Posted in Հասարակագիտություն

Մարդկային խառնվածքի տիպերը

Մարդկային խառնվածքի տիպերն են՝ մելանխոլիկ, ֆլեգմատիկներ, սանգվինիկ, խոլերիկ։ Այս տիպերը միմյանցից շատ տարբեր են։ Հերթով ներկայացնեմ այս բոլոր տիպերը։

Մելանխոլիկ

Մելանխոլիկները ունեն բարձր զգացմունքայնություն և ցածր ռեակտիվություն։ Բարձր զգացմունքայնությունը ցածր իներտության դեպքում կարող է հանգեցնել նրան, որ ամենաաննշան առիթից հուզվեն։ Մելանխոլիկը չափազանց շուտ վիրավորվող է և զգացմունքային։ Նրա ձայնը ցածր է, դեմքի շարժումներն էլ՝ ոչ արտահայտիչ։ Սովորաբար նա անինքնավստահ է, ամաչկոտ, անհամարձակ, եռանդուն չէ և արագ է հոգնում: Մարդկանց հետ շատ քիչ են շփվում։ Սիրում են մենակություն և հանգստություն։

Ֆլեգմատիկ

Այս տիպի մարդիկ բնավորությամբ հանգիստ են, չունեն արտահայտված դիմախաղի շարժումներ, աչքի են ընկնում իրենց անտարբերությամբ։ Ֆլեգմատիկները բավականին սառնարյուն և դանդաղաշարժ են։ Հիմնականում համբերատար, զուսպ և քիչ հաղորդակցվող են։ Ֆլեգմատիկին բնորոշ է բարձր ակտիվությունը, սակավ զգացմունքայնությունն ու հուզականությունը։ Ֆլեգմատիկի զգացմունքները տարբերվում են թույլ արտաքին դրսևորմամբ։ Նրան դժվար է ծիծաղեցնել կամ տխրեցնել, նույնիսկ երբ շուրջբոլորը բարձրաձայն ծիծաղում են։ Նա մեծ անախորժությունների դեպքում էլ կարող է հանգստություն պահպանել։ Ֆլեգմատիկը դանդաղաշարժ է, հավասարակշռված, համբերատար և զուսպ։ Ոչ բոլորի հետ է շփվում։ Շփվում է միայն այն մարդկանց հետ, որոնց հետ իրեն դուր է գալիս։

Սանգվինիկ

Այս տիպին են պատկանում այն մարդիկ, ովքեր օժտված են բարձր ակտիվությամբ և ռեակտիվությամբ, ընդ որում այդ երկու հատկությունները համաչափ են։ Սանգվինիկներն աչքի են ընկնում ակտիվ շարժումներով։ Նրանք շատ եռանդուն են, աշխատասեր և ընդառաջ են գնում ցանկացած նոր գործի, չեն կորցնում հավասարակշռությունը դժվար իրավիճակներում, կարողանում են զսպել հույզերը, շատ հեշտ են յուրացնում ամեն մի նորություն: Չեն ընկնում այլոց կարծիքների ազդեցության տակ։ Սանգվինիկները շատ հեշտ են շփման մեջ մտնում անծանոթ մարդկանց հետ, միաժամանակ շատ շուտ են նվիրվում, և շատ շուտ հիասթափվում են։

Խոլերիկ

Այս տիպը սանգվինիկի պես նույնպես առանձնանում է սակավ զգացմունքայնությամբ ու աշխուժությամբ, սակայն խոլերիկի մոտ ռեակտիվությունը գերազանցում է ակտիվությանը, այդ իսկ պատճառով էլ նա անզուսպ է, անհամբեր, բռնկուն, անհավասարակշռված և կտրուկ։ Տարբերվում է արագ շարժումներով, ընդհանուր շարժունակությամբ, եռանդունությամբ ու ակտիվորեն գործելու ձգտումով։ Եթե խոլերիկը որևէ գործ է ձեռնարկում, ապա այն մինչև վերջ է հասցնում։ Նրան բնորոշ են նաև հաճախակի բարկությունն ու վիրավորանքը, որոնք տևական ու հաստատուն են լինում։ Մարդկանց հետ շփման մեջ խոլերիկը կարող է ցուցաբերել գրգռվածություն, հուզական անզսպվածություն, որը հաճախ թույլ չի տալիս նրան օբյեկտիվորեն գնահատել մարդկանց գործողությունները։

Leave a comment