Նախագծային ուսուցման ստուգատես (նոյեմբերի 4-15)
Կարդում ենք ժամանակակից արձակ
Մհեր Վրեժի Իսրայելյան
(ծնվել է 1974թ. հուլիսի 5-ին Երևանում), արձակագիր:
«Երեք քայլ երկնքից անդին» պատմվածքի բուն իմաստը այն է, որ պետք է անել այն ամենը, ինչ ուզում ես՝ ուշադրություն չդարձնելով հասարակությանը։ Պատմվածքի հերոսը գյուղում ապրող մի փոքր տղա էր, որի անունը Թոմ էր։ Գյուղում ոչ ոք չէր հասկանում թե ինչու էին նրա ծնողները այդպես անվանել նրան, այլ ոչ թե որևէ ավանդական անվամբ։ Տղան սիրահարված էր Նարեին։ Այդ աղջկան սիրում էր նաև մի գեներալ, և բոլորը կարծում էին, որ աղջիկը գեներալի հետ է ամուսնանալու։ Ուշադրություն չդարձնելով հասարակության կարծիքին՝ նա ,միևնույն է, չի հանձնվում։ Նրա պապը մի շարք պատմություններ էր պատմել, և մինչ քաղաք գնալը նա դրանց իմաստը չէր հասկանում։ Պապը ասում էր, որ իրենց գյուղում անձրևը նման չէ անձրևի, կարկուտը՝ կարկուտի, արևը՝ արևի։ Ասում էր, որ առաջ այնքան մեծ էր կարկուտը, որ մարդ կարող էր սպանել։ Թոմը չէր հավատում նրան։ Բայց երբ《դուրս եկավ》 աշխարհ, անմիջապես, հասկացավ պապի ասածները։ Նա կարծես թե տեսավ իսկական անձրևը, կարկուտը և զգաց իսկական արևի ջերմությունը։ Նա սովոր էր իր գյուղի բնակչությանը։ Քաղաքում ամեն ինչ այլ էր։ Բոլորը կարծես վերևից էին նայում նրան, բայց նա ուժեղ է գտնվում, չի կոտրվում և շարունակում է փնտրել Նարեին, որպեսզի տա նրան կարմիր վարդերը և համբուրի նրա այտը։
Շատ հուզիչ, ուսուցողական և դատիարակչական պատմություն էր։ Այսպիսով՝ մենք պետք է միշտ առաջնորդվենք այս նախադասությամբ՝ «Գնա առաջ, քայլ գցիր, ոչ ոք չի կարող փակել քո ճանապարհը»։