Posted in Español

Հանդիպում Ուրուգվայի հյուպատոսի հետ

Փետրվարի 6-ին կայացավ հանդիպում Ուրուգվայի հյուպատոսի՝ պրն. Էդուարդո Աուգուստո Ռոսենբրոկ Բիդարտի և իր օգնականի հետ։ Ուրուգվայը գտնվում է Հարավային Ամերիկայում։ Հյուսիսից սահմանակից է Բրազիլիային, արևմուտքից՝ Արգենտինային, իսկ հարավում և արևելքում ափերը ողողում են Ատլանտյան օվկիանոսի և մասնավորապես Լա Պլատայի ծոցի ջրերը։

Հանդիպման սկզբում տղաներից մեկը կիթառ նվագեց, ինչը հյուրերին հաճելիորեն զարմացրեց։ Ուրուգվայի հյուպատոսը ներկայացրեց իրենց մշակույթը, արվեստը, խոհանոցը և այլն։ Խոսեց նաև Ուրուգվայի հայկական համայնքի մասին, և ասաց, որ հայերի թիվն այնտեղ անցնում է 20000-ը։ Նա նշեց նաև, որ փորձել է ճաշատեսակներ հայկական խոհանոցից և շատ է հավանել։ Մասնավորապես՝ դոլման և լավաշը։

Ապա մեր խմբի երեխաները ներկայացրեցին մեր մշակույթը, իրենց նախագծերը ինչպես նաև իրենց ստեղծած խաղը։ Այս խաղը ոչ միայն հետաքրքիր է, այլ նաև շատ օգտակար և իմաստալից, քանի որ դրա ընթացքում յուրաքանչյուրս սովորում ենք իսպեներեն մի նոր բառ։ Երգեցին իսպանական երգեր։ Հյուրերը շատ զարմացած ու հիացած էին։ Վերջում հյուպատոսին ուղեցինք մեղ հետաքրքրող հարցերը։ Բավականին հետաքրքիր ու բովանդակալից հանդիպում էր։

Leave a comment