Posted in Հասարակագիտություն

Գեղանկարչություն

Գեղանկարչությունը կերպարվեստի տեսակ է։ Ինչպես և արվեստի մյուս տեսակները, գեղանկարչությունը ստեղծում է մարդու, բնության, առարկաների, պատմական և հասարակական երևույթների գեղարվեստական պատկերներ։ Գեղանկարչության բազմաթիվ ստեղծագործություններ ունեն փաստա-ինֆորմացիոն արժեք։ Գեղանկարչությունը օգտվում է գույնի, գծանկարի, կոմպոզիցիայի, ռիթմի, լույսի և ստվերի ընձեռած հնարավորություններից, որոնք նպաստում են հարթության վրա վերակենդանացնել իրականությունը, ստեղծել ծավալի ու տարածության պատրանք, հոգեբանական կերպարներ, կենդանի ու անշունչ առարկաներ՝ ստատիկ ու շարժուն վիճակներում։ Գեղանկարչությունը ձևավորում է մարդու գեղագիտական ճաշակը։ Տարբերում են գեղանկարչության մի շարք տեսակներ։ Օրինակ՝ պատմական, կենցաղային, անիմալիստական և այլն։ Գեղանկարչության հիմնական արտահայտչամիջոցը գույնն է։ Կազմակերպված և իմաստավորված գույնը՝ կոլորիտը, ոչ միայն տալիս է ռեալ իրականության գունապատկերը, այլև օժտված է զգայական ներգործության մեծ ուժով։

«Իններորդ ալիք» Հովհաննես Այվազովսկի
Հովհաննես Այվազովսկի, Օդեսայի նավահանգիստ, Սև ծով, 1852

Պատմություն

Գեղանկարչությունը առաջացել է դեռևս ուշ քարի դարում։ Պահպանվել են ժայռապատկերներ, որոնք կատարված են հողաներկերով։ Արևելքի հնագույն երկրներում և Ամերիկայում գոյություն է ունեցել մոնումենտալ գեղանկարչություն։Միջին դարերի Արևմտյան Եվրոպայում, Բյուզանդիայում, Ռուսաստանում, Հայաստանում, Վրաստանում զարգացել է հիմնականում եկեղեցական, կանոնացված գեղանկարչություն (որմնանկարչություն, սրբանկարչություն, մանրանկարչություն, խճանկար, վիտրաժ)։ Մ.թ․ 1-ին հազարամյակում Առաջավոր և Միջին Ասիայում, Հնդկաստանում, Չինաստանում, Ցեյլոնում մեծ վերելք է ապրել մոնումենտալ գեղանկարչությունը, իսկ Միջագետքում, Իրանում, Հնդկաստանում, Միջին Ասիայում՝ դեկորատիվ հարթապատկերային մանրանկարչությունը։ Գեղանկարչությունը մեծ վերելք է ապրել Վերածննդի դարաշրջանում։ 

«Աստղալից գիշեր» Վան Գոգ
Միխայիլ Տկաչենկո, «Մերկուրի» բրիգի մարտն ընդդեմ թուրքական նավերի 1829 թվականի մայիսի 14-ին, 1907

Նկարչությունը ինձ համար առանձին աշխարհ է։ Ինքս շատ եմ սիրում նկարել։ Իմ կարծիքով՝ գեղանկարչության մեջ իրենց գործերով առանձնանում են Հովհաննես Այվազովսկին և Վան Գոգը։ Նրանց գործերը տարբերվում են այլ նկարիչների գործերից։ Այվազովսկին թեև միայն ծով է նկարել, բայց միևնույն է ինձ համար ամեն նկար իր առանձնահատկությունը ունի։ Իմ ամենասիրելի կտավը Այվազովսկու նկարներից «Իններորդ ալիք»-ն է։

«Ինքնադիմանկար` վնասված ականջով» Վան Գոգ

Վան Գոգը շատ յուրահատուկ նկարիչ էր։ Նա նկարել է աշխարհը այնպես, ինչպես ինքն էր տեսնում։ Հենց այդպես էլ նա տարբերվում է այլ նկարիչներից։ Նրա նկարներից իմ ամենասիրելի կտավները «Աստղալից գիշեր»-ն ու «Ինքնադիմանկար` վնասված ականջով»-ն են ։

Leave a comment