Ի՞նչ է Բրեքսիթը։
«Բրեքսիթ» անգլերեն երկու բառերից է բաղկացած՝ Britain և exit։ Թարգմանաբար նշանակում է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի ելք։Բառը Մեծ Բրիտանիայում հայտնվել է 2016թ-ի մայիսին տեղի ունեցած հանրաքվեից հետո, որին նվազագույն առավելությամբ (երկու տոկոսից պակաս) հաղթեցին ելքի կողմնակիցները։Այն այս հարցով Բրիտանիայի պատմության մեջ երկրորդ հանրաքվեն էր։ Առաջինը տեղի էր ունեցել 1975թ-ին։ Այդ ժամանակ հաղթեցին Եվրամիությանն անդամակցելու կողմնակիցները։
Ի՞նչ է «կոշտ» Բրեքսիթը։
ԵՄ-ն լքելու մասին հանրաքվեից հետո երկրում վեճեր են գնում, թե ինչ պայմաններով դա պետք է տեղի ունենա։ Ելքի ժամկետները մի քանի անգամ հետաձգվել են։Վերջերս վարչապետ դարձած Բորիս Ջոնսոնն իր վրա պարտավորություն էր վերցրել ԵՄ-ից երկիրը դուրս բերել մինչև հոկտեմբերի 31-ն անգամ այն դեպքում, եթե ԵՄ-ի հետ պայմանների շուրջ չստացվի պայմանավորվածության գալ։ Այդ սցենարը ստացել է «կոշտ» Բրեքսիթ անվանումը։
Ինչո՞վ է սպառնում «կոշտ» Բրեքսիթը
Երկար վեճերից հետո խորհրդարանը կառավարությանը ստիպել է հրապարակել «կոշտ» Բրեքսիթի դեպքում իրադարձությունների զարգացման սեփական կանխատեսումը։ Ահա թե ինչ է սպասվում Մեծ Բրիտանիայի բնակիչներին՝ ըստ այդ փաստաթղթի։
- Ողջ Բրիտանիայով մեկ անցկացվելու են ցույցեր և հակացույցեր, որոնց հետ աշխատանքը ոստիկնաությունից լրացուցիչ ռեսուրսներ կպահանջի։ Հավանական են նաև անկարգություններ և լարվածություն հասարակությունում։
- Սպառողների համար էլեկտրաէներգիայի արժեքը կարող է կտրուկ աճել, և դա կհանգեցնի ավելի լուրջ տնտեսական և քաղաքական հետևաքների։
- Խանութներում ավելի դժվար կլինի գնել թարմ մթերքի որոշ տեսակներ, սակայն պարենային դեֆիցիտ չի լինի, թեև պարենի գները կարող են աճել, ինչն առավել ուժեղ կարտացոլվի կարիքավորների վրա։
- Մաքսակետերում ստուգումների նկատմամբ թրեյլերների վարորդների անպատրաստության պատճառով Լա Մանշը հատելիս լաստանավի հերթում սպասումը կավելանա մինչև մեկուկեսից-երկուսուկես օր։

Նախապատմությունը
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1946 թվականին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ու. Չերչիլը հնչեցրեց «Եվրոպայի Միացյալ Նահանգներ» ստեղծելու Եվրոպական ինտեգրացիայի մանիֆեստը՝ ստեղծել «Եվրոպայի Միացյալ Նահանգները»` «վերստեղծելով եվրոպական ընտանիք, որը կարող ենք ապահովել ազատության մեջ խաղաղ գոյատևելու հնարավորություն ընձեռնող համակարգով»: Սակայն հետաքրքիրն այն էր, որ միավորված Եվրոպայի կողմնակից Չերչիլը Մեծ Բրիտանիան չէր տեսնում այդ միության մեջ, այլ տեսնում էր նորաստեղծ միության կողքին՝ Ազգերի բրիտանական համագործակցության, ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի հետ:
Չերչիլի խոսքերը մարգարեական եղան, և արդեն 1952 թվականին Փարիզում Ֆրանսիայի, Արևմտյան Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսենբուրգի և Իտալիայի կողմից հիմնվեց Ածխի և պողպատի եվրոպական ընկերակցությունը (ԱՊԵԸ), որը նպատակ ուներ միացնել և ազգային պետությունների վերահսկողությունից հանել դարավոր թշնամիների՝ Ֆրանսիայի և Գերմանիայի տնտեսությունների այն ճյուղերը, որոնք հիմք են հանդիսանում պատերազմական գործողությունների համար:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը չմիացավ այդ միությանը, քանզի չէր ցանկանում կորցնել իր ինքնիշխանյությունը: Բրիտանիայի այդպիսի որոշման հետևում կարող ենք նշել մի քանի պատմական նախադրյալներ.
- Մեծ Բրիտանիայի ռազմական և նավատորմային հզորությունը սկսել էր անկում ապրել: Անգլիական արդյունաբերությունը սկսեց տանուլ տալ Գերմանիայի և ԱՄՆ-ի հետ տնտեսական պայքարում: 1-ին աշխարհամարտի տարիներին Մեծ Բրիտանիան արդեն կորցրել էր տնտեսական գերակայությունը, սակայն դեռ մնում էր ամենաշատ գաղութներ ունեցող պետությունը: Մեծ Բրիտանիայի քաղաքական և տնտեսական հզորությունը գագաթնակետին էր հասել 19-րդ դարի 2-րդ կեսին, սակայն դրանից հետո սկսեց անկման գործընթացը, որը միանգամից աչքի չընկավ:
- 2-րդ աշխարհամարտը խոր ազդեցություն ունեցավ Մեծ Բրիտանիայի վրա, որը էականորեն տարբերվում էր այն ազդեցությունից, որ պատերազմը թողեց Գերմանիայի և Ֆրանսիայի վրա: Ֆրանսիան օկուպացվել էր պատերազմի սկզբում, Գերմանիան՝ վերջում, իսկ Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի հետ միասին փրկել էր Եվրոպան: Մեծ Բրիտանիան գերմանական հարձակումներից պաշտպանված էր Լա Մանշով, այն մի քանի անգամ տուժել էր գերմանական ավիացիայի հարձակումներից: Այդ իսկ պատճառով Ֆրանսիան և Գերմանիան պատերազմից հետո համոզված էին, որ ազգայնականությունը կործանիչ է և պատրաստ էին իրենց ինքնիշխանությունից մի քիչ զիջել՝ նպատակ ունենալով խաղաղություն պահպանել Եվրոպայում: Մեծ Բրիտանիայում տրամագծորեն հակառակ պատկերն էր. բրիտանացիները հպարտ էին իրենց անկախ և հաղթած պետությամբ, ուստի և չէին ցանկանում գնալ որևէ զիջումների, Մեծ Բրիտանիայի ինքնիշխանության որևէ սահմանափակման:
- Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից մեկը ԱՄՆ-ի հետ հատուկ հարաբերությունների ձևավորումն էր, որի հետ պետք է պայքարեր կոմունիզմի դեմ: Կարևոր էր նաև Ազգերի բրիտանական համագործակցության պետությունների հետ հարաբերությունների պահպանումը:
Եվրոպայի ինտեգրման գործընթացը հետագայում շարունակվեց. փորձ էր արվել հիմնել ԵՊԸ-ն (Եվրոպական պաշտպանական ընկերակցություն) և ԵՔԸ-ն (Եվրոպական քաղաքական ընկերակցություն), սակայն փորձը ձախողվեց 1957 թվականին ձևավորվեցին ԵՏԸ-ն (Եվրոպական տնտեսական ընկերակցությունը) և Եվրաատոմը:
Ի պատասխան ԵՏԸ-ի ստեղծման և նպատակ ունենալով հակակշռել դրան՝ Մեծ Բրիտանիան հանձն առավ ստեղծել ազատ առևտրի ուրիշ գոտի, որը հիմնադրվեց 1960 թվականին Ստոկհոլմում: ԱԱԵԱ-ն (Ազատ առևտրի եվրոպական ասոցացիան) որակապես տարբերվում էր Եվրոպական տնտեսական ընկերակցությունից, քանի որ նախատեսում էր անդամ-պետությունների միջև ստեղծել ազատ առևտրի գոտի՝ որևէ կերպ չսահմանափակելով պետությունների ինքնիշխանությունը այլ տնտեսական բլոկերի հետ համագործակցության հարցում:1 Հետագա տարիներին դարձավ, որ Մեծ Բրիտանիան իր ուսերին է վերցրել չափազանց մեծ բեռ, որը չի համապատասխանում իր տնտեսական, ռազմական և քաղաքական պոտենցիալին:

Բրիտանացիների որոշումը դուրս գալ ԵՄ-ի կազմից և դրա հնարավոր հետևանքները:
2007 թվականի Լիսաբոնի պայմանագրով անդամ-պետությունները իրավունք ստացան դուրս գալու ԵՄ-ի կազմից՝ իրենց սահմանադրական կարգերին համապատասխան: Մեծ Բրիտանիայի 2016 թվականի հունիսի 23-ի հանրաքվեն պարտադիր ուժ կստանա, եթե խորհրդարանի կողմից ընդունվի համապատասխան օրենք: Եթե իրադարձությունները զարգանան այդ սցենարով, ապա խորհրդարանը պետք է ակտիվացնի Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը և Եվրոպական խորհրդին տեղյակ պահի այդ որոշման մասին (կոնկրետ ժամանակահատված չկա): 50-րդ հոդվածը չի նախատեսում որևէ պայման ԵՄ-ից դուրս գալու համար, սակայն նախատեսում է որոշակի գործընթացներ, բանակցություններ, որտեղ պետք է որոշվեն պետության և ԵՄ-ի հետագա հարաբերությունները, ինչպես նաև հարաբերությունները ԵՄ-ի մնացած անդամների հետ: Այդ գործընթացները տևում են 2 տարի, որից հետո տվյալ պետությունը մեխանիկորեն դուրս է գալիս ԵՄ-ից, եթե ԵՄ-ը կամ տվյալ պետությունը չեն ցանկանում երկարաձգել բանակցային գործընթացը: Ի տարբերություն ԵՄ մտնելու ընթացակարգին, որտեղ ԵՄ-ի անդամ-պետությունները պետք է հավանություն տան նոր պետությանը, միությունից դուրս գալու համար այդպիսի ընթացակարգ չի նախատեսվում: ԵՄ-ից դուրս գալուց հետո լքող պետությունը պետք է մշակի օրենքներ, որոնք կկարգավորեն նախկինում ԵՄ-ի օրենքներով կարգավորվող ոլորտները:
ԵՄ-ից դուրս գալը Մեծ Բրիտանիայի համար կունենա ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական խնդիրներ: Տնտեսական խնդիրները կարող էին լուծվել առանց ԵՄ-ին անդամակցելու՝ մնալով ԵՄ-ի ընդհանուր շուկայում (չնայած պետք է նշել, որ հանրաքվեի արդյունքների հայտարարումից հետո ֆունտ ստեռլինգի գինը դոլարի նկատմամբ ընկավ): Քաղաքական հետևանքը կարող է լինել Շոտլանդիայի անկախության 2-րդ հանրաքվեն, որը «շատ հնարավոր է» Brexit-ից հետո, ” ասել է Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթրջընը: Հյուսիսային Իռլանդիան նույնպես ցանկանում է հանրաքվեով անջատվել Մեծ Բրիտանիայից և միանալ մայր Իռլանդիային: ԵՄ-ի համար նույնպես հետևանքներ չեն կարող լինել՝ բացառությամբ դոմինոյի էֆֆեկտի, այն է՝ եվրակասկածամիտ ԵՄ-ի անդամ-պետությունները նույնպես կցանկանան լքել ԵՄ-ը, կհանգեցնի խոր ճգնաժամի: Ինչպես նաև «ԵՄ-ին սպասվում է բանակցությունների «ցավալի» գործընթաց»,- նշել է Եվրոպական խորհրդի նախագահ Դ. Տուսկը:
Եզրակացություն
Այսպիսով` Մեծ Բրիտանիայի հակաեվրոպական միտումները նոր չեն և ունեն պատմական խոր արմատներ, այն միշտ էլ եղել է և մնում է եվրահոռետեսության օրրանը: Բրիտանացիների հունիսի 23-ի որոշումը կարող է Մեծ Բրիտանիան և՛ դուրսբերել ԵՄ-ի կազմից, և՛` ոչ, սակայն հանրաքվեի արդյունքները ունեն ժողովրդավարական մեծ ուժ, և այնուամենայնիվ, լուրջ հետևանքներ կունենան Մեծ Բրիտանիա-ԵՄ հարաբերություններում:
Բորիս Ջոնսոն

Բորիս Ջոնսոնը ծնվել է 1964 թվականի հունիսի 19-ին Նյու Յորքում։ Ծննդյան իրավունքով ունի ամերիկյան և բրիտանական քաղաքացիություն։ 2015 թվականին հայտնի դարձավ, որ Ջոնսոնը պատրաստվում է հրաժարվել ամերիկյան քաղաքացիությունից։ Հրաժարման հիմնական պատճառը խնդիրներն են ԱՄՆ հարկային ծառայության հետ (IRS)՝ հատկապես անշարժ գույքի հարկերի հետ. Ջոնսոնը հրաժարվում էր ԱՄՆ հարկային ծառայությանը մուծել Լոնդոնի՝ իր տան վաճառքից ստացված եկամտահարկ։
Նրա հորական նախապապը հայտնի թուրք լրագրող Ալի Քեմալն է, որը կարճ ժամանակահատվածով եղել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար։ Նրա պապը տվել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի ձերբակալման հրաման։ Արդյունքում, Աթաթուրքի իշխանության գալուց հետո, նա պաշտոնազրկվել է։
Դրանից հետո Ջոնսոնի պապը փախել է Մեծ Բրիտանիա, որտեղ ընդունել է Ուիլֆրեդ Ջոնսոն անունը։
2008- 2016 թվականներին եղել է Լոնդոնի քաղաքապետ։ 2001- 2008 թվականներին, ինչպես նաև 2015 թվականից Միացյալ Թագավորության համայնքների պալատի անդամ է։ 2019 թվականի հուլիսի 24-ից՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ։ Անցած տարի ռուս պրանկերները զանգահարել էին նրան Նիկոլ Փաշինյանի անունից։ Ջոնսոնը 18 րոպե խոսաց նրանց հետ՝ առանց կասկածելու, որ դա ՀՀ վարչապետը չէ։
Փաստաթղթեր
- https://ec.europa.eu/commission/sites/beta-political/files/draft_withdrawal_agreement_0.pdf
- https://ec.europa.eu/info/sites/info/files/brexit-preparedness-communications-checklist_v3_en.pdf
Աղբյուրներ
- https://jam-news.net/%D5%AF%D5%B8%D5%B7%D5%BF-%D5%A2%D6%80%D5%A5%D6%84%D5%BD%D5%AB%D5%A9%E2%80%A4-%D5%AB%D5%9E%D5%B6%D5%B9-%D5%A7-%D5%A4%D5%A1-%D5%B6%D5%B7%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4-%D6%87/?lang=hy
- https://enlightngo.org/post/1936
Մասնակիցներ՝ Մելինե Մարտիրոսյան և Հասմիկ Ներսիսյան