1.Ինչպիսի՞ օդ ենք շնչում մենք:
Բոլորին հայտնի է, որ մթնոլորտը մի քանի գազերի խառնուրդ է ( 21% թթվածին, 78% ազոտ, 1% արգոն և այլ գազեր)։ Բայց քանի որ այժմ շատ են տեխնիկաները, գործարանները, ավտոմեքենաները, այդ պատճառով օդը աղտոտվում է։ Օդ են արտանետվում մի շարք վտանգավոր նյութեր, ինչպիսիք են՝ ածխածնի օքսիդը (CO), ծծմբի երկօքսիդը (SO2), ազոտի օքսիդը (NO) և ազոտի երկօքսիդը (NO2): Այսպիսով՝ մենք շնչում ենք էկոլոգիապես ոչ մաքուր, մեր առողջությունը վնասող օդ։
2.Ի՞նչն է աղտոտում մեր միջավայրի մթնոլորտը:
Մթնոլորտը աղտոտող ծանրակշիռ պատճառ են փոխադրամիջոցները՝ մեքենաները, ինքնաթիռները և այլն: Տրանսպորտային միջոցները այրման թունավոր արգասիքները արտանետում են մթնոլորտ, որը բացասական ազդեցություն է ունենում և՛ օդի, և՛ մարդկանց առողջության վրա։ Ջերմաէլեկտրակայանները, որոնք աշխատում են հանքային վառելիքով` նավթով, քարածուխով, բնական գազով, մթնոլորտ են արտանետում հսկայական քանակությամբ գազային նյութեր: Այդ նյութերը հիմնականում թթվային օքսիդներ են։ Տեղումների ժամանակ օդում եղած այդ նյութերը լուծվում են ջրում` առաջացնելով «թթու անձրևներ», որոնք բացասական ազդեցություն են ունենում շրջակա միջավայրի վրա: Դրանք ոչնչացնում են շենքերը, հուշարձանները, ծառերը, լճերի ու գետերի ձկներին, թունավորում են սննդամթերքը և այլն: Օդի աղտոտման պատճառ է նաև գյուղատնտեսությունը։ Գյուղատնտեսության համար քիմիական նյութերի` պարարտանյութերի, հերբիցիդների և պեստիցիդների օգտագործումը աղտոտում են օդը թե՛ արտադրության, թե՛ կիրառության ընթացքում։
3.Ինչպե՞ս է ազդում աղտոտված մթնոլոտը ձեր առողջության վրա, բերել օրինակներ:
Օդի աղտոտումը կարող է առաջացնել մի շարք հիվանդություններ։ Օրինակ՝ երիկամների և լյարդի խանգարում, աչքերի, կոկորդի և մաշկի բորբոքում, ստամոքսային և թոքային հիվանդություններ, քաղցկեղ և ալյն։
4.Ինչպե՞ս պահպանենք մթնոլորտը աղտոտումից:
Մթնոլորտը աղտոտումից պահպանելու համար կարելի է բենզինով աշխատող ավտոմեքենաները փոխարինել մետրոյով, որը ավելի քիչ վնաս է հասցնում մթնոլորտին։ Որոշ երկրներում փորձում են բենզինում կապարի քանակը նվազագույնի հասցնել, որը որոշ չափով կնվազեցնի օդի աղտոտումը։
5.Ինչպիսի՞ փոփոխություններ տեղի կունենան ՀՀ-ում կլիմայի գլոբալ տաքացման հետևանքով:
ՀՀ-ում կլիմայի գլոբալ տաքացումը կարող է ունենալ և՛ դրական, և՛ բացասական կողմեր։ Օրինակ՝ ձմեռային ջերմաստիճանի բարձրացումը կնվազեցնի ջեռուցման վրա ծախսվող էներգիայի քանակը, իսկ ամառային ջերմաստիճանի բարձրացման պատճառով օդի լավորակման համար էներգիայի պահանջի աճ կնկատվի։ Կնկատվի ջրի սակավություն։ Շատ շրջանների բնակչությունը կունենա ջրի պակաս։ ՀՀ-ում կաճեն այնպիսի մրգեր, որոք նախկինում երբեք չեն հանդիպել։