Posted in Նախագծեր, Էկոլոգիա

Մեծամորի ատոմակայան

Metsamor aerien.jpg

Մեծամորի ատոմակայանը միակ ատոմակայանն է Հարավային Կովկասում։ Այն գտնվում է Երևանից մոտ 36 կմ արևմուտք՝ Մեծամոր քաղաքի մոտակայքում։ Հիմա ԱԷԿ֊ի արտադրանքը բավարարում է Հայաստանի բնակչության կողմից օգտագործվող էլեկտրաէներգիայի 40%–ը։ 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժից հետո ծագած մի շարք խնդիրների և անհանգստությունների պատճառով ԱԷԿ֊ը ստիպված էին փակել։ Սակայն Հայաստանում էներգիայի պակասություն առաջացավ և 1993 թվականին Հայաստանի կառավարությունը ԱԷԿ֊ի վերաբացման որոշում կայացրեց։ Երկրորդ էներգաբլոկը գործողության բերվեց 1995 թվականի հոկտեմբերի 26-ին։ Մեծամորի ԱԷԿ-ը ունի շատ առանձնահատուկություններ։ Դրանցից մեկը ԱԷԿ֊ի յուրահատուկ կառուցվածքն է։ Մեծամորի ԱԷԿ֊ը այն սակավաթիվ ատոմակայաններից մեկն է, որի միջուկային ռեակտորը չունի շրջապատող պաշտպանիչ կառույց, ինչը հիմնականում կազմված է լինում պողպատից կամ կապարից։

Պատմություն

Մեծամորի ԱԷԿ-ը սկսվել է կառուցվել 1969 թ-ին։ Այն բաղկացած է երկու բաղադրիչից։ Առաջին բաղադրիչը սկսել է շահագործվել 1976 թ-ի դեկտեմբերի 22-ին, իսկ երկրորդը՝ 1980 թ-ի հունվարի 5-ին։ Կայանը կառուցվել է այնպես, որ այն կարողանա դիմանալ 9 մագնիտուտ ունեցող երկրաշարժին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն գտնվում է սեյսմիկ ոչ կայուն գոտում, որի սեյսմիկ կայունությունը 8 մագնիտուտ է։ Բայց 20 տարում ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը որոշում կայացրեց ատոմակայանի աշխատանքի դադարեցման մասին։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, Հայաստանի Հանրապետությունը էներգիայի պակասի պատճառով լուրջ խնդիրներ ունեցավ, ինչի արդյունքում պետության կառավարությունը որոշեց վերագործարկել ատոմակայանի երկրորդ մասը։ Այսպիսով, կայանի երկրորդ մասը 5-6 տարի չգործելուց հետո սկսեց իր բնականոն աշխատանքը 1995 թ-ի նոյեմբերի 5-ին, որը հանգեցրեց Հայաստանի Հանրապետության էներգիայի պաշարների կտրուկ մեծացմանը։

Վտանգը

Որևէ մեխանիզմ չի կարող գործել հավերժ: Դա վերաբերվում է նաև ԱԷԿ-ներին։ Ատոմակայանի խափանումը կարող է վտանգել միլիոնավոր մարդկանց առողջությունը և հանգեցնել Հայաստանի Հանրապետության համարյա ամբողջ տարածքի ամայացմանը: Միջուկային ռեակտորի ներսում ճնշումը գերազանցում է 125 ատմոսֆերը, իսկ ջերմաստիճանը՝ 300 ցելսիուսը: Եվ դրա շահագործման համար պետք է 100 տոկոսանոց վստահություն, որ ռեակտորը կդիմանա այդ պայմաններին: Անգամ չնչին կասկածը կամ վստահության պակասը ատոմակայանի ապագործարկման հիմք է: Ավելին, կես դար առաջ նախագծված այս ռեակտորները չունեն անվտանգության բազմաթիվ համակարգեր, որոնցով կահավորված են ավելի նոր սերնդների ռեակտորները: Այս պահին Հայկական ԱԷԿ-ը բավարարում է Ատոմային Էներգետիկայի միջազգային գործակալությանը: Այսօր չկա որևէ ուսումնասիրություն, որը կասի, թե արդյո՞ք Մեծամորի ատոմակայանը կարող է աշխատել 2026 թվականից հետո: Բայց որոշակի պայմաններ հաշվի առնելով կարելի է ենթադրել, որ դրա անվտանգ շահագործման ժամկետն ավարտվում է: Առավել ևս, եթե հաշվի առնենք, որ 2026 թվականի դրությամբ Մեծամորի ատոմակայանի 2-րդ էներգաբլոկը կլինի աշխարհի ամենահին ռեակտորներից մեկը, դժվար է պատկերացնել դրա հետագա անվտանգ շահագործման հեռանկարը:

Ենթադրվում է, որ եթե  Մեծամորի ատոմակայանում պայթյուն տեղի ունենա, ապա այդ աղետն իր  մասշտաբներով կարելի է անվանել երկրորդ «Ֆուկուսիմա»: Մեծամորի ատոմակայանում հնարավոր աղետի հետևանքները կհամեմատվեն Չեռնոբիլի ատոմակայանի ողբերգության հետ: Փորձագետները պահանջում են դադարեցնել ատոմակայանի գործունեությունը, քանի որ շահագործման ժամկետը վաղուց է սպառվել:

Այսպիսով՝ Մեծամորի ատոմակայանը վատ ազդեցություն կարող է ունենալ այնտեղի բնակչության, նրանց առողջության վրա։ Ըստ իս՝ պետք է փնտրել այլընտրանքային էներգիա, որը կկարողանա բավարարել մեր բնակչության պահանջներին այնպես, ինչպես ատոմային էներգիան։ Իմ կաիծիքով՝ Հայաստանում կարող են օգտագործել քամուց ստացվող էներգիան։ Չէ՞ որ Հայաստանը լեռնային երկիր է և քամուց ստացվող էներգիան հեռանկարային է մեզ համար։ Դա և՛ էկոլոգիապես մաքուր ու անվտանգ է, և՛ բավականին էժան է։ Թեև Վահրամ Պետրոսյանը ասել է, որ ատոմային էներգետիկային այլընտրանք չենք կարող ունենալ։

Leave a comment