Posted in Գրականություն, Թարգմանություններ

Ոսկե աշուն

Ահա եկավ ոսկե աշուն: Տարվա ամենագեղեցիկ և գեղատեսիլ ժամանակը: Աշունը սիրում է դեղին, կարմիր, նարնջագույն գույները, և ինչպես է նա սիրում ամեն ինչ պատել ոսկով: Ահա գալիս ես կեչու պուրակ և չես կարողանում աչքդ կտրել, ամեն ինչ ոսկեգույն է։ Տերևների փոխարեն ոսկե մետաղադրամներ են կախված կեչու ծառերի վրա, և թվում է, թե քամու մեկ շնչից նրանք անմիջապես կսկսեն հնչել:

Ոսկով է պատվում աշունը և զբոսայգիները, հատկապես ՝ ծառերը: Գնում ես և վայելում ես այդ գեղեցկությունը: Եվ սկսում ես հասկանալ, թե ինչու են բանաստեղծները այդքան սիրում երգել աշունը: Եվ երբեմն պարզապես բառեր չկան, անհնար է նկարագրել բոլոր այն գեղեցկությունները, որոնք բացվում են քո առջև:

Զբոսնում ես այգում և չես բավարարվում, չես ուզում թողնել այդ գեղեցկությունը: Շատ գեղեցիկ է առավոտյան, երբ եղանակը լավն է: Ոսկե ծառերը պարզապես փայլում են պայծառ կապույտ երկնքի ֆոնի վրա: Չես կարող չհիանալ բնությամբ, դրանից ավելի գեղեցիկ բան չկա: Ա՜խ: Որքան հրաշալի է, պարզապես հիանում ես այդ շքեղությունով:

Ոսկե աշուն մի հեռացի, մի քիչ էլ ուրախացրու : Բայց, ցավոք, ժամանակը  շատ կարճ է, և մեկ շաբաթից ծառերը սկսում են կորցնել իրենց զարդարանքը: Եվ ինչպես չես ուզում բաժանվել  հեքիաթից, ուզում ես ավելի շատ հիանալ այդ գեղատեսիլ ոսկե լանդշաֆտներով:

Աղբյուրը

Leave a comment