Posted in Գրականություն

Տղան Քրիստոսի տոնածառի հանդեսին. Ֆյոդոր Դոստոևսկի

Պատմվածքը շատ հուզիչ, տխուր, ուսուցողական և խորիմաստ էր։ Պատմվածքը այն փոքրիկների մասին է, որոնք ապրում էին փողոցներում, չունեին տուն, հարազատներ, ոմանք նաև ընտանիք։ Այդ երեխաներից մեկը, թափառելով փողոցներում, նայում էր ապակիներից այն կողմ գտնվող մարդկանց, որոնք պարում ու երգում էին։ Թեև նա շատ վատ վիճակում էր գտնվում, սոված ու մրսած էր, բայց բոլորի հետ կիսում էր իրենց ուրախությունը։ Բայց այդ տարին յուրահատուկ էր նրա համար։ Նա հայտնվում է մի սենյակում, որտեղ բոլոր երեխաները իր նման էին։ Բոլորը առաջին անգամ էին գտնվում նման ջերմ ու բարի միջավայրում։ Փոքրիկների համար կարծես հրաշք լիներ դա։ Նրանք ուրախանում, պարում ու երգում էին։ Նրանց մայրերն էլ՝ ուրախությունից հուզված, նայում էին իրենց փոքրիկ երեխաներին։ Բայց պատմվածքի ավարտը շատ հուզիչ էր։ Փոքրիկ տղային գտնում են դրսում մահացած։ Իմ կարծիքով՝ տղան երազ էր տեսել, որտեղ ողջ էր նաև նրա մայրը, ամեն ինչ հիանալի էր, նա սոված չէր, չէր մրսում, նրան շրջապատում էին բարի ու կամեցող մարդիկ։

Leave a comment