Կրթությունն աշխարհում. Ֆրանսիա
Ինչու՞ ընտրեցի հենց այս հոդվածը։ Պատասխանը պարզ ու հասարակ է։ Ֆրանսիա՜։ Սիրում եմ թե՛ երկիրը, թե՛ նրա տեսարժան վայրերը, թե՛ մարդկանց։ Միշտ երազել եմ լինել այնտեղ, շրջել փողոցներով ու հիանալ երկրի յուրահատուկ գեղեցկությամբ, որով շատ-շատերի սրտերը գրավել է։ Հոդվածը շատ հետաքրքիր ու ուսուցանող էր։ Այնքա՜ն նոր տեղեկություններ իմացա Ֆրանսիայի կրթական համակարգի մասին, որոնց մասին մինչ այս չգիտեի։ Ֆրանսիան այս ասպարեզում էլ ինձ շատ զարմացրեց ու հիացրեց։ Այնտեղ սովորելու ցանկություն առաջացավ մոտս։ Էհհ՜։ Հուսամ երազանքներս մի օր իրականություն կդառնան։ Կային շատ առավելություններ, որոնք շատ երկրների համար կարող են դառնալ օրինակ, իրենց երկրի կրթկան համակարգը բարելավելու համար։ Այդ թվում նաև մեր երկրի։ Ինձ դուր եկավ այն, որ այնտեղ հանգստի օրերը չորեքշաբթին և կիրակին են։ Ըստ իս՝ դա ավելի հարմար է։ Այնտեղ երեխաներին շատ չեն ծանրաբեռնում, դասերի ընթացքում կա երկու ժամանոց հանգիստ, ինչը երեխաներին ժամանակ է տալիս լիցքաթափվելու, հանգստանալու, ճաշելու։
Եթե քեզ նույնպես հետաքրքրեց այս թեման, ապա հոդվածը կարող ես գտնել այստեղ։