1. Բառերից որո՞նք են գոյական.
անբեկանելի, ունելի, կիսադեմ, տխրադեմ, արդուզարդ, նկարազարդ, շարական, ընտանեկան, խորագին, գլխագին։
2. Նշիր անհոգնական գոյականները.
Ֆիլիպիններ, մաթեմատիկա, քննություն, կաթ, գաղտնիք, գինի, աշակերտություն, մարմար, բարկօղի, հանրահաշիվ, բեռ, հոգևորականություն, քիմիա, մթություն, դարվինիզմ, բնապաշտպանություն։
3. Կազմի՛ր տրված գոյականների հոգնակին. մարզատոներ, հավատարմագրեր, ուղեցույցեր, հիվանդայցեր, մենապարեր, մեկնակետեր, գիսաստղեր, ճամփեզրեր, հաղորդալարեր, զորացույցեր, նավթամուղներ, ծիսակարգեր, հետնախորշեր, կամարասյուներ, մաքսանենգեր, ջրէջքեր։
4. Նշի՛ր այն գոյականները, որ ներգոյական չունեն .
դուստր, ժամանակ, գիրք, շուն, մանուկ, հորեղբայր, տանտեր, համալսարան, խմբագրություն, աղջիկ։
5. Առանձնացրո՛ւ գոյականները։
Ամուսինն անցյալ ամառ էր մեռել՝ ոչ մի ժառանգություն չթողնելով։
Ձին ճանաչում էր այդ հովտի բոլոր բույրերն ու հոտերը։
Ձորակներում հիմա էլ կա Մանասի տնկած այգին՝ սպիտակ ու կարմիր վարդերի թփերով։
Անին չէր մոռացել ո՛չ նրա սև վերարկուն, ո՛չ գունատ դեմքը։