Posted in Գրականություն

«Արա Գեղեցիկ և Շամիրամ»(վերլուծություն)

«Արա Գեղեցիկ և Շամիրամ»-ը հայ ժողովրդական ավանդազրույց է, որը ձևավորվել է մ.թ.ա. 2-րդ հազարամյակում։ 5-րդ դարում այս ավանդազրույցը գրի է առել Մովսես Խորենացին։ Ըստ ավանդազրույցի հայոց արքան Արան էր, իսկ Ասորեստանի թագավորը՝ Նինոսը։ Նինոսի կինը՝ Շամիրամը, շատ եսասեր, ագահ, ինչպես նաև գեղեցիկ ու հմայիչ կին էր։ Շամիրամը խաբեությամբ դարձավ Ասորեստանի թագուհին և հրամայեց, որպեսզի սպանեն Նինոսին։ Իմանալով Արայի գեղեցկության մասին՝ ձգտում է տիրանալ նրան։ Ընծաներ է ուղարկում Արային, որպեսզի դառնա Ասորեստանի տիրակալը, սակայն Արան մերժում է։ Շամիրամը որոշում է զենքի ուժով հասնել իր նպատակին։ Նա պատվիրում է իր զորապետներին՝ ամեն կերպ ջանալ կենդանի պահել Արային։ Սակայն ճակատամարտում Արան զոհվում է։ Շամիրամը հրամայում է գտնել Արայի դիակը և բերել իր ամրոց։ Նա հույս ուներ, որ կարող էր վերակենդանացնել Արային, սակայն դիակը քայքայվում էր և Շամիրամը գաղտնի թաղում է Արային։ Նա լուր է տարածում, թե՝ Արալեզները դիակը լիզելով վերակենդանացրել են Արային։ Այդպես նա խաղաղեցնում է հայ ժողովրդին։                                                        

Այս ավանդազրույցը երկու տարբեր բնավորություններով հերոսների մասին է։ Այստեղ նկարագրվում է Արայի նվիրվածությունը իր ընտանիքին, կնոջը և ժողովրդին, իսկ մյուս կողմից՝ Շամիրամի եսասիրությունն ու ագահությունը։

Leave a comment