Քաղաքակրթությունը նյութական և հոգևոր մշակույթի մակարդակ է: Առաջին անգամ այս հասկացությունը օգտագործել են 18-րդ դարում: Քաղաքակրթություններն առաջացել են նեոլիթյան հեղափոխությունից հետո, որը տեղի է ունեցել մ.թ.ա. 8000-5000 թվականներին: Քաղաքակրթության հիմնական հատկանիշներն են տեխնիկայի զարգացումը, մարդկանց խոշոր կուտակումները մեծ քաղաքներում և այլն: Այն սերտորեն կապված է մշակույթ հասկացության հետ: Քաղաքակրթության առանձնահատկություններն են`
• Կենցաղը
• Տնտեսական համակարգերը
• Գրագիտությունը
• Կենսամիջոցների տեսակները և այլն
Քաղաքակրթության տարրերն են`
1. Պետությունը
2. Գիտությունը և գիտատեխնիկական առաջընթացը
3. Արվեստը
4. Եկեղեցին
Քաղաքակրթությունների անկում
Քաղաքակրթությունները անկում են ապրում այն ժամանակ, երբ մտնում են մեկ այլ տարածված քաղաքակրթության մեջ կամ այն ժամանակ, երբ տեղի է ունենում ճգնաժամ: