Կապիտալի արտահանում
Կապիտալի արտահանումը մենաշնորհային շահույթի յուրացման, տնտեսական և քաղաքական այլ նպատակներով, մոնոպոլիաների և բուրժուական պետությունների կողմից արժեքների արտահանումն է։ Կապիտալի արտահանումն իմպերիալիզմի հիմնական տնտեսական հատկանիշներից է, գոյություն է ունեցել նաև մինչմոնոպոլիստական կապիտալիզմի պայմաններում, սակայն ապրանքների արտահանման համեմատ երկրորդական դեր է կատարել։ Իրականացվում է ձեռնարկատիրական և փոխատվական ձևերով։
Պետական կապիտալի արտահանումն ամենից առաջ ունի քաղաքական բնույթ, կապիտալիստական երկրների կառավարություններն օտարերկրյա պետություններ կապիտալ արտահանելով նպատակ ունեն պաշտպանել կապիտալիստական կարգը, ստեղծել և ամրապնդել ռազմաքաղաքական ագրեսիվ բլոկները։ Բացի այդ, արտաքին պետ. փոխառությունները բերում են բարձր տոկոս, նպաստավոր պայմաններ են ստեղծում մասնավոր կապիտալի արտահանման և բարձր շահույթ ստանալու համար։
Աշխատանքային միգրացիա
Աշխատանքային միգրացիան աշխարհում ներկայումս ամենանշանակալից միգրացիոն հոսքերից մեկն է։
Միգրացիայի պատճառներն են՝
- մշտական բնակություն
- աշխատանք
- ընտանիքի վերամիավորում
- կրթություն
Այս պատճառներից ամենատարածվածը և ավելի շատ հադիպողը աշխատանքն է։ Մարդիկ մեկնում են երկրից ավելի լավ, արդյունավետ աշխատանք փնտրելու և գտնելու համար։
Շրջանառության համար անհրաժեշտ փողի քանակ
Շրջանառության համար անհրաժեշտ փողի քանակը որոշվում է ապրանքների գների գումարը հարաբերելով փողի նույնանուն միավորների պտույտների թվին։ Փողի քանակի տվյալ մեծության դեպքում դրամանիշերի իրական արժեքը հակադարձ համեմատական է շրջանառության մեջ թողարկած դրամանիշերի քանակին։