«Տիգրան և Աժդահակ» վիպերգը գրի է առել Մովսես Խորենացին 5-րդ դարում։ Այդ ժամանակ հայոց թագավորը Տիգրանն էր, իսկ Մարաստանի թագավորը՝ Աժդահակը։ Հայոց ու մարաց պետությունները դաշնակիցներ էին համարվում: Սակայն Աժդահակին դուր չէր գալիս Տիգրանի ընկերությունը պարսիկ Կյուրոսի հետ։ Որոշում է պատերազմ սկսել Տիգրանի դեմ։ Պատերազմից առաջ Աժդահակը երազում տեսնում է իր կործանումը և փորձում է հաշտություն կնքել Տիգրանի հետ։ Կնքվում է պայմանագիր, ըստ որի Աժդահակը կնության է առնում Տիգրանի քրոջը՝ Տիգրանուհուն: Այդուհանդերձ Աժդահակը դավեր է նյութում ընդդեմ Տիգրանի։ Տիգրանուհու միջոցով դավադրությունը բացվում է։ Պատերազմ է սկսվում Տիգրանի և Աժդահակի միջև։ Տիգրանը սպանում է մարաց թագավորին և ազատում է քրոջը։