Պատմվածքը Վենյա Զյաբլիցկինի մասին է, որը երկար ժամանակ գումար էր հավաքել, որպեսզի իր համար կաշվե վերարկու գներ։ Բայց նրա կինը՝ Սոնյան, այդ գումարով իր համար արհեստական կարակուլից մուշտակ էր գնել։ Այդ պատճառով Վենյան տանը մեծ կռիվ սարքեց կնոջ ու զոքանչի հետ։ Այս մի փոքր պատմության համար զոքանչը պատրաստ էր դիմում գրել ոստիկանություն, որպեսզի դատեին Վենյային։ Դատի ժամանակ մարդկանց մեծամասնությունը դեմ էր, որ դատեին Վենյային։ Միայն մի պատկառելի տղամարդ ամեն կերպ փորձում էր համոզել բոլորին, որ Վենյան մեղավոր է և նրան պետք է դատել։ Այսպիսով՝ Վենյային դատում են։
Ըստ իս՝ պատմվածը այն մասին է, որ պետք չէ ամեն փոքր բանից մի մեծ պատմություն սարքել, քանի որ ամեն խնդիր կարելի է լուծել ավելի հագիստ և խաղաղ կերպով։