Յուրաքանչյուր մարդ անհատականություն է, որը ունի յուրահատուկ և բոլորից տարբերվող բնավորության գծեր, կարծիք, ընդունակություններ։ Ես բացառություն չեմ։ Բնավորությունս հանգիստ է։ Սիրում եմ և՛ հանգիստ ու հանդարտ, և՛ աշխույժ միջավայր։ Կարողանում եմ շփվել տարբեր բնավորություն ունեցող մարդկանց հետ, բայց ոչ բոլորի հետ եմ ինձ զգում ազատ ու անկաշկանդ։ Ունեմ մի բնավորության գիծ, ինչը այդքան էլ չեմ սիրում։ Դա ամաչկոտությունն է։ Աշխատում եմ այդ ուղղության վրա ու կարող եմ ասել, որ ստացվում է, բայց ոչ միշտ։ Շատ մարդկանց եմ ճանաչում, որ սիրում են մենակությունը, բայց ես այդ շարքին չեմ պատկանում։ Միշտ խուսափել և վախեցել եմ մենակությունից։ Ըստ իս՝ նպատակասլաց եմ։ Շատ-շատ նպատակներ ու երազանքներ ունեմ, որոնք ցանկանում եմ իրականացնել։ Չեմ սիրում հանձնվել։ Ամեն կերպ փորձում եմ սկսած գործը ավարտին հասցնել։ Սիրում եմ մարդկանց օգնել։ Եթե օգնության կարիք ունեն, ապա չեմ կարող անուշադրության մատնել։ Նեղացկոտ եմ, բայց շուտ եմ ներում մարդկանց։ Երբեք ոչ մեկի չեմ նախանձել և չեմ փորձել նմանվել ինչ որ մեկի։ Մարդկանց մեջ այդ բնավորության գիծը երբեք չեմ սիրել։