Posted in Հասարակագիտություն, Առցանց ուսուցում

Պետության տնտեսական դերակատարությունը

Կարդալով պետության տնտեսական դերակատարության վերաբերյալ դասը՝ այժմ կառանձնացնեմ դասի հիմական մասերը, էությունը և համառոտ կնկարագրեմ իմ տեսակետը։

Պետության հիմնական տնտեսական գործառույթները

Պետության հիմնական տնտեսական գործառույթներն են՝

  • հասարակական բարիքների արտադրությունը
  • արտաքին բացասական ազդեցությունների նվազեցմանն ու դրականի խրախուսմանն ուղղված գործունեությունը
  • տեղեկատվության անհամաչափության հաղթահարումը
  • եկամուտների վերաբաշխումը
  • հիմնարար հետազոտությունների իրականացումը

Ըստ իս՝ այս բոլոր տնտեսական գործառույթները շատ կարևոր են և՛ ժողովրդի, և՛ պետության համար։ Եթե չիրականացվի այս գործառույթներից անգամ մեկը, ապա երկիրը կունենա տնտեսական անկում։

Պետական բյուջեի բովանդակությունը

Քանի որ պետության կողմից իրականացվող բազմաթիվ գործառույթներ հսկայական ծախսեր են պահանջում, պետությունը ձեռնարկություններից և տնային տնտեսական ներկայացուցիչներից գումար է հավաքագրում։ Ասպես ձևավորվում է պետական բյուջեն։ Պետական բյուջեն պետական մարմինների գործունեությունն ապահովելու և պետության գործառույթներն իրականացնելու համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման ու ծախսման ձև է։  ՀՀ-ում պետական բյուջեն հաստատում է Ազգային ժողովը՝ կառավարության ներկայացմամբ, իսկ քննարկման և հաստատման կարգը սահմանվում է օրենքով։ Յուրաքանչյուր տարվա պետական բյուջեն, ինչպես նաև դրան նախորդող տարվա բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատվում է օրենքով։ Պետական բյուջեն պետության կարևորագույն ֆինանսական փաստաթուղթն է։ Պետության դրամական եկամուտների և ծախսերի հաշվեկշիռ, որ կազմվում է որոշակի ժամանակահատվածի համար։ Պետական բյուջերի էությունը որոշվում է հասարակության տնտեսական կարգով, պետության բնույթով ու ֆունկցիաներով։ Կապիտալիստական երկրների պետական բյուջեն ենթակա է արտադրության տարերային օրինաչափություններին, ուստի այն հանդես է գալիս որպես կողմնորոշիչ, մոտավոր նախահաշիվ։ Անկումներն ու ճգնաժամերը կրճատում են պետական բյուջեի եկամուտների մուտքերը՝ միաժամանակ առաջացնելով ծախսերի աճը։ Պետական բյուջեի անկայունությունը դրսևորվում է նաև նրա հաճախակի դեֆիցիտով, որը կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամի ժամանակաշրջանում դառնում է մշտատև։ 

Պետական բյուջեի ծախսերի ուղղությունները

Պետական բյուջեի միջոցով ֆինանսավորվում են պետական նշանակության ծրագրերը և ծախսերը` հետևյալ հիմնական ուղղություններով`

  • ընդհանուր բնույթի պետական ծառայություններ.
  • պաշտպանություն.
  • հասարակական կարգի պահպանություն և անվտանգություն.
  • կրթություն և գիտություն.
  • առողջապահություն.
  • սոցիալական ապահովություն.
  • բնակարանային կոմունալ տնտեսություն.
  • մշակույթ, սպորտ և կրոն.
  • վառելիքաէներգետիկ համալիր.
  • գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ջրային տնտեսություն և ձկնաբուծություն.
  • լեռնահանքային արդյունաբերություն և հանքային հանածոներ (բացառությամբ վառելիքի), վերամշակող արդյունաբերություն, շինարարություն և բնապահպանություն.
  • տրանսպորտ և կապ, ճանապարհային տնտեսություն.
  • կառավարությանը օրենքով վերապահված իրավասությունների իրականացման այլ ուղղություններ:

Leave a comment