Posted in Հայոց լեզու

Գործնական աշխատանք

  1. Շատ ու շատ դարեր առաջ սաղարթախիտ անտառում հանդիպեցին ծառերի արքա կաղնին ու հավքերի արքա արծիվը:

Շուրջը տարածած հզոր ճյուղերը՝ կանգնած էր կաղնին՝ ամբողջովին կանաչ, փարթամ տերևներով զարդարված: Խրոխտ ու երկնահուպ կաղնին իշխում էր բոլորի վրա՝ հաստաբեստ ճյուղերի հովանու տակ պահելով անտառի՝ իր համեմատությամբ գաճաճ թվացող բնակիչներին:

Արծիվը՝ բարձրաբերձ քարակարկառների, լերկ լեռնագագաթների վեհապանծ տիրակալը, բացած հսկայական թևերը, գիշատիչ աչքերով նայեց կաղնուն և մագիլներով բռնելով ճյուղերից՝ քմծիծաղով ասաց.

— Տեսնում եմ՝ հպարտ ես ու ամբարտավան: Չլինի՞ կարծում ես, թե տիեզերքի տիրակալն ես: Նայի՛ր՝ ով է կանգնած քո առաջ, և խոնարհվի՛ր: Դարերն անգամ վախենում են ինձանից, և այն ժամանակ, երբ քո տեղում արմատներդ էլ չեն լինի, ես՝ ահեղ արքաս երկնքի, դեռ կսավառնեմ բարձունքներում:
— Մի՛ պարծենա այդպես,-  բարբաջեց կաղնին՝ արհամարհանքով նայելով արծվի՝ կրակի պես բոցկլտուն աչքերին:

— Գոռո՛զ արծիվ, ժամանակը ցույց կտա:

1.Շարունակի՛ր և ամբողջացրո՛ւ կաղնու խոսքը՝ ուղղված արծվին:

— Գոռո՛զ արծիվ, ժամանակը ցույց կտա, թե ով ավելի երկար կապրի ու կանգուն կմնա։

2.Ի՞նչը դուր չեկավ քեզ արծվի պահվածքում և ինչո՞ւ: Կարծիքդ հիմնավորի՛ր 1 նախադասությամբ:

Արծվի պահվածքում ինձ դուր չեկավ այն, որ նա շատ գոռոզ ու ինքնավստահ էր, իրեն բոլորից վեր էր զգում և մտածում էր, որ բոլորը իրեն պետք է ենթարկվեն։

3.Տեքստում գործածված մագիլ, սավառնել, լերկ բառերին գրի՛ր երկուական հոմանիշ:

մագիլ- ճիրան, ճանկ

սավառնել- ճախրել, թռչել

լերկ- մերկ, ամայի

Posted in Español, Նախագծեր

Սևակյան սեր և խաղաղություն/ Me levanto y la abro/ Tu nombre

Me levanto y la abro

 Me levanto y la abro,
Estás aquí, mi tesoro,
A mi casa has venido,
Y esta vez has venido
Que no te vas a la hora,
Que no te vas,
Que te quedas,
Y te quedas para siempre.

Y yo miro en tus ojos,
En tus ojos que están llenos,
Llenos de amor,
De tormento, de dolor,
En tus ojos, 
Ojos estos...

 Հարբածի պես ելնում,
Գնում դուռն եմ բացում:
Դուռն եմ բացում -
Եվ ի՜նչ.
Դո՛ւ ես, իմ անգին՜ըս,
Դու իմ տունն ես եկել,
Եվ այնպես ես եկել,
Որ որոշված ժամին վեր չկենաս
Ու մորթվողի նման դուրս չգնաս, -
Որ չգնա՛ս,
Մնա՜ս,
Ընդմի՛շտ մնաս...
Ու ես լուռ նայում եմ քո աչքերին,
Սիրո՛վ, ցավո՛վ լեցուն,
Տագնապներո՜վ լեցուն
Այս աչքերին:

Tu nombre

Odio tu nombre,
Como quizás tú odias mi manos,
Que tanto cariño te han dado.

Odio tu nombre,
Que clavado en mi lengua,
Como una astilla queda.

¿Y por qué no me preguntas
Qué color tiene tu nombre?
A este también lo odio.

-Si tuviese una niña,
Tu nombre le daría.
Odio tu nombre...

Ես ատում եմ քո անունը,
Ինչպես որ դու քեզ փայփայած
Իմ ձեռքերն ես ատում գուցե:

Ես ատում եմ քո անունը,
Որ խրվել է իմ լեզվի մեջ
Փշատենու փշի նման:

Եվ դու ինչո՞ւ ինձ չես հարցնում,
Թե քո անունն ի՛նչ գույն ունի:
Ես ատում եմ և այդ գույնը:

-Եթե աղջիկ ես ունենամ`
Նա կկոչվի քո՛ անունով:
Ես ատում եմ քո անունը…
Posted in Անգլերեն

Exercises

Շտեմարան

Section 3, Text 2

A number of (1) individual diamonds have become (2) famous because of the
size. The largest of all known diamonds is the Cullinan, which was discovered in South
Africa in 1905 and was presented to Edward VII, king of the United Kingdom of Great
Britain and Northern Ireland, by the government of the Transvaal. The Cullinan
weighed 3, 106 carats before cutting and was pronounced by crystallographers to be a
fragment of a (3) considerably larger stone. When the stone was cut, a total of 105 gems
were produced, weighing 1, 063 carats in all. The largest of these was a stone called the
Star of Africa, the biggest cut diamond in (4) existence, and now set in the British
(5) royal scepter.

Posted in Անգլերեն

The Gift of the Magi

The stories link

I read the story written by O. Henry. It was about a girl who had beautiful and awesome hair. Her name was Della. She was living with her husband, Jim. Jim had a expensive watch. That watch was his granfather’s and the his dad’s and it was very special watch for him. Della’s hair and Jim’s watch were the things that they were proud of. They were poor and they couldn’t give each other expensive gifts in Christmas. The next day would be Christmas and Della didn’t have enough money for Jim’s gift. She was sad and she didn’t know what to do. Finnaly she decided to cut her beautiful hair and sold it. She sold it especially for Jim’s gift. She bought gold watch chain, very simply made for Jim’s watch. She knew that he would like the chain but she was afraid about his reaction of her short hair. When Della showed Jim her short hair and the chain he was shocked. He didn’t know what to say, because he sold his watch to buy combs for Della’s hair.
It was very cute story. I liked it very much. It wasn’t about gifts or Christmas, it was about a strong relationship. Della and Jim were ready to do everything for each other. Nothing was more than their love and relationship. It’s the main idea of the story. We all should think like them, because nothing is more important then our families, friends and relatives.

Posted in Գրականություն

«Սասնա ծռեր»

«Սասնա ծռեր»-ը հայ ժողովրդի ազգային էպոսն ու դյուցազնավեպն է։ Էպոսի հիմնական գաղափարը հայ ժողովրդի հերոսական պայքարն էր թշնամու դեմ։ Էպոսը կազմված է չորս ճյուղերց՝  «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ», «Փոքր Մհեր»։ Այս չորս սերունդը միմյանց հետ կապված են ազգակցական կապով՝ պապ, որդի և թոռ։

Էպոսը ժողովրդի կողմից ստեղծված բանավոր մեծածավալ ստեղծագործություն է, որտեղ արտահայտվում են տվյալ ժողովրդի ձգտումները, երազանքները, պատմությունը։ «Սասնա ծռեր» վիպերգի մասին առաջին անգամ հիշատակել են պորտուգալացի ճանապարհորդները։ Էպոսը առաջին անգամ գրի է առել Գարեգին Սրվանդձտյանը, որը 1874 թվականին տպագրվել է «Սասունցի Դավիթ» կամ «Մհերի դուռ» վերնագրով։ Երկրորդ պատումը գրի է առել Մանուկ Աբեղյանը, որը 1878 թվականին տպագրվել է « Դավիթ և Մհեր » վերնագրով։ Էպոսում պատկերվում է 8-10-րդ դարերի հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարը արաբական տիրապետության դեմ։ Էպոսի ճյուղերը սկսվում են նախերգական հատվածներով, որտեղ օղորմի է տրվում տվյալ ճյուղի գլխավոր հերոսներին։ Հայ գրողներից էպոսը մշակել են Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, Եղիշե Չարենցը, Նաիրի Զարյանը և այլք։ 1939 թվականին էպոսի հազարամյակի պատվին 60 պատումներից կազմվեց այսօրվա համահավաք բնագիրը։ 1964 թվականին աշխարհի էպոսների միջազգային մրցույթում «Սասնա ծռեր» վիպերգը գրավեց առաջին տեղը։

«Սանասար և Բաղդասար»

Ըստ ավանդության՝ Ծովինարը դուրս է գալիս զբոսնելու։ Ծարավի զգացումը խեղդում էր գեղեցկուհուն և դեպի երկինք ուղղված նրա աղերսով ժայռի միջից վճիտ աղբյուր է բխում։ Աղբյուրի ջուրը մոգական կարողություններ ուներ և դրա շնորհիվ Ծովինարը հղիանում է։ Ծնվում է երկու դյուցազուն՝ Սանասարն ու Բաղդասարը։ Կարճ ժամանակում նրանք մեծանում ու հզորանում են և ուղևորվում են այն աղբյուրի մոտ, որտեղից կյանք էին ստացել։ Այնտեղ Մարութա Բարձրիկ Սուրբ Աստվածածինը Սանասարին է հանձնում Թուր Կեծակին և Քուռկիկ Ջալալին։ Ծովի ջրում Սանասարը ձեռք է բերում ահռելի ուժ։

Շուտով նրանք կառուցում են մի ամրոց և բնակեցնում դրա հարակից տարածքները։ Քաղաքի անունը դնում է մի ծերունի։

Դուք էն սասուն քարեր ինչպե՞ս հաներ եք էն վերին տեղ,
Ու քարե սան սուն եք զարկե. Էս տո՛ւն շեք շինե դուք.
Ապա սասուն մ’եք շինե։ Վա՜, քանի սասուն բերդ մի.Էս տուն չէ, էս սասուն է։
Սանասար ասաց.— Բա՛վ է, պապիկ, Էլ ձեն մի՛ հանի. էլ անուն մի՛ դնի։ Ա՛յ պապի, անուն դրվավ.
Անուն էղավ Սասուն։ Քանց էդա ավել ի՞նչ անուն։
Որ դու ասիր՝ սասուն քարեր, քարե սանսուն եք զարկե.
Մեր բերդի անուն էղավ Սասուն, Սասուն,
Մեր տան անուն՝ Սասնա տուն։

«Մեծ Մհեր»

Սանասարն ամուսնանում է Քառսուն-Ճուղ-Ծամ Դեղձուն-Ծամի հետ։ Սանասարն ու Դեղձունն ունենում են երեք որդի՝ Մհերը, Օհանը և Վերգոն։ Մհերը հոր նման ահռելի ուժ ուներ։ Մեծ Մհերը հայտնի է առյուծի հետ մենամարտով։ Ըստ ավանդության՝ նա երկու կես է անում Սասնա աշխարհ ներխուժած առյուծին։ Այդ պատճառով ժողովուրդը նրան անվանում է «Առյուծաձև» կամ «Առյուծ Մհեր»։

 «Սասունցի Դավիթ»

Էպոսի երրորդ ճյուղում Մեծ Մհերի և Արմաղանի ամուսնությունից ծնվում է Դավիթը՝ էպոսի գլխավոր հերոսը։ Մեծ Մհերը և Արմաղանը մահանում են։ Դավիթը ավելի հզոր և ահռելի ուժ ուներ։

Դավթի և Մըսրա Մելիքի մենամարտը

Դավիթը որոշել էր վերակառուցել Մարութա Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Մըսրա Մելիքը, իմանալով այդ մասին, զորք է հավաքում և գալիս Դավթի դեմ պատերազմելու։ Դավիթը Թուր Կեծակիի հարվածով երկու կես է անում Մըսրա Մելիքին և ազատում ժողովրդին նրա լծից։

«Փոքր Մհեր»

Դավիթը ամուսնանում է Խանդութ խանումի հետ։ Ամուսնությունից հետո Դավիթը մեկնում է Գյուրջիստան և այնտեղ մնում յոթ տարի։ Խանդութը որդի է ունենում և նրա անունը դնում Մհեր։ Մհերը, չափահաս դառնալով, որոշում է գտնել հորը, սակայն ճանապարհին նրանք հանդիպում են և միմյանց չեն ճանաչում։ Հայր և որդի սկսում են մենամարտել։ Մենամարտի ընթացքում Դավիթը անիծում է որդուն։

Անմա՜հ ըլնես, անժառա՜նգ

Մհերը ամուսնանում է Գոհարի հետ, սակայն մնում է անժառանգ։ Հողն այլևս չի դիմանում Մհերի ոտքերի տակ և նա փակվում է Ագռավաքար ժայռի մեջ։

Քանի աշխարք չար է,
Հողն էլ ղալբցեր է,
Մեջ աշխարքին ես չեմ մնա։
Որ աշխարք ավերվի, մեկ էլ շինվի,
Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի,
Ու գարին էղավ քանց ընկուզ մի,
Էն ժամանակ հրամանք կա,
որ էլնենք էդտեղեն։

Posted in Նախագծեր, Էկոլոգիա

Էկոհամակարգերի հիմնախնդիրը

Էկոհամակարգը կենսաբանական մի համակարգ է, որը կազմված է կենդանի օրգանիզմների համայնքից (բիոցենոզ), նրանց բնակության միջավայրից (կենսատոպ), կապի համակարգից`որը էներգիայի և նյութի փոխանակություն է իրականացնում նրանց միջև։

1.Ձեր կարծիքով որո՞նք են էկոհամակարգերի կարևորագույն  հատկանիշները: Ինչու՞։

Իմ կարծիքով էկոհամակարգի կարևորագույն հատկանիշներն են կայունությունը, վերականգնվելու հատկությունը և ամբողջականությունը։ Կայունության շնորհիվ էկոհամակարգը կարողանում է բացասական և վնասակար արտաքին ռեակցիաների դեպքում պահպանել իր կառուցվածքն ու գործառույթները։ Այսինքն՝ էկոհամակարգը կարողանում է դիմակայել անբարենպաստ պայմաններում և այդպիսի պայմաններում վերարտադրողականություն ապահովելու կարողություն ունի։ Էկոհամակարգի բաղադրիչների մի մասի կորուստի կամ պակասի դեպքում էկոհամակարգը ընդունակ է վերականգնել իր կառուցվածքն ու գործառույթները։ Էկոհամակարգերը կարող են վնասվել, կորցնել որոշ բաղադրիչներ, ինչպես մարդկանց, այնպես էլ մի շարք այլ գործոնների պատճառով։ Այսպիսով՝ էկոհամակարգերի ինքնավերականգնվելու հատկությունը նույնպես շատ կարևոր հատկանիշ է։ Էկոհամակարգի կարևոր հատկանիշ է նաև ամբողջականությունը։ Այսինքն՝ էկոհամակարգի մեջ բոլոր բաղադրիչները փոխկապակցված են և մեկ բաղադրիչի վերականգնվելու դեպքում՝ վերականգնվում են նաև մնացած բոլոր բաղադրիչները։ Սակայն կարող է լինել և հակառակը՝ մեկ բաղադրիչի վնասվելու դեպքում՝ կվնասվեն նաև մնացածը։

2.Ինչպիսի էկոհամակարգեր են ձեզ շրջապատում, ինչ առանձնահատկություններ ունեն նրանք:

Էկոհամակարգերը լինում են երկու տեսակի։ Դրանք են ՝ մարդածին և բնածին։ Հայաստանում կան և՛ բնական էկոհամակարգեր(բնածին), և՛ ագրոէկոհամակարգեր(մարդածին)։ Բնական էկոհամակարգերն են անտառները, լճերը, գետերը և այլն, իսկ ագրոէկոհամակարգերն են ՝ այգիները, ջերմոցները, բանջարանոցները։ Երկու էկոհամակարգերն էլ ունեն իրենց առանձնահատկությունները և միմյանցից շատ են տարբերվում։ Բնական էկոհամակարգերի կարևորագույն առանձնահատկություններից մեկն այն է, որ այն կարող է առանց մարդու միջամտության վերականգնվել, ինչ չենք կարող ասել ագրոէկոհամակարգերի մասին։ Այստեղ մարդկանց միջամտությունը բավականին կարևոր դեր է խաղում։ Մարդիկ օգտագործում են մի շարք նյութեր, որոնց շնորհիվ էլ ագրոէկոհամակարգերը մնում են կայուն։

3.Ինչպես է ազդում մարդը ձեզ շրջապատող էկոհամակարգերի կենսագործունեության վրա:

Մարդը մեծ ազդեցություն ունի մեզ շրջապատող էկոհամակարգերի կենսագործունեության վրա։ Այդ ազդեցությունը կարող է լինել և՛ դրական, և՛ բացասական։ Դրական ազդեցություն է օրինակ այն, որ մարդը կարող է հավելյալ էներգիայի աղբյուր ստեղծել, փորձել արագացնել որևէ բաղադրիչի վերականգնումը և այլն։ Սակայն, իմ կարծիքով՝ մարդու բացասական ազդեցությունը էկոհամակարգերի կենսագործունեության վրա ավելի մեծ է։ Աղտոտելով միջավայրը, մի շարք գործարաններ ստեղծելով, վերացնելով շատ-շատ կենդանատեսակներ և բուսատեսակներ՝ մենք անմիջականորեն ազդում ենք էկոհամակարգերի կենսագործունեության վրա։

4.Ինչ տեղի կունենա էկոհամակարգերի հետ, եթե պակասի էներգիայի, ֆոսֆորի, ածխածնի ու ազոտի հոսքը (յուրաքանչյուր տարբերակը ներկայացնել առաձին): 

Ցանկացած կյանք պահանջում է էներգիայի և նյութերի անընդհատ հոսք: Էներգիան ծախսվում է կենսական ռեակցիաների իրագործման, իսկ նյութերը` օրգանիզմների մարմնի կառուցման համար: Էներգիայի և նյութերի հոսքը դիտվում են որպես ավտոտրոֆ օրգանիզմներին էներգիայի և նյութերի փոխանցում դրսից, իսկ այնուհետև անցում սննդային շղթայով մեկ մակարդակից մյուսին: Առանց էներգիայի, ոչ կյանք կլիներ, ոչ էլ էկոլոգիական համակարգեր: Այսպես ասած էկոհամակարգերում էներգիայի քանակի կորուստը կարող է հանգեցնել էկոհամակարգի վերացման:

Բոլորս էլ գիտենք, որ ֆոսֆորի կենսաբանական և կենսաքիմիական դերը կենդանի բջջի կյանքում մեծ է: Այն մտնում է ուղեղի, կմախքի հյուսվածքների, խեցիների կազմի մեջ: Առանց ֆոսֆորի հնարավոր չէ սպիտակուցների սինթեզը: Առանց ֆոսֆորի կենդանիների և բույսերի միջև նյութերի փոխանակում տեղի չէր ունենա։

Ածխածնի շրջապտույտը շատ բուռն կերպով է ընթանում: Եթե չլիներ ածխածին, ապա բույսերը չէին կլանի այն, դա կհանգեցներ բույսերի հյուծման, չէր ստեղծվի գլյուկոզ և մի շարք այլ նյութեր, այսպիսով չէր լինի թթվածին և կյանք:

Ազոտը մտնում է սպիտակուցների և նուկլեինաթթուների կազմության մեջ և համարվում անփոխարինելի կենսածին տարր: Բույսերը բակտերիաներից ստանում են ազոտի մատչելի ձևերը, իսկ բակտերիաները բույսերից վերցնում են սնունդ և ձեռք են բերում բնակատեղ: Օրգանական նյութերի ձևով, սննդային շղթաների միջոցով, ազոտը փոխանցվում է էկոհամակարգերի մյուս օրգանիզմներին: Եթե չլիներ ազոտի շրջապտույտը, որը մտնում է սպիտակուցների և նուկլեյնաթթուների կազմության մեջ, ապա չէր կատարվի մայրական բջջից դուստր բջջին հատկությունների լիարժեք փոխանցում, ինչը կյանքի գոյության հիմքն է:

Posted in Հայոց լեզու, Թարգմանություններ

Բա՛ց թող փակ դռները

Մի անգամ իմ ուսուցիչներից մեկը մի պատմություն պատմեց. «Պատկերացրե՛ք,- ասում է նա,- ծաղկուն այգի՝ մեծ, գեղեցիկ ծառերով՝ ճյուղերին մրգեր, գեղեցիկ ծաղիկներով և բույսերով, գույնզգույն ճախրող թիթեռներով և մամուռով պատված սառը քարերով: Եվ ինչ-որ տեղ այս այգում կա մի փոքրիկ սև քառակուսի, որը այրված հողակտոր է: Եվ այստեղ՝ անկախ նրանից, թե ինչ եք տնկում, միևնույն է՝ ոչինչ չի աճի (ինչքան էլ ջանք գործադրես): Այն կմնա այնպես, ինչպես որ կա. մի փոքրիկ այրված հողակտոր, որը պատված է մեծ ու փարթամ այգով: Եվ միակ բանը, որ մենք հաճախ անում ենք, նայում ենք նրան՝ առանց մեր հայացքը թարթելու: Այնքան լարված ենք նայում, որ ծառերը, ծաղիկները և թիթեռները գրեթե աննկատ են մնում: Այնքան սովորական է դարձել նայել այն ամենին, ինչի կարիքը իրականում շատ ենք զգում, և դադարում ենք նկատել այն ամենը, ինչ ունենք:

Լավ է ասված: Այդ քառակուսի հողակտորը նույնպես այգու մի մասն է, ինչպես ծառերն ու ծաղիկները, և հարց է առաջանում, թե որտեղ է մեր ուշադրությունը: Որտե՞ղ եմ ես նայում՝ ներսում եղած առատությա՞նը, թե՞ այդ փոքրիկ այրված կտորին։

Այսինքն՝ կարելի է ասել, որ խոսքը փակ դռների առջև կանգնելու մասին է: Շատերը, այդ թվում նաև ես, անշուշտ, իրենց կպարգևատրեին դրա համար: Կանգնած սպասում եք, թե ինչ-որ մեկը հակառակ կողմից կբացի դուռը: Բայց այդ պահին ձեզ հարկավոր է միայն կողք նայել և դադարել քթով հենվել փակ դռանը, քանզի կողքի դուռը բաց է:

Ժամանակն է շնորհակալ լինելով` բացել բոլոր փակ դռները, հավաքել նրանց դիմաց փռված գորգերը և նայել դեպի այն տարածությունը, որը սպասում է մեզ (հենց դա է, որ հաճախ մնում է աննկատ): Եվ ով գիտի, թե ինչու են նախկինում բացված դռները փակ, և բնավ էլ պետք չի հասկանալ: Այդ պահին ուղղակի հարկավոր է կողք նայել»։

Աղբյուրը

Posted in Անգլերեն, Թարգմանություններ

The Great Gatsby By F. Scott Fitzgerald

In my younger and more vulnerable years my father gave me some advice that I’ve been turning over in my mindever since. ‘Whenever you feel like criticizing any one,’ he told me, ‘just remember that all the people in this world haven’t had the advantages that you’ve had.’ He didn’t say any more but we’ve always been unusually communicative in a reserved way, and I understood that he meant a great deal more than that. In consequence I’m inclined to reserve all judgments, a habit that has opened up many curious natures to me and also made me the victim of not a few veteran bores. The abnormal mind is quick to detect and attach itself to this quality when it appears in anormal person, and so it came about that in college I was unjustly accused of being a politician, because I was privy to the secret griefs of wild, unknown men. Most of the confidences were unsought—frequently I have feigned sleep, preoccupation, or a hostile levity when I realized by some unmistakable sign that an intimate revelation was quivering on the horizon—for the intimate revelations of young men or at least the terms in which they express them are usually plagiaristic and marred by obvious suppressions. Reserving judgments is a matter of infinite hope. I am still a little afraid of missing something if I forget that, as my father snobbishly suggested, and I snobbishly repeat a sense of the fundamental decencies is parcelled out unequally at birth.

Պատանեկությանս տարիներին, երբ ես առավել դյուրընկալ էի, հայրս ինձ մի խորհուրդ տվեց, որը մինչև օրս չեմ մոռացել։ «Եթե երբևէ ուզենաս որևէ մեկին դատապարտել, հիշիր՝ այս աշխարհում ամեն մարդ չէ, որ ունի քո առավելությունները»։ Նա միայն այսքանն ասաց, բայց մենք միշտ անխոս հասկանում էինք միմյանց, և ես գիտեի, որ նա շատ ավելին է մտածում, քան ասածն է։ Հետևաբար, դատողությունների մեջ զուսպ լինելը դարձել է ինձ համար սովորություն, որի շնորհիվ ամենաբարդ խառնվածքի տեր մարդիկ իրենց սրտերն են բացել իմ առաջ, բայց հաճախ այդ սովորությունը ինձ զոհ է դարձրել անուղղելիորեն կպչուն մարդկանց։ Աննորմալ միտքը արագորեն հայտնաբերում է այդ որակը և միանում դրան, երբ այն արտահայտվում է նորմալ մարդու մեջ, և, այդ պատճառով, քոլեջում ինձ անարդարացիորեն մեղադրում էին որպես քաղաքական գործիչ, քանի որ ես ներքաշված էի վայրի, անհայտ մարդկանց գաղտնի վշտերի մեջ: Վստահության մեծ մասն անքննարկելի էր. ես հաճախ հնարում էի քուն, մտահոգություն կամ թշնամական անլրջություն, երբ ինչ-որ անսխալ նշանով հասկանում էի, որ հորիզոնում թաքնվում է գաղտնի հայտնություն. երիտասարդների ինտիմ բացահայտումները կամ գոնե արտահայտությունները, որոնցով նրանք արտահայտում են դրանք, սովորաբար գրագողություն են արվում և վնասվում ակնհայտ ճնշմամբ: Վճիռները վերապահելը անսահման հույսի հարց է: Ես դեռ փոքր-ինչ վախենում եմ ինչ որ բան բաց թողնելուց, եթե մոռանամ դա, ինչպես հայրս էր ասում, և ես կրկնում էի, որ հիմնավոր պարկեշտության զգացումը անհավասարաչափ է բաշխվում ծննդյան ժամանակ:

Posted in Español, Թարգմանություններ

CHOLITAS ESCALADORAS (ALPINISTAS)

Cholitas Escaladoras on Behance

Había una vez una mujer llamada Lidia Huayllas que vivía al pie de una hermosa montaña en Bolivia. Toda su vida, Lidia y sus amigas habían cocinado para los alpinistas antes de que salieran de los campamentos para escalar la montaña. Lidia los veía ponerse el casco, ajustarse la mochila, atarse bien las botas y llenar sus botellas de agua. Veía sus expresiones de emoción antes de la aventura. Lidia y las otras mujeres no sabían qué se sentía estar en la cima de una montaña. En cambio, sus maridos y sus hijos sí. Ellos trabajaban como guías y maleteros de los alpinistas, llevaban grupos de escaladores a salvo hasta la cima y los acompañaban de regreso, mientras las mujeres se quedaban en el campo, en el valle. Un día, Lidia les dijo a sus amigas: —Subamos la montaña y veámoslo con nuestros propios ojos. Mientras las mujeres se ponían las botas y los crampones bajo sus características faldas coloridas, llamadas cholitas, los hombres se burlaron. —No pueden ir vestidas con cholitas —les dijeron—. Tienen que usar ropa adecuada para escalar. —Tonterías —dijo Lidia mientras se ataba el casco—. Podemos ponernos lo que queramos. ¡Somos las cholitas escaladoras! A pesar de las tormentas de nieve y las intensas ventiscas, Lidia y sus amigas escalaron cima tras cima. —Somos fuertes. Queremos escalar ocho montañas —decían. Es probable que, al mismo tiempo que lees su historia, ellas estén ascendiendo entre la nieve, emocionadas de ver el mundo desde una cima diferente, mientras el viento agita sus faldas coloridas.

The “Cholitas Escaladoras” (Climbing 'Cholitas') are going for Everest -  The-Ski-Guru

Ժամանակին մի կին կար ՝ Լիդիա Հուայլաս անունով, որն ապրում էր Բոլիվիայի մի գեղեցիկ լեռան ստորոտում: Իրենց ամբողջ կյանքի ընթացքում Լիդիան և նրա ընկերները կերակուր էին պատրաստում լեռնագնացների համար ՝մինչ նրանց ճամբարը լքելը և լեռը բարձրանալը: Լիդիան հետևում էր նրանց սաղավարտները դնելուն, ուսապարկը հարմարեցնելուն, կոշիկները լավ կապելուն և ջրի շշերը լցնելուն: Ճամփորդությունից առաջ նկատում էր նրանց հուզմունքը: Լիդիան և մյուս կանայք չգիտեին, թե ինչպիսի զգացողություն է լեռան գագաթին հայտնվելը: Սակայն, նրանց ամուսիններն ու որդիները լավ գիտեին: Նրանք աշխատում էին որպես լեռնագնացների ուղեկիցներ և բեռնակիրներ, ալպինիստների խմբերին անվտանգ վերև էին տանում և ետ ուղեկցում, մինչ կանայք մնում էին դաշտում, ձորում: Մի օր Լիդիան ասաց իր ընկերներին. «Եկեք բարձրանանք լեռը և այն մեր աչքերով տեսնենք»: Մինչ կանայք հագնում էին մագլցման համար նախատեսված կոշիկներն իրենց բնորոշ գույնզգույն կիսաշրջազգեստների տակից, որոնք կոչվում էին չոլիտաներ, տղամարդիկ ծաղրում էին նրանց: «Նրանք չեն կարող չոլիտաներով բարձրանալ », – ասում էին նրանք։ «Նրանք պետք է մագլցման համար նախատեսված հագուստ կրեն՝ լեռ բարձրանալու համար»: «Անհեթեթություն», – ասաց Լիդիան՝ կապելով սաղավարտը։ «Մենք կարող ենք հագնել այն, ինչ ուզում ենք։ Մենք չոլիտաներով ալպինիստներն ենք»: Չնայած ուժեղ ձնաբուքին, Լիդիան և նրա ընկերները բարձրանում էին բարձրունքից բարձրունք: «Մենք ուժեղ ենք: Մենք ուզում ենք բարձրանալ ութ լեռ», – ասում էին նրանք: Հավանաբար, երբ կարդում եք նրանց պատմությունը, նրանք միևնույն ժամանակ բարձրանում են ձյան միջով ՝ ոգևորված տեսնելու աշխարհը այլ գագաթից, մինչդեռ քամին ցնցում է նրանց գույնզգույն կիսաշրջազգեստները:

Posted in Español

Ejercicios

Ejercicio 5, página 9

  1. Me llamo Pablo, tengo doce años y soy madrileño.
  2. Yo soy Maria, tengo once años y soy colombiana, de Bogota.
  3. Este es mi amigo Diego. Tiene doce años y es andaluz, de Cordoba.
  4. Esta es mi amiga Fatima. Tiene once años y es marroqui, de Rabat.
  5. Esta es mi profesora de Ingles. Es Susan y es norteamericana.
  6. Mi profesor de Ciencias es Carlos, tiene veinticinco años y es catalan, de Barcelona.

Ejercicio 6, página 9

  1. La profesora se llama Raso.
  2. La ventana es grande.
  3. Yo me llamo Pedro.
  4. Tengo catorce años.
  5. Mi compañero es argentino.
  6. ¿Cuantos años tienes?
  7. ¿Como se llama tu compañero?
  8. Mis amigos se llaman Angel y Alicia.
  9. Mi profesor se llama Carlos y mi profesora se llama Ana.

Ejercicio 7, página 9

  1. el profesor-la profesora
  2. el compañero-la compañera
  3. el alumno-la alumna
  4. el cantante-la cantante
  5. el director-la directora
  6. el perro-la perra
  7. el estudiante-la estudiante
  8. el niño-la niña

Ejercicio 9, página 10

  1. Esta camarera es inglesa.
  2. Mi gata es negra.
  3. Mi compañero se llama Pablo.
  4. El doctor es muy alto.
  5. La leona es bastante grande.
  6. Mi amigo Lucho es peruano.
  7. Esta mona es inteligente.