Posted in Հայոց լեզու, Առցանց ուսուցում

Հոլով և հոլովում (առաջադրանքներ)

1.Հոլովել  քաղաք, գիրք, մարդ,  ընկեր բառերը:

Ուղղական հոլով- քաղաք(ը), գիրք(ը), մարդ(ը), ընկեր(ը)

Սեռական հոլով- քաղաքի, գրքի, մարդու, ընկերոջ

Տրական հոլով- քաղաքի(ն), գրքի(ն), մարդու(ն), ընկերոջ(ը)

Հայցական հոլով- քաղաք(ը), գիրք(ը), մարդու(ն), ընկերոջ(ը)

Բացառական հոլով- քաղաքից, գրքից, մարդուց, ընկերոջից

Գործիական հոլով- քաղաքով, գրքով, մարդով, ընկերով

Ներգոյական հոլով- քաղաքում, գրքում, մարդու մեջ, ընկերոջ մեջ

2. Որոշեք, թե որ հոլովով են դրված հետևյալ գոյականները: 
Փողից (բացառական),  ձեռքով (գործիական), փշին (տրական), սրտում (ներգոյական), աչքի (սեռական):

3. Որոշեք՝ ընդգծված բառերը որ հոլովով են դրված:

Հայրենիքից(բացառական) հեռու ապրող մարդը միշտ տխուր և միայնակ է:

Դա մի շքեղ շինություն էր, որը գտնվում էր քաղաքից(բացառական)  հեռու բլրի(սեռական)  վրա:

Մոտենալով կարկաչուն գետակին(տրական)  տղան փայտով(գործիական)  ստուգեց խորությունը և զգուշորեն ոտքը մտցրեց ջրի(սեռական)  մեջ:

Երկնքի(սեռական)  կապույտ անդորրության մեջ երևում էին արևի առաջին շողերը(ուղղական) , որոնք ավետում էին պայծառ օր:

4. Հոլովեք հետևյալ բառերը՝ քար, քաղաք, սահնակ, մայր, աշուն, գլուխ, բնություն:

Ուղղական հոլով- քար(ը), քաղաք(ը), սահնակ(ը), մայր(ը), աշուն(ը), գլուխ(ը), բնություն(ը)

Սեռական հոլով- քարի, քաղաքի, սահնակի, մոր, աշնան, գլխի, բնության

Տրական հոլով-քարի(ն), քաղաքի(ն), սահնակի(ն), մոր(ը), աշնան(ը), գլխի(ն), բնության(ը)

Հայցական հոլով- քար(ը), քաղաք(ը), սահնակ(ը), մոր(ը), աշուն(ը), գլուխ(ը), բնություն(ը)

Բացառական հոլով-քարից, քաղաքից, սահնակից, մորից, աշնանից, գլխից, բնությունից

Գործիական հոլով- քարով, քաղաքով, սահնակով, մորով, աշնանով, գլխով, բնությամբ

Ներգոյական հոլով- քարում, քաղաքում, սահնակում, մոր մեջ, աշնանում, գլխում, բնությունում

Leave a comment