Posted in Նախագծեր, Առցանց ուսուցում, Էկոլոգիա

Կենսոլորտի պահպանումը

1. Ի՞նչ դեր ունեն կենսաբանական ռեսուրսները:

Կենսաբանական ռեսուրսները մեժ դեր ունեն մեր և մեզ շրջապատող աշխարհի համար։ Կենդանական և բուսական ռեսուրսները միասին կարելի է անվանել կենսաբանական ռեսուրսներ։ Այժմ կներկայացնեմ, թե որքան կարևոր են դրանք մեզ համար։ Որոշ բույսերը և կենդանիները մասնակցում են մոլորակի վրա ընթացող քիմիական նյութերի շրջապտույտին և սպառում են բույսերի կողմից ստեղծված կենսազանգվածը: Կենդանական աշխարհը շատ կարևոր է նաև արդյունաբերության համար, քանի որ այն բնական ռեսուրս է, որը հումք է տալիս սննդի արդյունաբերությանը, կաշվի-մորթեղենի արտադրությանը և մի շարք այլ արդյունաբերության ճյուղերին: Շրջապատի մաքրման գործում շատ կարևոր է լեշակերների կամ այլ կերպ ասած սանիտարների դերը։ Նրանք շրջակա միջավայրը մաքրում են թույլերից և հիվանդներից: Հողում բնակվող մի շարք կենդանիներ, փխրցլելով հողը՝ բարելավում են  դրա կառուցվածքը: Ջրում բնակվող փափկամարմինների և խեղգետինների որոշ տեսակներ մաքրում են ջրավազանները տարբեր վնասակար նյութերից և այլն: Այս բոլոր թվարկածներս կենսաբանական ռեսուրսների միայն մի փոքր մասն են կազմում։ Այստեղից կարող ենք ենթադրել, որ առանց կենսաբանական ռեսուրսների մեզ շրջապատող աշխարհը գոյություն չէր ունենա։

2.Ինչպես են փոխազդում բույսերն ու կենդանիները աշխարհագրական թաղանթի մյուս ոլորտների հետ: Բերեք օրինակներ: 

Բույսերն ու կենդանիները սերտ կապված են աշխարհագրական թաղանթի մյուս ոլորտների հետ:

Կապը ջրոլորտի հետ։ Օրգանիզմների ազդեցությունն առանձնապես մեծ է Համաշխարհային օվկիանոսի վրա: Ապրելով այդ ջրերում՝ ջրում ապրող օրգանիզմները ներշնչում են ջրերի թթվածինը, ջրի մեջ արտաշնչելով ածխաթթու գազ: Ծովերում ապրող օրգանիզմները ջրից վերցնում են նաև քիմիական նյութեր, զանազան աղեր և դրանցով ոչ միայն սնվում են, այլև կառուցում են իրենց կմախքներն ու խեցիները:

Կապը քարոլորտի հետ։ Շատ մեծ է նաև օրգանիզմների ազդեցությունը քարոլորտի վրա: Այդ ներգործությունն առանձնապես մեծ է երկրակեղևի վրա, որը կազմում է քարոլորտի վերին շերտը: Երկրակեղևի տարբեր խորություններում օրգանիզմների մնացորդներից առաջանում են մի շարք օրգանական նստվածքային ապարներ՝ նավթ, բնական գազ, ածուխ և այլն:

Հսկայական է նաև օրգանիզմների դերը հողառաջացման պրոցեսում, քանի որ հայտնի է, որ մահացած կենդանի օրգանիզմներից առաջանում է հումուսը։

3.Ի՞նչ միջոցառումներ է անհրաժեշտ բուսական և կենդանական ռեսուրսները պահպանելու համար: Որոնք է հնարավոր կիրառել ՀՀ-ում: 

Բուսական ռեսուրսների պահպանումը։

Բուսական ռեսուրսների պահպանման ու վերականգնման հիմնական ուղղություններն են՝

  • Գենոֆոնդի պահպանում (գենոֆոնդը բուսատեսակների ժառանգական հատկանիշների ու հատկությունների ամբողջությունն է)
  • Հատուկ պահպանվող տարծքների առանձնացում (արգելոցները, արգելավայրերը, ազգային պարկերը)
  • Բույսերի «Կարմիր գրքի» ստեղծում         
  • Անտառային տնտեսության կազմակերպում    
  • Անտառային հրդեհների դեմ պայքար

Ըստ իս՝ Հայաստանում հնարավոր է կիրառել այս բոլոր միջոցառումները։ Մեծ մասը արդեն կիրառվում է և բավականին դրական արդյունքներ ունենք։

Կենդանական ռեսուրսների պահպանումը։

Կենդանական ռեսուրսների պահպանման ու վերականգնման գլխավոր ուղղություններն են

  •  Կենդանիների համար միջավայր ծառայող ջրային և բուսական ռեսուրսների պահպանում և վերականգնում         
  • Որսի կարգավորում         
  • Կենսատեխնիկական միջոցառումների կիրառում        
  • Կլիմայավարժեցում և վերաբնակեցում         
  • Ձկների ձվադրման և միգրացիայի ուղիների պահպանում       
  • Արժեքվոր ձկնատեսակների մրցակիցների ոչնչացում         
  • Աքվակուլտուրայի զարգացում
  • Հատուկ պահպանվող տարածքների ստեղծում

Այս միջոցառումների համակարգում գլխավորներից է կենդանիների որսի կարգավորումը: Որսը պետք է կատարվի հատուկ կանոնակարգով, որոշակի ժամկետներում և որոշակի քանակով։ Առանձին դեպքերում պետք է ընդհանրապես արգելվի: Որսի կարգավորումից բացի, կարևոր նշանակություն ունի որսահանդակների պահպանումը, այսինքն՝ այն վայրերի, որտեղ կենդանիների գոյության բնական պայմանները նպաստավոր են: Ըստ իս՝ ՀՀ-ում կարող են իրականացվել գրեթե բոլոր միջոցառումները։

4.Ի՞նչ  է կլիմայավարժեցումը: Բերել օրինակներ, նշեք բացասական ու դրական կողմերը: 

Բազմաթիվ կենդանատեսակներ աշխարհի մի շրջանից ներմուծվել են այլ շրջաններ, որտեղի կլիման տարբերվել է իրենց ապրելավայրի կլիմայից։ Այդ կենդանիներին վերաբնակեցնելով տարբեր վայրերում՝ սովորեցրել են հարմարվել նոր բնակլիմայական պայմաններին, ապրել նաև այդ կլիմայական պայմաններում։ Բնականաբար սա ունի իր և՛ դրական, և՛ բացասական կողմերը։ Վերաբնակեցման և կլիմայավարժեցման շնորհիվ հնարավոր է եղել վերականգնել ոչնչացման եզրին հասած մի շարք կենդանիների քանակը(սամույր, կուղբ, ծովակատու, սայգակ), իսկ որոշ կենդանիների՝ փրկել իսպառ ոչնչացումից (զուբր, ուսուրական վագր, սպիտակ արջ): Սակայն շատ դեպքերում, հենց դրա պատճառով էլ մի շարք կենդանիներ վերացել են։

Leave a comment