Մարդու բնակության և արտադրական գործունեության միջավայրը կոչվում է շրջակա միջավայր։ Մարդն իր գործունեությամբ ակտիվորեն ազդում է շրջակա միջավայրի վրա, և այդ ազդեցությունը կարող է լինել և՛ դրական, և՛ բացասական։ Չորացնելով ճահիճները և գերխոնավ հողատարածությունները՝ կրճատվել են հիվանդությունները, անտառապատվել են մի շարք ձորեր ու լեռնալանջեր և այլն։


1.Ինչու են պետք էկոլոգիական գիտելիքները, ինչու առաջացավ «Էկոլոգիա» գիտությունը:
Էկոլոգիական գիտելիքներ պետք են յուրաքանչյուրիս։ Դրանց շնորհիվ մենք ավելի ուշադիր ենք բնության հանդեպ։ Առանց էկոլոգիական գիտելիքների մենք չէինք իմանա, թե ինչպես ճիշտ օգտագործել բնական ռեսուրսները։ Բնական պաշարների ոչ խելամիտ օգտագործումը մեծ վնաս կարող է հասցնել բնությանը։ էկոլոգիան գիտություն է, որն ուսումնասիրում է բնությունը և նրա մեջ գոյություն ունեցող բոլոր բարդ փոխադարձ կապերը, որոնք Դարվինի կողմից դիտարկվել են որպես գոյության պայքարի պայմաններ։ Այս գիտությունը ստեղծվել է, որպեսզի կանոնակարգվի մարդու կողմից բնության շահագործումը։

2.Ինչպիսի միջավայրում է ապրում մարդը: Ինչպես են միմյանց վրա ազդում մարդը և շրջակա միջավայրը: Ինչ դեր ունի բնությունը մարդկության զարգացման գործում:
Մարդը ապրում է քիչ կանաչածածկ և աղտոտված միջավայրում, որը մեծ վնաս է հասցնում մարդկանց առողջությանը։ Բնությանը և շրջակա միջավայրին մեծ վնաս են հասցնում տրանսպորտային միջոցները և բազմաթիվ գործարաններ։ Մարդը և շրջակա միջավայրը միմյանց վրա ունեն և՛ լավ, և՛ վատ ազդեցություններ։ Պարզ է, որ առանց բնության և բնական ռեսուրսների անհնար է ապրել։ Սակայն մարդիկ անգիտակցաբար վնասում են բնությունը, աղտոտում են մթնոլորտը և այլն։ Մենք պետք է ավելի ուշադիր լինենք բնության հանդեպ, քանի որ բնությունը մարդկության զարգացման գործում մեծ դեր ունի։ Մարդը, զարգանալով, ավելի շատ է օգտվում բնության բարիքներից և շահագործում դրանք։

3.Ինչպես կառավարել մարդու միջամտությունը բնության վրա:
Մարդու միջամտությունը բնության վրա ամբողջովին կանխարգելել հնարավոր չէ, բայց յուրաքանչյուրս կարող ենք ավելի խնայողաբար և ուշադիր օգտագործել բնական ռեսուրսները և պաշարները։ Այդ ժամանակ բնությունը ավելի քիչ վնաս կստանա։
4.Ինչ է սպասվում մեզ ապագայում:
Թե ինչ է սպասվում մեզ ապագայում, պատասխանելը դժվար է։ Կարող են լինել և՛ լավ, և՛ վատ փոփոխություններ։ Եթե մթնոլորտի աղտոտման հարցով չզբաղվեն, ապա օզոնի շերտին մեծ վնաս կպատճառվի, իսկ այդ շերտը մեծ նշանակություն ունի մարդկանց կյանքում։ Այն պաշտպանում է մարդկանց ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Սակայն հնարավոր է, որ կմշակվեն բնության պահպանման վերաբերյալ մի շարք հարցեր, որոնք կօգնեն բնությանը աստիճանաբար վերականգնվել։
