Posted in Առցանց ուսուցում, Գրականություն

Մի նկարի պատմություն / Առնոլֆինի ամուսինների դիմանկարը

«Առնոլֆինի ամուսինների դիմանկարը» հոլանդացի նկարիչ, 15-րդ դարի Վերածննդի հայտնի ներկայացուցիչ Յան վան Էյքի նկարներից է: Այս ստեղծագործությունը Եվրոպայի գեղանկարչության մեջ առաջին հայտնի նկարն է, որտեղ պատկերված է ամուսնական զույգ։  1842 թվականից ցայսօր պահպանվում և ցուցադրվում է Լոնդոնի ազգային պատկերասրահում։ Համարվում է, որ նկարում պատկերված է վաճառական Ջովանի դի Նիկոլաո Առնոլֆինին ու նրա կինը։ Ենթադրվում է, որ նրանք իրենց իսկ տան մեջ են՝ Բրյուգգեում: Այս նկարը համարվում է Արևմտյան գեղանկարչության Հյուսիսային Վերածննդի դպրոցի ամենաբարդ մեկնաբանելի ստեղծագործություններից մեկը, իսկ նկարում պատկերված ամուսնական զույգի իսկության վերաբերյալ վեճերը ցայսօր էլ շարունակվում են: Այս նկարը նվիրել են Մարգարիտա Ավստրուհուն՝ Իսպանական Նիդերլանդների շտատհալտերին, ով ապրում էր Մեխելենում: Մարգարիտայի ունեցվածքի գույքագրման մեջ նույն թվականի հուլիսի 17-ին ֆրանսերենով նշված է՝

Մեծ նկար, որը կոչվում է Էռնուլ լը Ֆինն իր կնոջ հետ, նվիրված Մադամ Դոն Դիեգոյի կողմից, որի գագաթի վրա պատկերված է նկարիչ Յոհանի կողմից նկարված զինանշանը:

Պանոֆսկին, ով «Առնոլֆինի ամուսինների դիմանկարը» ստեղծագործությունը համարում է հարսանեկան ծիսակատարություն պատկերող կտավ, կոմպոզիցիայում որոշ դետալներին տվել է խորհրդանշական բացատրություն: Յան վան Էյքը, ըստ նրա, Բրյուգգեի տունը ներկայացրել է որպես հարսանեկան սենյակ, իսկ այնտեղ նկարված առարկաները պատկերված են ապշեցուցիչ ռեալիզմով և իրենց մեջ պարունակում են մի շարք աստվածաբանական և բարոյական մեկնաբանություն: Որոշ հետազոտողներ համարում են, որ նկարիչը կտավում նկարել է ինքն իրեն ու իր կնոջը՝ Մարգարիտա վան Էյքին: Այս տարբերակի կողմնակիցները նշում են, որ կինը չափազանց նման է Մարգարիտա Էյքին: Ըստ հետազոտողների 1434 թվականին Մարգարիտա Էյքը ունեցել է որդի: Հնարավոր է, որ Սուրբ Մարինայի արձանիկը մահճակալի մոտ նկարի հերոսուհու անունն է հուշում, ինչպես նաև այն, որ կինը շուտով ծննդաբերելու է: Եթե կինը Մարգարիտան է, ուրեմն նրա կողքին կանգնած տղամարդն էլ ամուսինն է. իսկ լատիներենով գրված մակագրությունը՝ «Յան վան Էյքը եղել է այստեղ» վկայում է, որ հեղինակը նկարել է ինքն իրեն

Կան որոշ հետազոտություններ, որոնք պնդում են, որ հայելու մեջ նկարիչը գաղտնի կերպով տեղավորել է նաև իր ինքնադիմանկարը:

Leave a comment