքիր ու բովանդակալից էր։ Շնորհակալ ենք Լիլիթ Բլեյանին՝ այս օրը յուրահատուկ դարձնելու համար։ Եվ իհարկե, շնորհակալ ենք մեր իսպաներենի դասավանդող Ռուզաննա Սարգսյանին՝ հանդիպումը կազմակերպելու համար։





