Հայաստան ասելիս այտերս այրվում են
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են
Չգիտեմ ինչու է այսպես
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է
Չգիտեմ ինչու է այսպես
Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է
Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է
Կլինեմ, կմնամ այսպես
Համո Սահյանի «Հայաստան ասելիս» բանաստեղծությունը միշտ էլ կարևոր տեղ է գրավել հայ գրականության ասպարեզում և հայ ժաղովրդի սրտերում։ Սահյանը այս բանաստեղծությամբ ցանկացել է ասել ժողովրդին, որ Հայաստանը իրեն մեծ ուժ ու եռանդ է տալիս։ Սահյանը ասում է, որ Հայաստան ասելիս նրա այտերը այրվում են, ծնկները ծալվում են, շրթունքը ճաքում է, հասակը ծաղկում է, աչքերը լցվում են, թևերը բացվում են, աշխարհը իր տունն է դառնում։ Եվ նա չի կարողանում հասկանալ, թե ինչու է այդպես։ Հայաստանը կարծես ստիպում է հավատալ ինքներս մեզ, նպատակին հասնելու ցանկություն և հույս է տալիս։ Հայաստանի պատմությունը մի մեծ դաս է մեզ համար, որպեսզի երբեք չհանձնվենք և քայլենք առաջ։