Կարդացի Խորխե Լուիս Բորխեսի «Երկու արքաներն ու երկու լաբիրինթոսները» պատմվածքը։ Պատմվածքը երկու արքաների մասին էր, որոնք ունեին լաբիրինթոսներ։ Բաբելոնի արքայի լաբիրինթոսը շատ խառն ու անհասկանալի էր և երբեք ոչ մեկին չէր հաջողվել այնտեղից դուրս գալ։ Մի անգամ Բաբլոնի արքայի ամրոց է գալիս Արաբիայի թագավորը, որին գցում են այդ լաբիրինթոսը։ Արքան շատ շփոթված և վախեցած էր, քանի որ ելքի ճանապարհ չէր տեսնում։ Հույսը դրել էր Աստծո վրա։ Եվ Աստծո շնորհիվ նա գտավ ճանապարհը և դուրս եկավ այդ անհաղթահարելի լաբիրինթոսից։ Նա գնաց իր երկիր, խոստանալով Բաբելոնի արքային իր լաբիրինթոսը նույնպես ցույց տալ, բայց միայն այն ժամանակ, երբ Աստված ցանկանա։ Անցավ որոշակի ժամանակ և նա իր զորքով հարձակվեց Բաբելոնիայի վրա և ամբողջովին ջախջախեց այն։ Թագավորին գերի վերցրեց, գցեց մի մեծ անապատ և ասաց, որ հենց սա է իր լաբիրինթոսը։ Թեև այն չունի բարձր պատեր, աստիճաններ ու դռներ, բայց միևնույն է անհաղթահարելի է։ Այս պատմվածքը կարդալուց հետո անմիջապես մտքիս եկավ այս դարձվածը՝ “Ուրիշի համար փոս փորողը ինքը կընկնի մեջը”։ Բաբելոնի թագավորը, որը փորձեց, լաբիրինթոսը գցելով, սպանել Արաբիայի թագավորին, ինքը ընկավ այդ նույն ծուղակի մեջ։
Նոր բառեր
dignos-արժանի islas-կղզիներ arquitectos-ճարտարապետներ construir-կառուցել propias-propias castillos-ամրոցներ desierto-անապատ escaleras-աստիճաններ muros-պատերը mitad -կեսը fatigosas -հոգնեցուցիչ gloria-փառք