Posted in Հաշվետվություններ

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Աշխարհում տարածված համաճարակի պատճառով՝ այս տարի դասերը սովորականից ուշ սկսվեցին։ Մեզ հնարավորություն տրվեց ընտրելու մեր ուսուցման ձևը(առկա, հեռավար, ինքնակրթություն)։ Ես ընտրեցի ուսուցման առկա ձևը։ Սակայն դպրոց հաճախելը միևնույն է տարբերվում էր անցած տարիներից։ Դասերը անցկացվեցին հիբրիդային ձևով։

Մասնակցել եմ մի շարք հետաքրքիր նախագծերի և միջոցառումների։ Ինձ համար այս ուսումնական շրջանը բավականին հագեցած ու հետաքրքիր էր։

Սեպտեմբեր

Նյութիս սկզբում արդեն նշեցի, որ դասերը սովորականից ուշ սկսեցինք։ Դասի ենք գնացել միայն սեպտեմբերի վերջին երկու շաբաթը։ Բայց այդ երկու շաբաթվա ընթացքում բավականին շատ բան ենք հասցրել անել։ Գրականություն առարկայից մի շարք վերլուծություններ ենք արել, կարդացել ենք շատ-շատ պատմվածքներ, հայոց լեզվից վերհիշել ենք քերականությունը, գրել ենք մի շարք վարժություններ։ Էկոլոգիա առարկայից քննարկել ենք մարդու առողջությանն ու շրջակա միջավայրին վերաբերող հարցերը։ Քանի որ այս տարի նոր առարկաներ պետք է անցնեինք (քաղաքագիտություն և իրավունք), առաջին դասերին ծանոթացանք դասավանդողների հետ, ովքեր ներկայացրեցին թե ինչ ենք անելու այդ առարկաների ընթացքում։ Մաթեմատիկայից կրկնել ենք եռանկյունաչափությունը, գրել դրան վերաբերող մի շարք վարժություններ։ Գծանկարից նոր աշխատանքներ ունեցա։

Հոկտեմբեր

Հոկտեմբեր ամիսը նույնպես բավականին հագեցած էր։ Մասնակցել եմ գրականության մի շարք նախագծերի։ Դրանք են “Գրաբարյան օրեր“֊ը, “Կոմիտաս“֊ը, “Իսահակյանական օրեր“։ Հայոց լեզվից գրել ենք մի շարք քերականական առաջադրանքներ։ Անգլերենից գրել ենք վարժություններ, շարադրություններ և վերլուծություններ։ Արել եմ նաև իսպաներենի թարգմանություններ և վարժություններ։ Իրավունք առարկայից քննարկել ենք երեխաների իրավունքները, ՄԱԿ֊ի գործունեությունը և Հայաստանի հետ ունեցած համագործակցությունը։ Հանրահաշվից անցել ենք ցուցչային ֆունկցիաները, շարունակել ենք եռանկյունաչափությունը։ Քաղաքագիտություն և պատմություն առարկայից քննարկել ենք երկրում տիրող իրավիճակը։

Նոյեմբեր

Այս ամսվա մեջ գերազանցում են իմ թարգմանությունները։ Արել եմ թարգմանություններ անգլերենից, իսպաներենից, հայոց լեզվից։ Գրականությունից արել եմ “Սեբաստացու օրեր” և «Սասնա ծռեր» նախագծերը։ Հայոց լեզվից գործնական աշխատանք ենք գրել։ Նոյեմբերից սկսեցինք պատրաստվել մեր “Սևակյան սեր և խաղաղություն” նախագծին, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 18֊ին։ Էկոլոգիա առարկայից քննարկել ենք էկոհամակարգերի հիմնախնդիրները։ Մաթեմատիկայից անցել ենք լոգարիթմերը, լոգարիթմական հավասարումներն ու անհավասարումները։

Դեկտեմբեր

Դեկտեմբերը նույնպես բավականին հագեցած էր։ Հետաքրքիր նախագծեր եմ արել էկոլոգիա, քաղաքագիտություն առարկաներից։ Գրել եմ վերլուծութկուններ, շարադրություններ, վարժություններ անգլերենից և իսպաներենից։ Դեկտեմբերի 18֊ին տեղի ունեցավ մեր իսպաներենի “Սևակյան սեր և խաղաղություն” նախագիծ֊միջոցառումը։ Միջոցառմանը ներկայացրեցինք Սևակի հայտնի բանաստեղծությունները և՛ հայերենով, և՛ իսպաներենով։ Միջոցառմանը կիթառով և դաշնամուրով երաժշտություն լսեցինք։ Տիարը հետաքրքիր դեպքեր պատմեց Սևակի կյանքից։ Միջոցառումը բավականին հագեցած էր և հետաքրքիր։

Leave a comment