Շոկոլադը իր պատմության գրեթե ողջ ընթացքում պատրաստվել է որպես խմիչք: Մեքսիկայի Վերակրուզի ծոցի ափին գտնվող Չէքքեք հնագիտական վայրում հայտնաբերված տեղացի ժողովուրդնորի կողմից պատրաստված շոկոլադի մնացորդները վկայում են, որ շոկոլադի պատրաստման նախապատմությունը գալիս է մ.թ.ա. 1750 թվականից։ Մայաների փաստաթղթերի հիերոգլիֆները փաստում են, որ նրանք շոկոլադ օգտագործել են ավելի քան 400 տարի։ Շոկոլադը օգտագործվել է ոչ միայն առօրյա կյանքում, այլ նաև արարողակարգային նպատակներով։ Մինչև 15-րդ դարի սկիզբ ացտեկները ձեռք բերեցին Մեզոամերիկայի մեծ մասը և կակաոն լայն ընդունվեց իրենց մշակույթում: Ի տարբերություն Մայաների, որոնք շոկոլադը տաք էին սիրում, ացտեկները սառն էին խմում՝ համեմելով մի շարք համեմունքներով։ Ացտեկները չէին կարողանում աճեցնել կակաո, քանի որ մեքսիկական լեռնաշխարհներում պայմանները հարմար չէին, ուստի շոկոլադը շքեղություն էր, որը ներկրվում էր կայսրությունից: Նրանք, ովքեր ապրում էին ացտեկների կողմից կառավարվող տարածքներում, կակաոյի սերմերով հարկ էին վճարում, որը համարում էին «տուրք»: Կակաոյի հատիկները հաճախ օգտագործվում էին որպես արժույթ։ Մինչև 16-րդ դարը ոչ մի եվրոպացի երբևէ չէր լսել հայտնի ըմպելիքի մասին: Քրիստափոր Կոլումբոսը և իր որդին՝ Ֆերդինանդը, կակաոյի սերմերը առաջին անգամ տեսել են դեպի Ամերիկա՝ Կոլումբոսի չորրորդ ուղևորության ժամանակ՝ 1502 թվականի օգոստոսի 15-ին, երբ նա և իր անձնակազմը կանգնեցրին մի նավակ, որտեղ վաճառքի համար նախատեսված ապրանքների մեջ հայտնաբերվեցին նաև կակաոյի հատիկներ։ Ատտեսի՝ Իսպանիայի նվաճումից հետո շոկոլադը ներմուծվել է Եվրոպա: Այն արագ հավանության արժանացավ դատարանում: Այն դեռ շարունակում էր օգտագործվել որպես խմիչք, սակայն իսպանացիները բնական դառնությունը մեղմացնելու համար ավելացնում էին շաքար կամ մեղր։ Ճնշման մեքենայով պատրաստված «հոլանդական կակաո» անվամբ հայտնի շոկոլադը մեծ նշանակություն է ունեցել շոկոլադի սկզբնական տեսքի վերականգնման գործում, երբ 1847 թվականին շոկոլադի արտադրությամբ զբաղվող Ջոզեֆ Ֆրայը հայտնաբերեց շոկոլադի խառնուրդ՝ որպես բաղադրիչներ օգտագործելով կակաոյի փոշին և հալված յուղով շաքարը: Հետագայում նրա «Fry’s of Bristol» շոկոլադի գործարանը, որը գտնվում էր Անգլիայում, 1866 թվականին սկսեց զբաղվել «Fry’s Chocolate Cream» շոկոլադե սալիկների լայն արտադրությամբ, որը դարձավ շատ հայտնի։ 19-րդ դարի վերջում և 20-րդ դարասկզբին մի շարք նշանավոր շոկոլադի ընկերություններ ստեղծվեցին:
