Posted in Հասարակագիտություն

Ազատություն

Ոչ ոք չի կարող հստակ սահմանում տալ ազատությանը, քանի որ յուրաքանչյուրս տարբեր կերպ ենք ընկալում և պատկերացնում այն։ Ազատություն ասելով՝ հասկանում եմ, որ կարող եմ անել այն ամենը ինչ ճիշտ եմ համարում, բայց օրենքի սահմաններում։ Մենք պետք է ունենանք ազատ խոսքի, մեր կարծիքը արտահայտելու իրավունք։ Չենք կարող ասել, որ գոյություն ունի լիովին ազատություն։ Նաև չենք կարող ասել, որ լիովին ազատությունը լավ ազդեցություն կունենա մարդկության վրա։ Մի պահ պատկերացնենք աշխարհ, որտեղ չկան օրենքներ։ Պարզապես քաոս կլիներ։ Մարդիկ կանեին այն ամենը ինչ ցանկանում են, չէին մտածի դրանց հետևանքների մասին և չէին պատժվի դրանց համար։ Այսպիսով՝ լիակատար ազատությունը վատ ազդեցություն կունենա մարդկանց համար։

Երեխաների ազատություն

Այս պարագայում լիակատար ազատությունը ճիշտ չէ, բայց երեխաներին ամբողջովին «փակ» պահելը նույնպես սխալ է։ Փոքր տարիքից երեխային պետք է սովորեցնել հասկանալ իր սխալը։ Իմ կարծիքով՝ երեխային խփելը, վիրավորելը և նրա վրա զայրանալը սխալ է։ Այդպես երեխան կսկսի վախենալ և չվստահել իր ծնողներին։ Կան երեխաներ, որ իրենց սխալը ուղղելու փոխարեն հակառակն են անում։ Այսպիսով՝ երեխային իր սխալից ետ պահելու ամենալավ միջոցը՝ իր սխալի հետևանքները բացատրելն է։

Leave a comment