Նահապետ Քուչակի մասին քիչ բան է պահպանվել։ Նա ժամանակին հայտնի է եղել Չիչակ անունով։ Իրեն վերագրվող բանաստեղծություններից մեկի մեջ կան այսպիսի տողեր․
Ես Քուչաքս եմ վանեցի
Ի գեղէն Խառակոնիսայ․
Լցեր եմ հարիւր տարին,
Էլ չի գար մտքիկս ի վերայ․․․
Ըստ ավանդության՝ Քուչակն իր խաղերով հիվանդների էր ապաքինում, վերք էր բուժում և այլն։ Քուչակին վերագրվող հայրենները պահպանվել են ոչ միայն գրավոր, այլև բանավոր․ սերնդեսերունդ դրանք փոխանցել են աշուղները, և հետո է միայն գրի առնվել։
Հայրեն
Հայրենը հայ միջնադարյան քնարերգության ամենաբուռն զարգացում ապրած և գեղարվեստական բարձր արժեքներ ստեղծած գրական տեսակներից մեկն է։ Հայրենները կոչվել են նաև անտունիներ։ Հայտնի են նաև կաֆա բնորոշումով։ Հայրենները ստեղծվել են 10-17-րդ դարերում։ Դրանք հիմնականում չորս տողանի բանաստեղծություններ են՝ կազմված 14-16 վանկանի տողերից։ Իրենց բնույթով դրանք նման են քառյակների։
Հայրենների ցանկ
- Էրնեկ ես անո՛ր կու տամ, որ առեր իւր եարն է փախեր
- Քանի դու ինձի էիր, նայ կանանչ ու ցօղն ի վըրայ
- Ուր էիր, ուսկի՞ց եկար, քան զամեն ծաղիկ դու պայծառ
- Այս աստընվորիս վերայ երկու բան ողորմ ու լալի
- Աչերդ է ծովէն առած, և ուներդ է ի թուխ ամպէն
- Սո՛ւտ է, որ կ’ասեն, եղբա՛րք, թ’ընտանի կաքաւ չի լինի
- Լուսի՛ն, պարծենաս ասես.«Լուս կու տամ ես աստընվորիս»
- Ի՞նչ անեմ, կամ ի՞նչ լինամ յո՛ւր տեսնում աղւոր, նայ սիրեմ,
- Լուսինն ի սարէն փըրթաւ, ի՛նքն ու իւր աստղըն ի հիտրաց
- Հընցեղ եմ ի քո սիրուդ, որ տըղեկըն ծիծ չէ կերել
- Ես ան հաւերուն էի, որ գետինըն կուտ չուտէի
- Ա՛յ, գընա՛, չի պիտիս դուն ինձ, լուկ պեզա՛ր իմ սիրտս ի քենէ
- Երբ որ ես պըզտիկ էի, կանչէին ինձ ոսկի տղայ
- Այդ քո ստեղծողիդ համար, երբ քայլես, զուներդ մի՛ շարժեր
- Ես աչք ու դու լոյս, հոգի, առանց լո՛յս՝ աչքըն խաւարի.
- Հանցգուն եմ ի քո սիրուդ, զինչ ամպերըն կ’առնեն շառափ
- Կօզա՛լ, մի՛ հագնիր կապուտ, մի՛ խաղար ու տար թևերուդ
- Կարմի՛ր ու ճերմակ երես, ա՛մ քանի՞ դու զիս պիտ էրես
- Ի՞նչ անեմ, կամ ի՞նչ լինիմ, տէր չունիմ, որ գայ զիս ձենէ
- Իմ սիրտս ի քո վառ սիրուդ՝ զէտ աշնան ղազէլ կու դողայ
- Պաղչայ մի տընկեր եմ ես, թ’ի՛նչ աղէկ մորճեր կայ ի ներս
- Երթա՛մ, չի կենա՛մ ի հոս, ուր երթամ, հոն ա՛լ չի կենամ
- Ե՛ւ, ե՛կ դու ի քո տանէն, զինչ ելնե արևն ի մօրէն,
- Դեղնել եմ խընկիդ նըման, գունատել եմ զէտ ըզզաֆրան
- Գիտես, որ դուն պարծեցար, թէ՝ “Ճերմակ ծոցըս քեզ ծառայ”
- Թուխ աչք և ունքեր ունիս, լայն ճակատ ու կարմիր երես.
- Ելայ, ես ի քեզ եկի քեզ յիսնէ կարօտ գիտէի.
- Քանի՛ ու քանի՛ ասեմ.”Զիմ եարին կապան կարեցէք.
- Բանիկ մի ղալատ արի, որ զօձո՛ւն ձագըն սիրեցի
- Զաշխարհս ես ի ժուռ եկի, ա՛յ հոգեկ, որ այլ չի մընաց
- Այ իմ մարգարտէ շարոց, որ յոտից մատանց հուր ու բոց
- Ով որ ճերմակ ծոց ունի, թող կապոյտ շապիկ հագընի
- Մահալօքս ի վար կուգ’ի, նայ տեսայ մոմեր դատըւած
- Հաւսար ի ճօշք են առել, ‘ի ոտանց կամին զիս ուտել
- Արե՛կ, որ տամ քեզ խըրատ, լօք առնում խըրատ ի քենէ
- Դէմ առաւօտուն լուսուն ես ի ձեր երդիքըն եկել.
- Սըրտիկս է մալուլ եղեր, զիր ամէն մըլքեր կու ծախէ
- Տեսայ իմ հոգուս հոգին, որ կ’երթար հետ մէկի մըն ալ
- Մահալովդ ի վար կուգ’ի, ճուկ ու մուկ հազար սոխախով