Posted in Առցանց ուսուցում, Գրականություն

Սովորողների ընթերցարան․ «Դպիր»

Բավական հետաքրքիր պրոցես է

Ընտրեցի այս հոդվածը, քանի որ այն հիմա կատարվող իրադարձությունների մասին է։ Հոդվածից հատկապես շատ դուր եկավ այս հատվածը՝

Ամփոփելով խոսքս՝ ասեմ, որ բավական հետաքրքիր պրոցես է, բարդ, արդյունավետ, կարևոր, փորձառատ… Եվ անհամեմատ կարևոր էր այս ամենը այն տեսակետից, որ պետք է այս բազան, այս հիմքը ունենալ, պահել հետագայի համար։ Միշտ չէ, որ էսպես է լինելու, բայց մենք չգիտենք, թե ինչքան է էս ամենը շարունակվելու, այդ իսկ պատճառով մենք պետք է հնարավորինս կարողանանք օգտագործել փորձը, հիմնվել փորձի վրա և հիմնվելով դրա վրա, ունենալով այդ վերլուծությունը՝ առաջ գնալ։

Իրոք, մենք չգիտենք, թե այս ամենը ինչքան է շարունակվելու, երբ է ավարտվելու, և երբ ենք մենք վերադառնալու մեր հին կյանքին, երբ ենք վերջապես տեսնելու մեր ընկերներին, հարազատներին։ Շատ բարդ է հիմա մեզ համար, բայց պետք է համակերպվենք և շարունակենք ինքնակրթվել ու զարգանալ։ Պետք է քայլենք առաջ։ Չէ՞ որ, այնքան ժամանակ ունենք։ Կարելի է ասել անսահմանափակ։ Մի պահ պատկերացնենք, որ այս բարդ շրջանում հայտնվեին անցյալի մարդիկ, երբ չկային համացանցը, բջջային հեռախոսները։ Որքա՜ն բարդ կլիներ նրանց համար։ Ամբողջովին կտրված աշխարհից, շփում միայն ընտանիքի անդամների հետ։ Պատկերացնելով այդ ամենը՝ հասկանում եմ, թե որքա՜ն լավ վիճակում ենք գտնվում մենք։ Թեև ոչ ֆիզիկապես, բայց շփվում ենք արտաքին աշխարհի հետ, խոսում ենք մեր ընկերների, հարազատների հետ։ Անգամ այս առցանց դասերը։ Հրաշալի է, չէ՞։

Մի պահ մտածում եմ, միգուցե սա մեզ համար հնարավորություն է, որի ժամանակ կարող ենք անել այն ամենը, ինչը չենք կարողացել կամ ժամանակ չենք գտել անելու։ Միգուցե հնարավորություն է, որ բացահայտենք մեզ։ Ինչու՞ ոչ։ Ունենք ժամանակ փորձելու նորը կամ խորացնելու և զարգացնելու հինը։ Մեծ հնարավորություն․․․ Պետք է օգտվենք դրանից։

Հոդվածը այստեղ։

Leave a comment