Ես նույնպես մասնակցում եմ «Սովորողը՝ ուսումնասիրող» նախագծին, որի ընթացքում պետք է ստուգեինք կրթահամալիրի սովորողների բլոգները, նշեինք թերությունները և առանձնացնեինք բոլոր այն բլոգները, որոնք բավարարում են բոլոր պահանջները։ Սովորողի բլոգին ներկայացվող պահանջները կարող եք գտնել այստեղ։
Այս ընթացքում դիտարկեցի և ստուգեցի 9-րդ և 11-րդ դասարանների աշակերտների բլոգները։ Ստուգել եմ 80 բլոգ։ Բնականաբար կային և՛ թերություններ, և՛ առավելություններ։ Կային բլոգներ, որոնք շատ հաճելի էին առաջին հայացքից, անմիջապես էներգիա էին հաղորդում։ Ցավոք, կային նաև այնպիսինները, որտեղ ամբողջովին հակառակ պատկերն էր։ Նկատեցի, որ գրեթե բոլոր բլոգները ակտիվ ու գործուն էին, շատ էին հետաքրքիր նյութերը։ Նկատեցի նաև, որ հիմնականում, գրեթե բոլոր աշակերտների բլոգներում նույն խնդիրներն ու թերություններն են։ Հիմնականում բացակայում էին կրթահամալիրի կայքի և ենթակայքի, դասավանդողների ու սովորողների բլոգների հղումները։ Կային բլոգներ, որտեղ նշված չէր դասարանը, որոշ բաժիններ, որոնք ըստ սովորողի բլոգին ներկայացվող պահանջների պարտադիր են։ Շատ կարևոր է, որպեսզի բլոգում լինեն որոնման դաշտը և արխիվը, քանի որ այդպես բլոգը դառնում է ավելի հարմար։ Այս երկու պայմանը կային գրեթե բոլոր բլոգներում, ինչը ստուգելը ավելի դյուրին էր դարձնում։ Կցանկանայի առանձնացնել մի քանի աշակերտների բլոգներ, որոնք բավարարում էին բոլոր պահանջներն ու պայմանները, կոկիկ ու հաճելի էին աչքի համար։
- Պետրոսյան Արամ 9-րդ դասարան
- Արղության Անի 9-րդ դասարան
- Մանե Գյոզալյան 11-րդ դասարան
- Մերի Ասլանյան 11-րդ դասարան
Ահա իմ ուսումնասիրությունները