Posted in Գրականություն

«Եթե չլիներ համացանցը»

Համացանցը արմատապես փոխել է յուրաքանչյուրիս կյանքը։ Համացանցը ունի և՛ լավ, և՛ վատ կողմեր։ Լավ կողմերն այն են, որ համացանցից կարող ենք ստանալ շատ ուսուցանող տեղեկություններ, շփվել այլ երկրներում գտնվող հարազատների և ընկերների հետ, վատ կողմերը՝ մարդիկ կարծես կախվածության մեջ են գտնվում համացանցից։ 21-րդ դարում ոչ ոք չի պատկերացնում կյանք առանց համացանցի։ Ես նույնպես շատ եմ օգտագործում համացանցը։ Սիրում եմ տարբեր տեսանյութեր նայել։ Դրանք կարող են լինել նաև ուսուցողական։ Երբ դիտեցի «Եթե չլիներ համացանցը» տեսանյութը, շատ հերոսների ինձ նմանացրի։ Շատ ցավալի է, որ մենք այդքան կապված ենք և կախվածության մեջ ենք գտնվում համացանցից։ Պարզապես յուրաքանչյուրս պետք է կարողանանք ճիշտ օգտագործել այն, որպեսզի ինքներս չտուժենք։ Ըստ իս՝ հեռախոսով որոշ խաղերը մարդկությանը տանում են դեպի բթացում։

Այսպիսով՝ համացանցը ճիշտ օգտագործելու դեպքում մենք ինքնակրթվում և զարգանում ենք, իսկ սխալ օգտագործելու դեպքում՝ հակառակը։

Leave a comment