Posted in Իրավունք

ՄԱԿ-ի գործունեությունը և Հայաստանի հետ ունեցած համագործակցությունը/Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվեցիան

UN General Assembly hall
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա

ՄԱԿ-ը միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության։ ՄԱԿ-ը ստեղծվել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ ՄԱԿ-ն ունի անդամ 193 երկիր: ՄԱԿ-ի ամենագլխավոր գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում: Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում: ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը: ՄԱԿ-ի համակարգային գործակալությունները ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը: ՄԱԿ-ի միջկառավարական հանդիպումներում և փաստաթղթերում գործածվող վեց պաշտոնական լեզուներն են՝ արաբերեն, չինարեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն ու իսպաներեն ՄԱԿ-ի գլխավոր նպատակներն է․

  • միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանումը
  • մարդու իրավունքների պաշտպանությունը
  • կայուն զարգացման խթանումը և միջազգային օրենքի հետևումը
  • մարդասիրական օգնության տրամադրումը

Հազարամյակի զարգացման նպատակներն են․

  • Վերացնել ծայրահեղ աղքատությունը և սովը
  • Հասնել համընդհանուր տարրական կրթության
  • Նպաստել գենդերային հավասարությանը եւ կանանց հզորացնելուն
  • Նվազեցնել մանկական մահացությունների թիվը
  • Բարելավել մայրական առողջությունը
  • Պայքարել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, մալարիայի և այլ հիվանդությունների դեմ
  • Ապահովել բնապահպանական կայունություն
  • Զարգացնել գլոբալ գործընկերություն զարգացման համար
Headquarters of the UN in New York City
ՄԱԿ-ի Քարտուղարություն

1992 թվականի հունվարի 29-ից Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի անդամ։ 1992 թվականի դեկտեմբերին ՄԱԿ-ը Հայաստանում հիմնեց իր գրասենյակը։ 1994-2000 թվականներին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում գործում էր ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի վարչությունը, որը հետագայում վերանվանվեց Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակ։ Գրասենյակը փակվեց Հայաստանի ճգնաժամային իրավիճակից դուրս գալուց հետո։ 2001-2006 թվականներին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում գործում էր Կանանց զարգացման հիմնադրամի, Կանայք հանուն հակամարտությունների կանխարգելման և խաղաղության ամրապնդման Հարավային Կովկասում ծրագիրը։ Այսօր ՄԱԿ-ի շենքը համատեղ օգտագործում են ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը, Պարենի համաշխարհային ծրագիրը, Մանկական հիմնադրամը, Բնակչության հիմնադրամը, ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպությունը և Միգրացիայի միջազգային կազմակերպությունը։

Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվեցիան

Image result for երեխաների իրավունքները

Հոդվածների վերլուծություններ

Հ ո դ վ ա ծ  1-ից հասկանում ենք, որ երեխա է համարվում մինչև 18 տարեկանը չլրացած անձը և այս կոնվեցիան վերաբերում է միայն նրան։

Հ ո դ վ ա ծ  2-ից հասկանում ենք, որ պետությունները պետք է հարգեն և ապահովեն Կոնվենցիայով նախատեսված բոլոր իրավունքները՝ իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր երեխայի համար, անկախ երեխայի և իր ծնողների կարգավիճակից։

Հ ո դ վ ա ծ  3-ից հասկանում ենք, որ երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում առաջնահերթ ուշադրություն պետք է դարձվի երեխայի լավագույն շահերին:

Հ ո դ վ ա ծ  4-ից հասկանում ենք, որ պետությունները պետք է ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր միջոցները Կոնվենցիայով ճանաչված իրավունքների իրականացման համար:

Հ ո դ վ ա ծ  5-ից հասկանում ենք, որ պետությունները պետք է հարգեն ծնողների, խնամակալների պատասխանատվությունը, իրավունքները և պարտականությունները։

Հ ո դ վ ա ծ  6-ից հասկանում ենք, որ պետություններն պետք է ընդունեն, որ յուրաքանչյուր երեխա ունի կյանքի իրավունք և պետք է ապահովեն երեխայի գոյատևումը և առողջ զարգացումը:

Հ ո դ վ ա ծ  7-ից հասկանում ենք, որ երեխային պետք է գրանցել ծնվելուց անմիջապես հետո և ծննդյան պահից նա պետք է ձեռք է բերի անվան և քաղաքացիության իրավունք։

Հ ո դ վ ա ծ  8-ից հասկանում ենք, որ պետությունները պարտավորվում են հարգել երեխայի իրավունքը պահպանելու իր ինքնությունը։

Հ ո դ վ ա ծ  11-ից հասկանում ենք, որ պետությունները միջոցներ պետք է ձեռնարկեն երեխաների ապօրինի տեղափոխումների և արտասահմանից չվերադառնալու դեմ պայքարելու համար։

Հ ո դ վ ա ծ  16-ից հասկանում ենք, որ ոչ մի երեխա չպետք է ենթարկվի իր անձնական կյանքի նկատմամբ ապօրինի ոտնձգության:

Leave a comment