Ակուտագավա Րյունոսկեն ճապոնացի գրող, ճապոնական նոր գրականության ներկայացուցիչ էր։ Ռյունոսկե Ակուտագավան ծնվել է 1892 թվականին մարտի 1-ին, կաթի վաճառական Տոսիձո Նիիհարայի ընտանիքում։ Երբ Ռյունոսկեն 10 տարեկան էր, նրա մայրը հոգեբուժարանում ինքնասպան է լինում։ Դրանից հետո նրան որդեգրում է մորեղբայրը։ Նրանց ընտանիքը ավանդապաշտ էր և իրենց նախնիներից շատերը գրողներ և գիտնականներ էին: Ռյունոսկեն այստեղ ծանոթանում է միջնադարյան գրականության հետ, նաև հին դարերի նկարչության հետ: Ակուտագավայի առաջին ստեղծագործությունները արդեն հաջողություն են բերում նրան։ Նրան մեծ ճանաչում են բերում «Ռասյոմոնի դարպասները», «Քիթ», «Դժոխքի տանջանքները» պատմվածքները։ 1916 թ-ից նա անգլերեն է դասավանդում ուսումնարաններից մեկում։ Այդ տարիներին գրում է Յասուկիտիի մասին պատմածքաշարը՝ «Ձկան շուկա», «Ստեղծագործություն», «Ա-բա-բա-բա-բա» և այլն։ Ակուտագավան նաև ուներ նյարդային խանգարումներ, որը նրան փոխանցվել էր թերևս մորից։ Չնայած առողջական վատ վիճակին նա այդ տարիներին է գրում իր լավագույն ստեղծագործություններից մեկը՝ «Թավուտում» պատմվածքը (1922)։ Կյանքի վերջին տարիները Ակուտագավան ունենում է ծանր նյարդային ապրումներ։ Նրան հետապնդում են ինքնասպանության մասին մտքեր, ինչի մասին գրված է նրա «Ապուշի կյանքը», «Ատամնավոր անիվներ» և «Նամակներ հին ընկերոջը» գրվածքներում։ 1927 թ. հուլիսի 24-ին ընդամենը 35 տարեկանում նա ինքնասպան է լինում ընդունելով «Բարբիտալ» դեղամիջոցի մեծ քանակություն։
Առաջին ինչուն Ֆաուստի մասին է, ով ամեն անգամ խնձորը տարբեր տեսանկյուններց էր տեսնում։ Սկզբում խնձորը իր համար «չարի և բարու իմացության պտուղն էր»: Ապա նրա գիտակցության մեջ խնձորը միաձուլվեց «նատյուրմորտ»-ի, սննդի, փողի, տանջանքի գործիքի հասկացությանը։ Այս հատվածից հասկանում ենք, որ ամեն ինչ առաջին հայացքից կարող է խաբուսիկ թվալ։ Ամեն ինչին պետք է տարբեր տեսանկյուններց նայել, այնուհետև եզրակացություններ անել։
Երկրորդ ինչուն Սողոմոնի և Սաբայի մասին։ Սողոմոնը միայն մեկ անգամ էր տեսել Սաբային, բայց ամեն անգամ նրա անունը լսելիս հիացմունք էր ապրում։ Երբ նա իր կանանց, հարճերի և ծառաների հետ լռակյաց նստած էր մի սեղանի շուրջ, թագակիր գլուխը հակեց կրծքին և որոշ ժամանակ փակ աչքերով նստեց։ Հետո հանկարծակի գլուխը բարձրացրեց և սկսեց աշխույժ զրուցել և ծիծաղել, կարծես մոռացել էր Սաբայի՝ իր անպատասխան սիրո մասին։
Երրորդ ինչուն Ռոբինզոնի մասին է, ով ընտելացրել էր կապիկին, որովհետև ուզում էր տեսնել ինքն իր ծաղրանկարը։Այս հատվածը այն մասին է, որ յուրաքանչյուրս պետք է ինքներս մեզ կողքից նայենք։





