
Ֆրիկը միջնադարյան հայ բանաստեղծ է։ Ֆրիկից կենսագրական տեղեկություններ չեն պահպանվել։ Հայտնի է, որ երիտասարդ տարիներին եղել է աշխարհական, կյանքի վերջին տարիներին դարձել է հոգևոր քարոզիչ։ Նրա բանաստեղծություններից մեզ են հասել մոտ հինգ տասնյակը։Նա հիմնականում ստեղծագործել է ազգային և սոցիալական խնդիրների մասին։ Օրինակ՝ «Ընդդէմ ֆալաքին և վասն բախտի », «Վասն Արղուն ղանին և Բուղային», «Բան ի Ֆրիկ գրքոյն» («Գանգատ»), «Վասն դալեհի և բրջի» և այլն։
Ֆալաքը ճակատագիրն է, ինչի դեմ ընդվզում է բանաստեղծը։ Ըստ նրա՝ վատերը դարձել են երկրի տերերը, իսկ ուղղամիտ մարդիկ հալածվում են։ Ֆրիկի համար անընդունելի էր, որ անգետը որոշում էր իմաստունի բախտը։
«Գանգատ»-ում քննադատում է բնական, հանրային, մարդկային և ազգային անհավասարությունը։ Հանրային կյանքի անկատարությունը ներկայացնում է այս տողերով․
Մեկն ի պապանց պարոնորդի ,
Մեկն ի հարանց մուրող լինի․
Մեկին հազար ձի ու ջորի,
Մեկին ո՛չ ուլ մի, ո՛չ մաքի։
Ֆրին այն բանաստեղծն է, ով առաջինն է գրաբարից անցել միջին հայերենի։ Ֆրիկը այնքան պարզ է խոսել, որ ամեն մեկին հասկանալի լինի։ Ֆրիկը ժողովրդական բանաստեղծ է թե՛ իր խոսքի բովանդակությամբ և թե՛ լեզվով։