Posted in Հաշվետվություններ

Հունվարյան ճամբար(հաշվետվություն)

Ընդամենը մեկ ամսվա ընթացքում այնքան բան եմ հասցրել անել։ Ե՛վ ճամփորդություններ, և՛ նախագծեր, և՛ հանդիպումներ։ Սկսեմ ճամփորդություններից։ Սկզբում իսպաներենի ուսուցչուհու հետ այցելեցինք «Լևոնի աստվածային գետնափոր»։ Ուղղակի հրաշք էր։ Խոսքերով չեմ կարող նկարագրել իմ տեսածը։ Հիացմունք, հետաքրքրվածություն, զարմանք և միևնույն ժամանակ լարվածություն։ 

Էդուարդ Տեր-Ղազարյանի միկրոարվեստ թանգարան

Շարունակելով մեր թանգարանային «արշավը»՝ մենք գնացինք Էդուարդ Տեր-Ղազարյանի միկրոարվեստ թանգարան։ Նայում ես միկրոքանդակներին ու չես հասկանում ինչպես են պատրաստել այդ ամենը։ Բա շարժվող միկրոքանդակը, որի պատրաստման գաղտնիքը ոչ ոք չգիտի ու չեն կարողանում կռահել։ Պարզապես հրաշք։

Image result for էդուարդ տեր ղազարյան թանգարան"
Image result for էդուարդ տեր ղազարյան թանգարան"

Այցելություն դեպի «Գուրմե Դուրմե» շոկոլադի գործարան և Կարմրավոր եկեղեցի

Հաջորդ օրը հասարակագիտության ուսուցչուհու հետ այցելեցինք շոկոլադի գործարան։ Մեզ շոկոլադ հյուրասիրեցին, ինչը շատ հաճելի էր։ Անգամ ինքներս շոկոլադ փաթեթավորեցինք։ Այնքան հավես ու հետաքրքիր էր։ Այսպիսով՝ կատարվեց իմ մանկության ամենաբարի երազանքներից մեկը։ Հետո այցելեցինք Կարմրավոր եկեղեցի, Աշտարակի կամուրջ։ Մի խոսքով շատ հավես ժամանակ անցկացրեցինք։

Սահնակներով դեպի Զառ գյուղ

Ես, ընկերներս և ընկեր Լիլիթը ուղևորվեցինք Զառ գյուղ։ Վերջապես ձյուն տեսանք։ Ինչքան ուրախ ու անկեղծ ժամանակ անցկացրեցինք։ Սահնակ քշեցինք, ձնագնդիկ խաղացինք։ Մի խոսքով աննկարագրելի հավես էր։

Սահադաշտ

Վերջին այցելությունս սահադաշտն էր։ Գնացինք ոտքով մեծ ու ուրախ խմբով։Թեև առաջին անգամ էի փորձում, բայց բավականին լավ էր ստացվում։ Շատ ուրախ ու զվարճալի էր։

Իմ նախագծերն ու աշխատանքները

Գրականություն և հայոց լեզու

Հասարակագիտություն

Անգլերեն

ԷկոլոգիաՈրքա՞ն ջուր ենք օգտագործում մենք

Leave a comment