«Անձրևի հեքիաթը» պատմվածքը կյանքին բնորոշ մի պատմություն է։ Հեղինակը գրում է, որ պարզ ու գյուղական մարդիկ երկար տարիներ ուզում էին երկնքից վայր ընկնող մի աստղ տեսնել։ Նրանք կարծում էին, որ եթե մի գիշեր երկնքից աստղ ընկնի, ապա բոլոր ցավերը կվերանան, բոլոր սիրահարներն իրենց սիրեցյալներին կհասնեն, ամեն ընկեր՝ իր ընկերոջը: Եվ մի օր իսկապես աստղ է ընկնում երկնքից, բայց ոչ ոք չի տեսնում դա, միայն մի փոքրիկ տղա, որը անգամ խոսել չգիտեր։ Կարելի է ասել, որ մարդիկ այդքան ժամանակ անիմաստ սպասել են մի բանի, որը այդպես էլ չտեսան։ Երկինքը նախկին հին երկինքն էր, և ողջ քաղաքում տխուր աստղի ոտնահետքն էլ չէր մնացել: Աստղը սողոսկել էր փոքրիկ տղայի տուն, որը, այն պինդ պահելով իր բռունցքի մեջ, քնել էր։ Պատմվածքի վերջում հեղինակը պնդում է, որ այս պատմությունն իրական է և ավելացնում է․ «Չե՞ք հավատում: Լավ: Ի՞նչ կարելի է անել»։