Հեղինակը պատմվածքի մեջ Աստծուց խնդրում է մի փոքր ուժ, համբերություն, չափավորություն և զսպվածություն։ Խնդրում է սովորեցնել իրեն իր կյանքի ժամանակը ճշգրիտ տնօրինելու և փոքրիկ քայլերով առաջ շարժվելու արվեստը։ Խնդրում է, որպեսզի պահպանի իրեն այն միամիտ հավատից, որ կյանքում ամեն ինչ հարթ չի կարող ընթանալ։ Կյանքում լինում են ձախողումներ, անհաջողություններ, դժվարություններ և պարտություններ։ Սակայն պետք չէ հետ կանգնել, այլ միշտ պետք է շարժվել առաջ։ Ժամանակի ընթացքում ամեն ինչ կհարթվի։ Կարևորը երբեք պետք չէ վախենալ սխալվելուց կամ պարտվելուց։
Պատմվածքը ինձ շատ դուր եկավ։ Այն շատ իմաստալից, հետաքրքիր և ուսուցանող էր։ Հեղինակը կարծես խորհուրդներ էր գրում։ Պատմվածքի հիմնական իմաստն այն է, որ միշտ քայլենք առաջ, ապրենք ներկա պահին, այլ ոչ թե ապագայի երազանքներով։