Սերունդը մարդկանց տարիքային որոշակի խումբ և միևնույն պատմության դարաշրջանում ձևավորված մարդկանց ամբողջություն է։ Իմ ընտանիքը, կարելի է ասել, կազմված է երեք սերնդից։ Տատիկիս և պապիկիս սերունդը, մայրիկիս և հայրիկիս և իհարկե իմ, քրոջս ու եղբորս սերունդը։ Մենք բոլորս էլ տարբերվում եք և՛ մեր բնավորությամբ, և՛ մտացողությամբ, և՛ հայացքներով դեպի աշխարհը։ Սա էլ ապացուցում է, որ բոլոր սերունդները միմյանցից տարբերվում են։
Ամբողջատիրական վարչակարգ
Ամբողջատիրությունը կամ տոտալիտարիզմը ավտորիտար իշխանության ձև է։ Բնորոշ կողմերն են՝ սահմանադրական իրավունքների և ազատությունների փաստացի վերացումը, հասարակական կյանքի լիակատար ենթարկումը իշխանության շահերին և համատարած վերահսկության հաստատումը հասարակության նկատմամբ, քաղաքական ընդդիմության և այլախոհների հանդեպ բռնարարքների լայնածավալ կիրառումը։ Ամբողջատիրական վարչակարգերի հատկանիշներն էին՝
- Հասարակությունում անհատը անվերապահորեն ենթարկվում էր մեծամասնությանը՝ հրաժարվելով սեփական մղումներից։
- Պետությունը ճանաչվում էր իբրև միակ ստեղծագործ ուժը, որն ազգին առաջնորդում էր դեպի «պայծառ ապագա»։
- Գոյություն ուներ միակ մեկ ճշմարիտ կուսակցություն, որն ուղղություն էր տալիս պետությանն ու ազգին։
- Անհատից, ազգից, պետությունից ու կուսակցությունից վեր կանգնած էր առաջնորդը։
20-րդ դարի առաջին կեսին խորհրդային մարդու կյանքում կային բազմաթիվ սահմանափակումներ.
- Կոլտնտեսականները զրկված էին ազատ տեղաշարժվելու իրավունքից։ Ի տարբերություն բնակչության մյուս խմբերի՝ նրանք չունեին անձնագրեր։
- Բնակության վայրի հարցում գործում էին սահմանափակումներ։ Օրինակ՝ արգելված էր հաստատվել որևէ վայրում առանց գրանցման։
- Սահմանափակումներ կային նաև աշխատանքի վայրի ընտրության և աշխատավայրի փոփոխման հարցում։
- Գործում էին նաև կուսակցական պատկանելությանն առնչվող սահմանափակումներ։ Միջին և բարձր պաշտոններ վարելու համար ցանկալի էր, որ անձը լինի կոմունիստական կուսակցության անդամ։
Կրթական կյանքը սովետական Հայաստանում
1926 թ. սկզբներից Խորհրդային Հայաստանում կրթական կյանքն աննախադեպ
զարգացում է ապրում: Զարգացման հիմնական ուղղություններն էին՝
- 1) անգրագիտության վերացում
- 2) պարտադիր տարրական կրթություն և ապա անցում յոթնամյա կրթության
- 3)տեխնիկական կրթության կազմակերպում
- 4) բարձրագույն կրթության կատարելագործում
Խորհրդային կրթական համակարգի ամենամեծ ձեռքբերումը դպրոցների ցանցի ընդլայնումն էր, պետական աջակցությունը և պայքարն անգրագիտության դեմ։ Բացվեցին լիկկայաններ, որոնց շնորհիվ 10 տարում գրագիտության մակարդակը հասավ 70%-ի։ Ուսուցիչների կրթական մակարդակը բարձրացնելու նպատակով բացվեցին մանկավարժական ուսումնարաններ և համալսարաններ։ Իրականացվում էին նաև բազմաթիվ փորձարկումներ։ Մասնավորապես, փորձարկվեցին լաբորատոր-բրիգադային, կոմպլեքսային և դալտոն-պլան մեթոդները։ 1920-ական թվականներին դպրոցը 9-ամյա էր։ 1932 թվականից ներդրվեց 10-ամյա կրթությունը։ Բացվեցին բազմաթիվ համալսարաններ և ինստիտուտներ։ Հայրենական մեծ պատերազմից հետո Հայաստանում կտրուկ ավելացավ դպրոցների թիվը՝ հասնելով 1600-ի։ Իսկ աշակերտների թիվը հասավ 600 հազարի։ 12-15 բուհերում սովորում էր 50-60 հազար ուսանող, ինչը տոկոսային հարաբերությամբ ԽՍՀՄ լավագույն ցուցանիշներից էր։
Ուսումնասիրելով, կարդալով և ծանոթանալով սովետական Հայաստանի կյանքին, ապրելաոճին՝ նկատեցի, որ մեր կայքնը շատ է տարբերվում նրանց կյանքից։ Մարդիկ շարունակում են զարգանալ, աճել, ստեղծել և դա միշտ էլ շարունակվելու է։ Այն, ինչ մեզ համար հիմա սովորական երևույթ է, այն ժամանակ անգամ չէին էլ կարող մտածել դրա մասին։ Օրինակ՝ համացանցը, բջջային հեռախոսները, լայնէկրան հեռուստացույցները և այլն։ Իհարկե սա մեծ առավելություն է մեզ համար, քանի որ այս ամենով մեր կյանքը մի քանի անգամ հեշտ է դարձել։ Եթե այն ժամանակ տեղեկություն ստանալը բավականին դժվար էր, ապա հիմա դա այնքան հեշը ու դյուրին է։ Մի քանի հարյուրամյակ հետո կստեղծվեն այնպիսի բաներ, որոնց մասին մենք երբևէ չենք մտածել, որոնք մեզ անհնարին են թվում հիմա։ Կյանքն այդպիսին է։