Թրաֆիքինգը մի երևույթ է, երբ մարդկանց՝ ստրկական, բռնի և չնչին վարձատրությամբ աշխատանքի տեսքով անօրինական շահագործում են։ Այն ծանր, կազմակերպված հանցագործություն է և նույնչափ շահութաբեր է, ինչ թմրամիջոցների և զենքի ապօրինի վաճառքը։ Անձանց, հատկապես կանանց և երեխաների թրաֆիքինգը կանխարգելելու, զսպելու և պատժելու մասին արձանագրությունը ընդունվել է Միավորված ազգերի կազմակերպության կողմից 2000 թ.։ Թրաֆիքինգի մասին արձանագրությունն օրինականացվել է և ուժի մեջ է 2003 թ. դեկտեմբերի 25-ից։ Թրաֆիքինգը Հայաստանում «փակ թեմա» է համարվում։
Թրաֆիքինգը շահութաբեր արտադրություն է։ Այն համարվում է ամենաարագ աճող հանցավոր բիզնեսն աշխարհում։ Թմրավաճառքին հաջորդելով՝ համարվում է երկրորդ ամենաշահաբեր հանցավոր բիզնեսը։ Ըստ 2008 թվականի ՄԱԿ-ի գնահատականների՝ մոտավորապես 2.5 միլիոն մարդ՝ 137 երկրներից ենթարկվում են թրաֆիքինգի 127 երկրներում։ Սակայն այս տվյալները չեն կարող հստակ լինել, դրանք միայն գնահատականներ են և կարող են անընդհատ փոփոխվել։
Որպեսզի չդառնալ թրաֆիքինգի զոհ, պետք է լինել զգոն և իրազեկված։ Տրանսպորտային միջոցներից օգտվելիս պետք է լինել ուշադիր իրերի նկատմամբ: Թրաֆիքինգի ենթարկված մարդկանց չպետք է առանձնացնել հասարակությունից, այլ պետք է նրանց օգնել, որպեսզի սկսեն «նոր կյանք»։