Posted in Español, Առցանց ուսուցում

El niño suicida

Պատմվածքը ամողջությամբ ֆանտաստիկ ժանրից էր։ Պատմությունը սկսվում է մի փոքր տղայի ինքնասպանությամբ, ինչը հանելուկ էր բոլորի համար։ Սակայն մի տղամարդ գիտեր այդ պատմությունը և գիտեր, թե ինչու է երեխան ինքնասպան եղել։ Տղամարդը սկսում է պատմել այդ անիրական պատմությունը։ Ասում է, որ մի անգամ մի ծեր կին իր տան մոտակայքում գտնվող գերեզմանատանը մի ծերուկ է տեսնում։ Ծերուկը «նորածին» էր։ Ասում են, որ հենց նա էր ցանակացել ծնվել այդպիսին։ Նրա կարծիքով ավելի լավ է տարիների ընթացքում երիտասարդանալ, քան ծերանալ։ Նրա կյանքի առաջին տարիները անցկացնում է հիվանդանոցում։ Այնտեղից դուրս գալուց հետո նա շրջում էր փողոցներով և գումար էր մուրում։ Տարիները անցնում էին, բայց նա չէր ծերանում։ Բոլորի համար մի մեծ հանելուկ էր դա։ Ինչպե՞ս է երիտասարդանում։ Իր կյանքի հիսունից մինչև տասնհինգ տարեկանը ընկած հատվածում նա շատ երջանիկ էր, վայելում էր իր կյանքը։ Սակայն դրանից հետո, ամեն ինչ սկսեց բարդանալ։ Կյանքը դժվարացավ, քանի որ բոլորը շատ տարօրինակ էին նայում նրան, երբ նա միայնակ գնում էր խանութ և իր համար կոնֆետներ և խաղալիքներ էր գնում։ Բոլորը առաջին անգամ էին տեսնում վեց-յոթ տարեկան երեխա, որը կարող էր հոգալ իր բոլոր խնդիրները, պահանջները։ Մտածում էր․ «Իսկ երբ դառնամ նորածին և ինձ տանեն մանկատուն։ Ի՞նչ եմ անելու, ինչպե՞ս եմ ապրելու»։ Տղան այդպես այլևս չէր կարողանում ապրել։ Այդ պատճառով էլ գնաց այդ քայլին և ինքնասպան եղավ։

tabernero-անտառապահ

inquietante-անհանգստացնող

desconocido-անհայտ

acababa-ավարտվեց

pronunció-արտասանվում է

escucharon-լսում էին

vagabundo-զարկերակ

camposanto-գերեզմանոց

escogido-ընտրված

prueba-ապացույց

consentimiento-համաձայնություն

encima-ավարտել

tortuosas-տանջող

Leave a comment