Posted in Հաշվետվություններ

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Աշխարհում տարածված համաճարակի պատճառով՝ այս տարի դասերը սովորականից ուշ սկսվեցին։ Մեզ հնարավորություն տրվեց ընտրելու մեր ուսուցման ձևը(առկա, հեռավար, ինքնակրթություն)։ Ես ընտրեցի ուսուցման առկա ձևը։ Սակայն դպրոց հաճախելը միևնույն է տարբերվում էր անցած տարիներից։ Դասերը անցկացվեցին հիբրիդային ձևով։

Մասնակցել եմ մի շարք հետաքրքիր նախագծերի և միջոցառումների։ Ինձ համար այս ուսումնական շրջանը բավականին հագեցած ու հետաքրքիր էր։

Սեպտեմբեր

Նյութիս սկզբում արդեն նշեցի, որ դասերը սովորականից ուշ սկսեցինք։ Դասի ենք գնացել միայն սեպտեմբերի վերջին երկու շաբաթը։ Բայց այդ երկու շաբաթվա ընթացքում բավականին շատ բան ենք հասցրել անել։ Գրականություն առարկայից մի շարք վերլուծություններ ենք արել, կարդացել ենք շատ-շատ պատմվածքներ, հայոց լեզվից վերհիշել ենք քերականությունը, գրել ենք մի շարք վարժություններ։ Էկոլոգիա առարկայից քննարկել ենք մարդու առողջությանն ու շրջակա միջավայրին վերաբերող հարցերը։ Քանի որ այս տարի նոր առարկաներ պետք է անցնեինք (քաղաքագիտություն և իրավունք), առաջին դասերին ծանոթացանք դասավանդողների հետ, ովքեր ներկայացրեցին թե ինչ ենք անելու այդ առարկաների ընթացքում։ Մաթեմատիկայից կրկնել ենք եռանկյունաչափությունը, գրել դրան վերաբերող մի շարք վարժություններ։ Գծանկարից նոր աշխատանքներ ունեցա։

Հոկտեմբեր

Հոկտեմբեր ամիսը նույնպես բավականին հագեցած էր։ Մասնակցել եմ գրականության մի շարք նախագծերի։ Դրանք են “Գրաբարյան օրեր“֊ը, “Կոմիտաս“֊ը, “Իսահակյանական օրեր“։ Հայոց լեզվից գրել ենք մի շարք քերականական առաջադրանքներ։ Անգլերենից գրել ենք վարժություններ, շարադրություններ և վերլուծություններ։ Արել եմ նաև իսպաներենի թարգմանություններ և վարժություններ։ Իրավունք առարկայից քննարկել ենք երեխաների իրավունքները, ՄԱԿ֊ի գործունեությունը և Հայաստանի հետ ունեցած համագործակցությունը։ Հանրահաշվից անցել ենք ցուցչային ֆունկցիաները, շարունակել ենք եռանկյունաչափությունը։ Քաղաքագիտություն և պատմություն առարկայից քննարկել ենք երկրում տիրող իրավիճակը։

Նոյեմբեր

Այս ամսվա մեջ գերազանցում են իմ թարգմանությունները։ Արել եմ թարգմանություններ անգլերենից, իսպաներենից, հայոց լեզվից։ Գրականությունից արել եմ “Սեբաստացու օրեր” և «Սասնա ծռեր» նախագծերը։ Հայոց լեզվից գործնական աշխատանք ենք գրել։ Նոյեմբերից սկսեցինք պատրաստվել մեր “Սևակյան սեր և խաղաղություն” նախագծին, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 18֊ին։ Էկոլոգիա առարկայից քննարկել ենք էկոհամակարգերի հիմնախնդիրները։ Մաթեմատիկայից անցել ենք լոգարիթմերը, լոգարիթմական հավասարումներն ու անհավասարումները։

Դեկտեմբեր

Դեկտեմբերը նույնպես բավականին հագեցած էր։ Հետաքրքիր նախագծեր եմ արել էկոլոգիա, քաղաքագիտություն առարկաներից։ Գրել եմ վերլուծութկուններ, շարադրություններ, վարժություններ անգլերենից և իսպաներենից։ Դեկտեմբերի 18֊ին տեղի ունեցավ մեր իսպաներենի “Սևակյան սեր և խաղաղություն” նախագիծ֊միջոցառումը։ Միջոցառմանը ներկայացրեցինք Սևակի հայտնի բանաստեղծությունները և՛ հայերենով, և՛ իսպաներենով։ Միջոցառմանը կիթառով և դաշնամուրով երաժշտություն լսեցինք։ Տիարը հետաքրքիր դեպքեր պատմեց Սևակի կյանքից։ Միջոցառումը բավականին հագեցած էր և հետաքրքիր։

Posted in Իրավունք

Ժողովրդավարություն

Ժողովրդավարությունը դա քաղաքական ռեժիմ է, որի հիմքում ընկած է գործընթացի կամ նրա որևէ մակարդակի վրա մասնակիցների հավասար մասնակցությամբ խմբային որոշումների կայացման ընթացակարգը։

ժողովրդավարության սահմանումը հիմնականում սահմանափակվում է հետևյալ հատկանիշներով.

  • Առաջնորդների նշանակումն իրենց կառավարողների կողմից տեղի է ունենում ազնիվ և մրցակցային ընտրությունների միջոցով
  • Ժողովուրդը հանդիսանում է լեգիտիմ իշխանության միակ աղբյուրը
  • Հասարակությունը հանուն իր շահերի բավարարման և ընդհանուր բարեկեցության իրականացնում է ինքնակառավարում։

Ժողովրդավարության պատմություն

Պատմականորեն առաջինն անվանում են հենց նախնադարյան-համայնական ժողովրդավարությունը։ Ժողովրդավարութունն առաջացել է Հին Հունաստանում և Հին Հռոմում,որի որոշակի տարրերն առկա են եղել միջնադարյան քաղաք-պետությունների ավանդույթներում և Եվրոպայի իշխանական ներկայացուցչական մարմիններոմ, ինչպես նաև նոր ժամանակի բրիտանական գաղութներում։ Հնագույն քաղաք-պետությունների օրենսդիր, գործադիր և դատական իշխանության կրողը եղել է ժողովը, որի մեջ ընդգրկված են եղել բոլոր քաղաքացիները։ Այն հնարավոր էր, քանի որ այդ քաղաքների բնակչությունը հիմնականում չէր գերազանցում 10000 հոգի, իսկ կանայք և ստրուկները զուրկ էին քաղաքական իրավունքից։ Քաղաքացիներն ունեին գործադիր և դատական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունք, որոնք ընտրվելու սկզբունքով էին, իսկ մյուսները նշանակվում էին վիճակահանության սկզբունքով։ Սակայն Հռոմեական Հանրապետության հնագույն ժողովրդավարական ինստիտուտները դադարեցրեցին իրենց գործունեությունը։

Հարկ է նաև նշել, որ ժողովրդավարությունը հնագույն ժամանակներում համարվել է փիլիսոփայական մտորումների առարկա և հասկացուցությունը կարող էր ունենալ այնպիսի նշանակություն, որը բավականին տարբեր էր տվյալ բառի ժամանակակից նշանակությունից։ Պլատոնը նշել է, որ ժողովրդավարությունը նախանձող աղքատների իշխանություն է։ Իր ութերորդ «Պետություն» գրքում նա պնդում էր, որ ավելորդ ժողովրդավարությունը հանգեցնում է բռնությանը։ Նմանատիպ կարծիքի էր նաև Արիստոտելը՝ նշելով, որ ժողովրդավարությունը մեծամասնություն կազմող աղքատ քաղաքացիների կառավարում է՝ որոնք ցանկանում էին բավարարել իրենց անձնական շահերը։ Նա նշում էր, որ նմանատիպ կառավարման ձևը հանգեցնում է ժողովրդավարության, քաղաքականության կատարյալ ձևի խեղաթյուրմանը։

Ժողովրդավարության տեսություն

Ժողովրդավարության ժամանակակից տեսության մեջ առկա են երեք հիմնական ուղղություններ՝ ֆենոմենոլոգիական, բացատրական և նորմատիվ։ Ֆենոմենոլոգիական տեսությունը բնութագրում և դասակարգում է առա ժողովրդավարական համակարգերը։ Բացատրական տեսությունը հաստատման ժամանակ փորձում է հաստատել թե ում նախասիրություններն են ժողովրդավարության հաստատման ժամանակ որևէ դեր խաղալու։, ինչպիսին են լինելու որոշումների կայաման մեխանիզմերը, ինչպես խուսափել անցանալի հետևանքներից։ Իսկ նորմատիվ տեսության ժամանակ առարկա է հանդիսանում ժողովրդի իշխանության էթիկական կողմը՝ երբ և ինչու է ժողովրդավարությունը ցանկալի հենց բարոյականության տեսակետից, ինչպիսի սկզբունքներ պետք է լինեն ժողովրդավարության ինստիտուտների հիմքում, ինչպիսիք են ժողովրդավարական հասարակություններում քաղաքացիներից ողջամիտ սպասումները։

Այս տեսության մեջ կարևոր ներդրում են ունեցել Արիստոտելը, Ջոն Լոքը, Դեվիդ Յումը, Շառլ Լուի Մոնտեսքյոն, Ժան-Ժակ Ռուսոն, Ջոն Ստյուարդ Միլլը, Ջոն Դյուին, Յուրգեն Հաբերմասը, Ջոն Րոլզը, Հանա Արենդտը և այլ մտածողները։

Ժողովրդավարությունն իրենից ոչ միայն ժողովրդական կառավարում է ներկայացնում, այլ նաև մարդու իրավունքների համակարգ։ Այդ իրավունքների խախտումը կասկածի տակ է դնում կառավարման ժողովրդավարությունը։ Ժողովրդավարությունը պահանջում է կայուն պետության առկայություն որպես լեգիտիմ ուժի օգտագործման միակ աղբյուր։

Ժողովրդավարության կայունությունը

Պետության կայունության համար անհրաժեշտ է որպեսզի քաղաքացիները կատարեն իշխանության կողմից այն բոլոր որոշումները, որոնք նույնիսկ անընդունելի են հենց իրենց կողմից։ Այն նշանակում է, որ փոքրամասնությունը ենթարկվում է մեծամասնությանը, իշխանության փոփոխությունը հանգիստ է ընթանում, իսկ ընդդիմությունն իրավասու է արտահայտել իր անհամաձայնությունը,սակայն միայն օրենքի շրջանակում։ Հետևաբար կայուն ժողովրդավարության համար կարևորագույն պայմանը քաղաքացիների մոտ ժողովրդավարական լեգիտիմության առկայությունն է։ Այս պարագայում կարևոր է հիմնարար արժեքների առկայությունը, ինչը հնարավոր է դարձնում քաղաքական վարքագծի սկզբունքային դրսևորումների վերաբերյալ համաձայնության հաստատմանը։ Այն նպաստում է քաղաքացիների շրջանակներում վստահության հաստատմանը և արդարացնում է այդ իրավունքների պաշտպանության համար ուժի կիրառումը։

Մի շարք հեղինակներ ենթադրում են, որ հասարակության կողմից ժողովրդավարական սկզբունքների և սահմանադրական իրավունքների ընդունումն իբրև մշակութային արժեքներ պետությանը ճգնաժամի ժամանակ տալիս է կայունություն։ Միևնույն ժամանակ արդյունավետ իրավական համակարգի բացակայությունը ժողովրդավարական հասարակությունը թողում է առանց պաշտպանության և չարաշահումների համար հիմք է առաջացնում իշխանության, քաղաքական ընտրանու և հանցավոր խմբավորումների կողմից։

Ժողովրդավարության տեսակները

Ժողովրդավարության պատմական հիշողության մեջ առկա են 2 մոդել։ Ուղիղ ժողովրդավարության պայմաններում լիրավ քաղաքացիներն ընտրությունների միջոցով ընդունում են քաղաքական որոշումներ, երբ հետագայում փոքրամասնությունը սկսում է ենթարկվել մեծամասնության կամքին։ Ներկայացուցչական ժողովրդավարության պայմաններում տեղի է ունենում դելեգիրացման գործընթաց և ընտրվողներն ընտրողների առջև պատասխան են տալիս իրենց գործողությունների համար։

Օլիգարխիկ ժողովրդավարությունը հնարավորություն է տալիս խոշոր սեփականատերերին անմիջական մասնակցուցուն ունենալ պետական կառավարման գործընթացում։ Ընտրական իրավունքը ենթարկվում է սեփականության սահմանափակմանը։ Նունյն հնարավոր է ասել նաև պլուտոկրատիայի վերաբերյալ, որտեղ ղեկավարող խավի կողմից իրականացվող քաղաքականության հիմքում ընկած է խոշոր կապիտալի շահը։

էգալիտար ժողովրդավարության հիմքում ընկած է քաղաքական հավասարության հաստատման գաղափարը։ Այն ենթադրում է քաղաքական գործընթացում հավասար մասնակցություն, հավասար ներկայացուցչություն, իրավունքի և ազատության հավասար պաշտպանություն և քաղաքական նշանավոր ռեսուրսների նկատմամբ հավասար հասանելիություն։ Նման մոտեցման կողմնակիցները հիմնականում կոչ են անում իրականացնել այնպիսի քաղաքականություն, որտեղ առաջնայինը կլինի հենց ազգային շահը, այն վեր համարելով փոքրամասնությունների կամ առանձին քաղաքացիների շահից։ Նման մոտեցման պայմաններում ազգն ընկալվում է էթնիկական իմաստով, այլ ոչ թե քաղաքական, որտեղ իրավունքի կրողներ էին դառնում միայն որոշակի ազգության ներկայացուցիչները։

Սոցիալիստական ժողովրդավարությունը նման է էգալիտար ժողովրդավարությանը, սակայն այն կենտրոնացած է հասարակ ժողովրդի կամքի վրա։ Այն ենթադրում է դասակարգային հասարակության աստիճանակարգային չեզոքացում։ «Սոցիալական ժողովրդավարություն» հասկացությունն ամրապնդվել է 1919 թ. Ռուսաստանի կոմունիստական կուսակցության ծրագրի իրականացման արդյունքում։ 1940-ական թթ. կոմունիստական կուսակցությունների կողմից ներկայացվեց նաև մեկ այլ հասկացություն «ժողովրդական ժողովրդավարույուն» որպես սոցիալիստական ժողովրդավարության բազմազանություն։

Posted in Անգլերեն

How I’m going to celebrate New Year

This year was very hard for everyone. Virus, war. We felt too much pain and anxiety. But I think that we must start live, we must remember how it was without this problems. I think that not celebrating New Year is not right. I don’t think that we must go to parties, celebrate it in restaurants or cafes. We can just celebrate it with our families. And I don’t think that we must forget about what happened in the past months. We must respect all the soldiers who died for us and for our peace, we must respect their families, because it is so hard for them. That’s why we should not celebrate a rich, glorious and luxurious New Year, but simply be with our families on that day.

Posted in Անգլերեն

10 expressions to Use In Speaking And Writing

  1. Sorry.
  2. I’m (so / very / terribly) sorry.
  3. Ever so sorry.
  4. How stupid / careless / thoughtless of me.
  5. Pardon (me)
  6. That’s my fault.
  7. Sorry. It was all my fault.
  8. Please excuse my (ignorance)
  9. Please don’t be mad at me.
  10. Please accept our (sincerest) apologies.

How To Use These Phrases In Your English: 

  1. Phrase 1 is a general short apology. We use this when we bump into people on the street. At other times, it sounds too weak.
  2. In phrase 2, we use ‘so’, ‘very’ and ‘terribly’ to make the meaning stronger. ‘Terribly’ is the strongest. If we use one of the words in brackets, it is stressed.
  3. Phrase 3 is quite formal but it’s a stronger apology than just ‘sorry’.
  4. We use phrase 4 to criticise ourselves and the mistake that we have just made.
  5. We use phrases 6 and 7 to take all the responsibility for what happened. Phrase 7 is a little stronger.
  6. We use phrase 8 to apologise for our lack of knowledge or ability. We can replace the word in brackets with other nouns, e.g. carelessness, forgetfulness.
  7. Phrase 9 is asking the other person not to get angry. The tone is quite informal.
  8. Phrase 10 is often used in formal letters. The word ‘sincerest’ makes the apology very strong and very formal.
Posted in Անգլերեն

Exercises

1. There was a picture lying on the floor.
(It / fall / off the wall) It had fallen off the wall.
2. The people sitting next to you on the plane were nervous. It was their first flight.
(They / not / fly / before) They hadn’t flown before.
3. You went back to your home town recently after many years. It wasn’t the same as before.
(It / change / a lot) It had changed a lot.
4. Somebody sang a song. You didn’t know it.
(I / not / hear / it / before) I hadn’t heard it before.
5. I invited Rachel to the party, but she couldn’t come.
(She / arrange / to do something else) She had arranged to do something else.
6. You went to the cinema last night. You got to the cinema late.
(The film / already / start) The film had already started.
7. Last year we went to Mexico. It was our first time there.
(We / not / be / there / before) We hadn’t been there before.
8. I met Daniel last week. It was good to see him again after such a long time.
(I / not / see / him for five years) I hadn’t seen him for five years.
9. I offered my friends something to eat, but they weren’t hungry.
(They / just / have / lunch) They had just had lunch.
10. Sam played tennis yesterday. He wasn’t very good at it because it was his first game ever.
(He / never / play / before)He had never played before.

1. Paul wasn’t at the party when I arrived. He’d gone (He / go) home.
2. I felt very tired when I got home, so I went (I / go) straight to bed.
3. The house was very quiet when I got home. Everybody had gone (go) to bed.
4. Mark travels a lot. When I first met him, he had already traveled(he / already / travel) round the world.
5. Sorry I’m late. The car broke (break) down on my way here.
6. We were driving along the road when we saw (we / see) a car which had broken
(break) down, so we stoped (we / stop) to help.

Posted in Քաղաքագիտություն

ՀՀ-ի արտաքին քաղաքականությունը միջազգային կազմակերպությունների հետ (ՄԱԿ և Ֆրանկոֆոնիա)

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ / ՀԱՅԱՍՏԱՆ-ՄԱԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) հիմնադրվել է 1945 թվականին: ՄԱԿ-ը միջազգային կազմակերպություն է, որին ներկայումս անդամակցում են 193 պետություն:

1992 թվականի մարտի 2-ին, դառնալով ՄԱԿ-ի անդամ և ընդունելով համամարդկային արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության հաստատման սկզբունքները` որպես պետական գաղափարախոսության անբաժանելի մաս, Հայաստանն ակտիվորեն մասնակցում է այս համաշխարհային կազմակերպության շրջանակներում ծավալվող աշխատանքներին և համագործակցում կազմակերպության բազմաթիվ կառույցների և օղակների հետ: Հիմնվելով անցած տարիների ընթացքում կուտակած փորձի վրա` Հայաստանն իր գործնական ներդրումն է ունենում համաշխարհային գործընթացներին ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության ու խրախուսման, իրավական պետության հաստատման գործում:

Հայաստանը տարբեր տարիներին ընտրվել և իր մասնաբաժինն է ներդրել ՄԱԿ-ի կարևորագույն մարմիններում` ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդում, Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովում, Մարդու իրավունքների հանձնաժողովում, Կանանց կարգավիճակի հանձնաժողովում, ՄԱԿ-ի ծրագրման և համակարգման կոմիտեում, Սոցիալական զարգացման հանձնաժողովում, Բնակչության և զարգացման հարցերի հանձնաժողովում, Միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողովում, Վիճակագրական հանձնաժողովում և այլն: 2014 թվականին Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Խոշտանգումների և այլ դաժան անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ենթակոմիտեի (2015-2019 թթ.) անդամ: 2016 թվականին Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության կոմիտեի անդամ 2016–2020 թվականների համար, իսկ 2017 թվականին վերընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954 թվականի Կոնվենցիային կից 1999թ. երկրորդ արձանագրության շրջանակներում գործող Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ 2017-2021 թթ. համար։ 2018թ. Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովում (2019-2023 թթ. համար), որի նախագահությունը նույնպես վստահվել է Հայաստանին՝ ՀՀ մշտական ներկայացուցիչն ընտրվել է հանձնաժողովի նախագահ: 2018 թվականին Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական խորհրդում (2019-2021 թթ. ժամանակահատվածի համար)։

«Հայաստան–ՄԱԿ զարգացման աջակցության շրջանակ» ծրագիրը հանդիսանում է ՄԱԿ-ի հետ համագործակցության ուղղությունների հիմնական փաստաթուղթը, որը ստորագրվել է 2015թ.՝ 2016-2020 թվականների համար: ՄԱԿ-ի զարգացման համակարգի բարեփոխումներին զուգահեռ ներկայումս լրամշակվում են նաև զարգացման աջակցության շրջանակի ուղենիշները /UNDAF guidelines/, որից հետո հնարավոր կլինի իրականացնել ՀՀ-ՄԱԿ 2016-2020թթ. զարգացման աջակցության շրջանակի միջնաժամկետ վերանայումը:

2016 թվականի հունվարի 1-ից պաշտոնապես ուժի մեջ մտան «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված կայուն զարգացման 17 նպատակները: Կայուն զարգացման նպատակները հիմնվում են հազարամյակի զարգացման նպատակների (ՀԶՆ) արձանագրած հաջողությունների վրա: Հայաստանում ակտիվորեն մեկնարկեցին Կայուն զարգացման նպատակների իրականացման հետ կապված գործընթացները: Կայուն զարգացման 2030 օրակարգի ազգայնացման նպատակով մշակվեց ճանապարհային քարտեզ, այնուհետև՝ Կայուն զարգացման նպատակների իրականացման Ազգային գործողությունների ծրագիր:

Կայուն զարգացման նպատակների իրականացման գործընթացին մեծապես նպաստում է նաև Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը, որը Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի՝ աշխարհում առաջին համատեղ նախաձեռնությունն է, որը կայուն զարգացման նպատակների իրականացմանը նպաստելու է նորարարական լուծումների և պետական-մասնավոր հատվածի համագործակցության համար հնարավոր հարթակներ ստեղծելու միջոցով:

2018թ․ հուլիսի 17-ին Հայաստանը՝ ՄԱԿ-ի ՏնտՍոցԽորհ-ի բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում, ներկայացրեց Կայուն զարգացման օրակարգի և դրանից բխող նպատակների և թիրախների իրականացման առաջընթացն ամփոփող իր առաջին կամավոր ազգային զեկույցը։ ՀՀ պատվիրակությունը ղեկավարում էր առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

2018թ. սեպտեմբերի 26-ին, Նյու Յորքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ելույթով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընթացքում, որում, ի թիվս մի շարք այլ՝ ՀՀ-ի համար առանցքային նշանակություն ունեցող հարցերի, վարչապետը խոսեց նաև 2018թ.-ի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության մասին։

Հայաստանը ՄԱԿ-ին և այլ միջազգային կազմակերպություններին կանոնավոր վճարում է տարեկան անդամավճարները: Հայաստանն արդեն 10 տարուց ավելի ներառված է ՄԱԿ-ի պատվո ցանկում, քանի որ այն երկրների թվում է, որոնք իրենց անդամավճարները կանոնավոր բյուջեին վճարում են ընթացիկ տարվա հունվար ամսվա ընթացքում: 2019թ. ՀՀ դարձյալ ներառվել է ՄԱԿ-ի պատվո ցանկում` կազմակերպության կանոնավոր բյուջեին ժամանակին և ամբողջությամբ կատարված անդամավճարների համար: 2019թ. հունվարին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին է փոխանցվել 195,176.00 ամերիկյան դոլար` որպես ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության գծով 2019թ. տարեկան անդամավճար: 2019թ. հունվարի 18-ի դրությամբ պատվո ցանկում ներառվել է ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից միայն 18-ը:

ՀՀ և Ֆրանկոֆոնիայի միջև հարաբերությունները

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը ֆրանսերենի և համընդհանուր արժեքների ամրագրման և տարածման միջազգային հաստատություն է, որը հիմնադրվել է 1970թ-ին։ Կազմակերպությունում ընդգրկված են 54 լիիրավ, 7 ասոցացված և 27 դիտորդի կարգավիճակ ունեցող պետություն: Այս երկրներից 32-ում ֆրանսերենն ունի պաշտոնական լեզվի կամ երկրորդ պաշտոնական լեզվի կարգավիճակ։ ՖՄԿ-ում ընդգրկված երկրների բնակչության ընդհանուր թիվը կազմում է 900 մլն., որից 274 մլն. ֆրանկոֆոն են։ ՖՄԿ-ում ներգրավված երկրները սփռված են աշխարհի հինգ մայրցամաքներում։ Նշենք, որ ՄԱԿ-ի անդամ երկրների մեկ երրորդից ավելին անդամակցում է այս կազմակերպությանը։

Հայաստանի մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի ատյաններին

2003թ. Ուագադուգուի (Բուրկինա Ֆասո) գագաթաժողովում Հայաստանը ձեռք է բերում ՖՄԿ-ում դիտորդի կարգավիճակ, իսկ այնուհետև` 2008թ. հոկտեմբերին, Քվեբեկ-Կանադայի գագաթաժողովում դառնում է ՖՄԿ ասոցացված անդամ։

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ակտիվորեն մասնակցում է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովներին և 2008թ. Քվեբեկի գագաթաժողովից սկսած՝ ի պաշտոնե ապահովում նաև Հայաստանի ներկայությունը ֆրանկոֆոն գերագույն ատյանների ժողովներում:

Ասոցացված անդամի կարգավիճակ ձեռք բերելուց հետո Հայաստանում ֆրանկոֆոն նախաձեռնությունները համակարգելու նպատակով ՀՀ ԱԳ նախարարը Ֆրանկոֆոնիայի հարցերով հատուկ խորհրդական է նշանակում:

Հայաստանն իր ներկայացուցիչն ունի նաև Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում: Նա ակտիվորեն ներգրավված է ֆրանկոֆոնայի տարբեր ատյանների աշխատանքներում, այդ թվում՝ 2015-2017թթ. ընթացքում նախագահելով Համագործակցության և ծրագրավորման հանձնաժողովը:

Հայաստանի և ՖՄԿ-ի միջև հարաբերությունների ամրապնդման գործում կարևոր էր 2010թ. ապրիլին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆի պաշտոնական այցը Հայաստան:

2010թ. հոկտեմբերին Մոնթրոյում (Շվեյցարիա) կայացած Ֆրանկոֆոնիայի 13-րդ գագաթաժողովի ժամանակ Ֆրանկոֆոնիայի անդամ-երկրների և կառավարությունների ղեկավարները, ֆրանկոֆոն տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակի, նրանից դուրս գալու և խաղաղության ամրապնդման մասին բանաձև ընդունելով, առաջին անգամ իրենց դիրքորոշումն են արտահայտում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, մասնավորապես՝

«Հաստատում ենք մեր լիարժեք աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման նպատակով:

Կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին ձեռնպահ մնալ սպառնալիքի կամ ուժի գործադրման ցանկացած փորձից, որը կարող է վտանգել խաղաղության գործընթացը, և առաջարկում ենք շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված սկզբունքների հիման վրա՝ որպես այս հակամարտության հավասարակշռված և տևական լուծման հիմք»:

2012թ. հոկտեմբերին Քինշասայում (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ժամանակ, որին մասնակցում է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Հայաստանը ձեռք է բերում ՖՄԿ լիիրավ անդամի կարգավիճակ՝ դառնալով ՖՄԿ 54-րդ անդամ-երկիրը:

Հարկ է ընդգծել, որ վերոնշյալ գագաթաժողովի ժամանակ ճգնաժամային իրավիճակների կարգավորման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ բանաձևի շրջանակներում Ֆրանկոֆոնիայի անդամ-երկրների և կառավարությունների ղեկավարները վերահաստատում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ դեռևս Մոնթրոյի գագաթաժողովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը սատարելու իրենց դիրքորոշումը և ևս մեկ անգամ կոչ են անում. «հակամարտության բոլոր կողմերին զերծ մնալ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից, ինչը կարող է վտանգել կարգավորման խաղաղ գործընթացը, նրանց առաջարկում ենք շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների միասնական և անբաժան հենք հանդիսացող սկզբունքների հիման վրա, մասնավորապես՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի՝ որպես այս հակամարտության հավասարակշռված և տևական լուծման հիմք»:

Սույն դիրքորոշումը վերհաստատվում է 2014թ. Դաքարի (Սենեգալ), 2016թ. Անատնանարիվուի (Մադագասկար) և 2018թ. Երևանի գագաթաժողովների ժամանակ:

Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում Ճգնաժամային իրավիճակների կարգավորման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ ընդունված բանաձևում  Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների և կառավարությունների ղեկավարները վերահաստատել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը սատարելու իրենց դիրքորոշումը

«Վերահաստատում ենք մեր լիարժեք աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորման հարցում և հիշեցնում ենք, որ տևական խաղաղության հաստատման համար անհրաժեշտ է հակամարտության բոլոր կողմերի ներգրավվածությունը համանախագահների առաջարկությունների վրա հիմնված կարգավորման գործընթացում։

Կոչ ենք անում հակամարտության կողմերին նվազեցնել լարվածությունը, ամբողջապես հարգել հրադադարի ռեժիմը, զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից՝ խաղաղությանը նպաստող մթնոլորտի ստեղծման և նախկինում ձեռք բերված համաձայնությունների կատարման համար։ Նրանց կոչ ենք անում վերսկսել բանակցությունների գործընթացը հակամարտության խաղաղ հանգուցալուծման համար, որը հիմնված կլինի Հելսինկի եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների՝ մասնավորապես ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի չդիմելու, տարածքային ամբողջականության, իրավահավասարության և ազգերի ինքնորոշման իրավունքների հիման վրա»:

Հայաստանը հանդիսանում է նաև 2013թ. սեպտեմբերին ստեղծված Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ֆրանկոֆոնիայի հարցերով ազգային կառույցների և հաստատությունների ցանցի (RESIFECO) անդամ՝ բաղկացած տարածաշրջանի 6 երկրների ներկայացուցիչներից՝ Ինստիտուցիոնալ Ֆրանկոֆոնիայի լիիրավ անդամներից (Ալբանիա, Հայաստան, Բուլղարիա, Նախկին Հարավսլավիայի Մակեդոնիա Հանրապետություն, Մոլդովա և Ռումինիա): 2015-2017թթ. RESIFECO-ի նախագահությունը ստանձնում է Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ ներկայացուցիչը:

Ֆրանկոֆոնիայի գործունեությանն իր հանձնառությունը վկայելու և նրա միջազգային տարածմանը նպաստելու նպատակով Հայաստանն իր թեկնածությունն է ներկայացնում՝ 2015թ. հոկտեմբերին հյուրընկալելու Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 31-րդ նստաշրջանը: 2014թ. նոյեմբերին Դաքարում (Սենեգալ) կայացած Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 30-րդ նստաշրջանին այս առաջարկն արժանանում է Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների և կառավարության նախարարների միաձայն աջակցությանը:

Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 31-րդ նստաշրջանը կայանում է Երևանում 2015թ. հոկտեմբերի 10-ից 11-ը: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Միկաել Ժանը, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի անդամ-երկրների և կառավարությունների ներկայացուցիչներ:

Համաժողովի ընթացքում հարուստ և բեղմնավոր քննարկումներ են ծավալվում Հայաստանի կողմից շեշտադրված թեմաների շուրջ, ինչպես օրինակ՝ Ֆրանկոֆոնիա, խաղաղության տարածաշրջան, բազմազանություն և երկխոսություն, կլիմայական փոփոխությունների շուրջ Կողմերի 21-րդ համաժողովին առնչվող հարցեր, ցեղասպանության կանխարգելում, որոնց վերաբերյալ բանաձևի նախագծեր են ընդունվել նախարարական համաժողովի կողմից:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին կապակցությամբ Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար տիկին Միկաել Ժանը և Ֆրանկոֆոնիայի երկրների ու կառավարությունների նախարարները հարգանքի տուրք են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելության ժամանակ:

Երևանի նախարարական համաժողովը մեծ հաջողություն է ունենում՝ նաև որպես առիթ՝ բացահայտելու հայկական մշակույթի հարուստ ժառանգությունը:

Այս հաջող փորձից ելնելով և ուղորդվելով Ֆրանկոֆոնիայի արժեքներին ծառայելու մղումով՝ 2016թ. մայիսին Հայաստանը ներկայացնում է իր թեկնածությունը Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը կազմակեպելու գործում:

2016թ. նոյեմբերի 27-ին Անտանանարիվուի (Մադագասկար) գագաթաժողովի ժամանակ Ֆրանկոֆոնիայի երկրի և կառավարությունների ղեկավարները Հայաստանը սահմանում են որպես 2018թ. Ֆրանկոֆոնիայի առաջիկա գագաթնաժողովի հյուրընկալ երկիր:

Համագործակցություն Հայաստանի և ՖՄԿ-ի միջև

Հայաստանը սերտ համագործակցություն է զարգացնում ՖՄԿ-ի հետ, որն արտահայտվում է մի շարք ծրագրերի իրականացմամբ:

2009թ. մայիսից Հայաստանի անդամակցությունը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ֆրանկոֆոն տարածաշրջանային կենտրոնին (CREFECO) թույլ է տվել 350-ից ավելի ֆրանսերենի հայ ուսուցիչների մասնակցելու ազգային կամ տարածաշրջանային մակարդակով վերապատրաստման՝ ուղղված ֆրանսերենի ուսուցման և ֆրանսերենով ուսուցանվող ոչ-լեզվաբանական առարկաների բարելավմանը:

2009թ. հունիսին ՀՀ ԱԳ նախարարության, ՖՄԿ-ի, Ֆրանսիայի Հանրապետության, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության կառավարությունների և Բելգիայի ֆրանսախոս համայնքի ղեկավարության միջև ստորագրվում է ՀՀ պետական համակարգի պաշտոնյաների ֆրանսերենի ուսուցման վերաբերյալ հուշագիր։

2015թ. հոկտեմբերին, ի շարունակություն նախորդ հուշագրի, «Ֆրանսերենը միջազգաին հարաբերություններում» ծրագրի շրջանակներում ՖՄԿ-ի, Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի անդամ և դիտորդ 17 այլ երկրների կողմից Ազգային ֆրանկոֆոն նախաձեռնությունների վերաբերյալ Գործընկերության հուշագիր է ստորագրվում՝ ուղղված միջազգային հարաբերությունների հարցերով ՀՀ վարչական համակարգի պաշտոնյաների՝ ֆրանսերենով արտահայտվելու հմտություններն ամրապնդելուն:

2009թ. սկսած՝ «Ալիանս ֆրանսեզ»-ի կողմից կազմակերպած ֆրանսերենի վերապատրաստումներից օգտվում են ՀՀ պետական համակարգի մի քանի տասնյակ պաշտոնյաներ:

2012թ. Քինշասայի (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) գագաթաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանը և ՖՄԿ գլխավոր քարտուղար պարոն Ա. Դիուֆը «Լեզվաբանական ծրագիր» են կնքում Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջև 3 տարի ժամկետով:

Լեզվաբանական ծրագրի իրականացման գործընթացում ՖՄԿ-ից բացի ներգրավված են նաև Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովը, ՖՄԿ գործիչներ, Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունը և Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիան, ինչպես նաև Ֆրանսիան:

Լեզվաբանական ծրագիրը հնարավորություն է տալիս ֆրանկոֆոնիայի հետ խորացված համագործակցության հիմքեր ստեղծել այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են կրթությունը, մշակույթը, հաղորդակցությունը և զբոսաշրջությունը:

Մի շարք քայլեր են ձեռնարկվում՝ ֆրանսերենի ուսուցման տարածման ուղղությամբ: Այսպիսով, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ֆրանսերենը հաստատել է որպես դպրոցներում ընտրովի 3-րդ օտար լեզու, ինչպես նաև ֆրանսիական կողմի օժանդակությամբ 5 դպրոցներում բացել է ֆրանսերենի խորացված ուսուցման դասընթացներ:

Ֆրանսերենի՝ որպես 3-րդ օտար լեզվի ներմուծումը, ընդհանուր առմամբ, վերաբերում է 8 քաղաքի և 18 հաստատությունների. 2012-2015թթ. համեմատությամբ հանրային դպրոցներում ֆրանսերեն սովորողների թիվն ավելացել է 14,3%-ով:

2013թ. հունիսին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հետ կնքված կրթական համագործակցության հուշագրի շնորհիվ ֆրանսերենի խորացված ուսուցում և երկլեզու ուսումնական ծրագիր է ներդրվում Երևանի թիվ 119 ավագ դպրոցում:

Բարձրագույն կրթության ոլորտում ֆրանկոֆոն համալսարանների ֆրանկոֆոն ուղղվածությունն էլ ավելի է ամրապնդվել. այսօր արդեն Հայաստանի 5 համալսարաններ Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (ՖՀԳ/AUF) անդամ են հանդիսանում: Երևանի ֆրանկոֆոն թվային կենտրոնը գրանցված է որպես  Հայաստանում ՖՀԳ-ի պաշտոնական ներկայացուցչություն: ՖՀԳ-ի օժանդակությամբ Երևանում բացվում է համալսարանական նվաճումների 2 կենտրոն:

Կազմակերպված մի շարք ֆրանկոֆոն միջոցառումների շնորհիվ բարելավվում է ֆրանսերեն լեզվի տեսլականը երկրում: Այսպես, Ֆրանկոֆոնիայի երկամսյա միջոցառումները Հայաստանում յուրաքանչյուր տարի ներառում են ֆրանկոֆոն մշակութային, կրթական և համալսարանական հարյուրավոր միջացառումներ (2013թ.՝ 350, 2015թ.՝ 550, 2017թ.՝ 600-ից ավելի) և նպաստում է երկրում ֆրանկոֆոն մշակութային միջավայր խթանելուն:

Որոշ պատմական հուշարձանների կողքին նկատելի է ֆրանսերեն լեզվով վահանակների և ցուցափեղկերի ավելացում, բարենպաստ պայմաններ են ստեղծված ֆրանկոֆոն զբոսաշրջիկներին ընդունելու համար:

«Ֆրանկոֆոն գրքի անկյուն» ծրագրի իրագործումը մեկնարկել է 2014թ. և ներառում է ՀՀ մի շարք մեծ քաղաքներ (Երևան, Գորիս, Գյումրի և այլն):

ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հանձն է առել ապահովելու TV 5 MONDE հեռուստաալիքի մուտքը Հայաստան՝ այն ընդգրկելով մալուխային օպերատորների հիմնական փաթեթի մեջ:

Արձանագրված ամփոփագիրը վկայում է Հայաստանում ֆրանսերեն լեզվի ուսուցման և ֆրանկոֆոն միջավայրի առկայության առաջընթացի մասին:

Հաշվի առնելով իրականացված գործողությունների դրական ամփոփագիրը՝ 2016թ. ապրիլին ՀՀ-ի և ՖՄԿ-ի միջև ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանի և ՖՄԿ գլխավոր քարտուղար Մ. Ժանի կողմից ևս 3 տարի ժամկետով ստորագրվում է Լեզվաբանական ծրագրի հավելված՝ միևնույն առաջահերթություն ունեցող գործողությունների պլանի հիման վրա:

Հայաստանը հանդիսանում է նաև ֆրանկոֆոն կարևոր տարածաշրջանային նախաձեռնությունների թատերաբեմ:

2015թ. հունիսին ՀՀ ԱԳ նախարարությունը և ՖՄԿ-ն կազմակերպում են տարածաշրջանային առաջին սեմինարը՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում քաղաքացիական հասարակությունում կին-տղամարդ հավասարության օժանդակման վերաբերյալ: Սեմինարին մասնակցում են տարածաշրջանում ֆրանկոֆոնիայի անդամ 6 երկրների (Ալբանիա, Հայաստան, Բուլղարիա, Նախկին Հարավսլավիայի Մակեդոնիա Հանրապետություն և Ռումինիա) կառավարությունների և քաղաքացիական հասարակությունների կազմակերպությունների ներկայացուցիչներ:

2017թ. հոկտեմբերին ՀՀ ԿԳ նախարարությունը կկազմակերպի ֆրանսերեն լեզվի 3-րդ միջազգային Օլիպիադան՝ ՖՄԿ-ի, կրթության և ուսումնական հաստատությունների հարցերով տարածաշրջանի 6 երկրների նախարարությունների հետ համագործակցությամբ:

2017թ. ընթացքում կրթական համագործակցության վերաբերյալ Գործընկերության հուշագիր կստորագրվի ՖՄԿ-ի և տարածաշրջանի 6 երկրների նախարարությունների միջև:

Հայաստանի և ՖՄԿ-ի հետ համատեղ երիտասարդության և մշակույթի բնագավառում կնախաձեռնվեն այլ գործունեություններ՝ 2018թ. Երևանի գագաթաժողովի նախորդող ժամանակահատվածում:

Օգտակար հղումներ

Posted in Էկոլոգիա

Կրակատաու հրաբուխ/Հրաբխի ժայթքումը, ոչնչացումն ու վերածնումը

Ինդոնեզիայում ժայթքել է Կրակատուա հրաբուխը

Կրակատաուն կղզի և գործող հրաբուխ է Ինդոնեզիայում, Զոնդյան նեղուցում, Ճավա և Սումատրա կղզիների միջև։ Կրակատաուի առավել նշանավոր ժայթքումները տեղի ունեցան 1883 թվականի օգոստոսի 26-27-ին, որոնք գրանցվեցին պատմության ամենաուժեղ հրաբխային իրադարձությունների շարքում: Հրաբխային պայթյունավտանգության ինդեքսով գնահատվում էր 6, ժայթքումը համարժեք էր 200 մեգատոն տրոտիլի, մոտ 13,000 անգամ ավելի էր քան «Փոքրիկ տղա» ռումբի ուժգնությունը, ինչը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ավերեց Հիրոսիման Ճապոնիայում, և այն չորս անգամ գերազանցեց ցար Բոմբայի ուժգնությանը, ինչը երբևէ գործարկված ամենահզոր միջուկային սարքն էր։ Պայթյունը լսվեց 3600 կմ հեռավորության վրա Ալիս Սպրինգում (Ավստրալիա) և Մավրիկիոսի մոտակայքում գտնվող Ռոդրիգես կղզում ՝ 4780 կմ դեպի արևմուտք: Կրակատոայի մերձակայքում ավերվեց 165 գյուղ և քաղաք, 132-ը լուրջ վնասվեցին: Առնվազն 36․417 մարդ զոհվեց, և շատ ավելի շատ մարդիկ վիրավորվեցին այդ պայթյունին հաջորդած ցունամիներից: Ժայթքումը ոչնչացրեց Կրակատաու կղզու երկու երրորդը: Չնայած հրաբխի շուրջ սեյսմիկ ակտիվությունը բուռն էր 1883 թվականի կատալիզմիկ ժայթքումին նախորդող տարիներին, մի շարք ավելի փոքր ժայթքումներ սկսվեցին 1883 թ.-ի մայիսի 20-ին: Հրաբուխը դուրս նետեց հսկայական քանակությամբ գոլորշի և մոխիր, ինչը տևեց մինչև օգոստոսի վերջ: Օգոստոսի 27-ին չորս հսկայական պայթյունների շարքը գրեթե ամբողջությամբ ոչնչացրեց կղզին: Երրորդ պայթյունը ամենաուժեղն էր։ Այդ պայթյունի ճնշման ալիքը գրանցվել է աշխարհի տարբեր բարոգրաֆների վրա: Մի քանի բարոգրաֆներ հինգ օրվա ընթացքում գրանցել են ալիքը յոթ անգամ։ Ալիքը երեքուկես անգամ կլորացրեց երկրագունդը: Պայթյունի ձայնն այնքան ուժեղ էր, որ եթե ինչ-որ մեկը 16 կիլոմետր հեռավորության վրա լիներ, նրանք կխլանային: Պիրոկլաստիկ հոսքերը, հրաբխային մոխիրը և ցունամին համատեղ աղետալի ազդեցություն ունեցան տարածաշրջանում և ամբողջ աշխարհում: Նիդեռլանդների իշխանությունների կողմից արձանագրված զոհերի թիվը 36․417 էր, չնայած որոշ աղբյուրների գնահատմամբ ՝ ավելի քան 120․000: Հյուսիսային կիսագնդում ամռան ջերմաստիճանը ժայթքումին հաջորդող տարվա ընթացքում ընկել է միջինը 0,4 ° C։

Կրակատուա հրաբուխը - «ԱԼԻՔ» Օրաթերթ
jaime s. sincioco on Twitter: "Spectacular #eruption of molten lava with  boulders splashing down the slopes of Anak #Krakatua on 3 August 2018. a  volcanic cone in Sunda Strait between Java &

1927 թվականից ի վեր ժայթքումների պատճառով նույն տեղում ստեղծվեց նոր կղզի՝ Անակ Կրակատաու անունով, որը Ինդոնեզերեն նշանակում է «Կրակատաուի երեխա»: Պարբերաբար ժայթքումները շարունակվում են 2009, 2010, 2011 և 2012 թվականներին, իսկ 2018-ին`լուրջ փլուզումով: 

Մի շարք հետազոտություններ են իրականացվում, որպեսզի պարզեն, թե արդյոք կղզիները ամբողջովին մանրէազերծվել են 1883-ի ժայթքումից, թ հնարավոր է որևէ բան գոյատևել է: Երբ 1884 թվականի մայիսին առաջին հետազոտողները հասան կղզիներ, միակ կենդանի արարածը, որը նրանք գտան, Ռակատայի հարավային կողմում գտնվող ճեղքում եղած սարդն էր:

Posted in Անգլերեն

Exercises

  1. We can go out now. It isn’t raining (it / not / rain) any more.
  2. Katherine was waiting (wait) for me when I arrived (I / arrive).
  3. I am getting (I / get) hungry. Let’s go and have something to eat.
  4. What do you do(you / do) in your spare time? Do you have any hobbies?
  5. The weather was horrible when we arrived(we / arrive). It was cold and it was raining
    (it / rain) hard.
  6. Louise usually phones (phone) me on Fridays, but she didn’t phone (she / not / phone) last Friday.
  7. a: When I last saw you, you were thinking (you / think) of moving to a new flat.
    b: That’s right, but in the end I decided(I / decide) to stay where I was.
  8. Why are you looking (you / look) at me like that? What’s the matter?
  9. It’s usually dry here at this time of the year. It doesn’t rain(it / not / rain) much.
  10. I waved to Ben, but he didn’t see me. He wasn’t looking (he / not / look) in my
    direction.
  11. Lisa was busy when we went (we / go) to see her yesterday. She had an
    exam today and she was preparing (she / prepare) for it. We didn’t want
    (we / not / want) to disturb her, so we didn’t stay (we / not / stay) very long.
  12. When I first told (tell) Tom what happened, he didn’t believe (he / not / believe) me. He thought (he / think) that I was joking
    (I / joke).
Posted in Español

Test de español

1.Գրել իսպաներեն։

54- cincuenta y cuarto

97- noventa y siete

83- ochenta y tres

15- quince

18- dieciocho

26- veintiseis

II- segundo

III- tercero

IV- cuarto

VI- sexto

IX- noveno

X- decimo

2.Բառակապակցությունները դնել հոգնակի թվով։

Esta chica- estás chicas

este alumno- estos alumnos

mi casa- mis casas

su hermano- sus hermanos

vuesrto amigo- vuestros amigos

la mano grande- las manos grandes

el ordenador nuevo- los ordenadores nuevos

el coche viejo- los coches viejos

3.Խոնարհել բայերը և թարգմանել։

Estudiar- սովորել, ուսումասիրել
Yo estudio
Tu estudias
El/ella/usted estudia
Nosotros estudiamos
Vosotros estudiais
Ellos/ellas/ustedes estudian

tener-ունենալ
Yo tengo
Tu tienes
El/ella/usted tiene
Nosotros tenemos
Vosotros tenéis
Ellos/ellas/ustedes tienen

escribir-գրել
Yo escribo
Tu escribes
El/ella/usted escribe
Nosotros escribimos
Vosotros escribis
Ellos/ellas/ustedes escriben

ser-լինել
Yo soy
Tu eres
El/ella/usted es
Nosotros somos
Vosotros sois
Ellos/ellas/ustedes son

4.Բացել փակագծերը՝ խոնարհելով բայերը

1.Yo como (comer) a las 2.

2.Mis primos y yo vivimos(vivir) en Madrid.

3.Tu madre trabaja (trabajar) en un hospital.

4.Maria habla (hablar) mucho por teléfono.

5.Nuestra hermana tiene (tener) una gata.

5․Իսպաներեն թարգմանել շաբաթվա օրերը։

Երկուշաբթի- lunes

 Երեքշաբթի- martes

 Չորեքշաբթի- miércoles

 Հինգշաբթի- jueves

Ուրբաթ- viernes

 Շաբաթ- sábado

 Կիրակի- domingo