Մշակույթը այն ամենն է, ինչ ստեղծվել է մարդու կողմից պատմության զարգացման ընթացքում: Մշակույթը լինում է հոգևոր և նյութական: Հոգևոր մշակույթը ընդգրկում է հոգևոր արտադրության, գիտակցության, ունակությունների, գիտելիքի ոլորտը, նյութական մշակույթը` մարդկանց գործունեության առարկայական արդյունքները: Հոգևոր մշակույթի ոլորտներն են`
• Գիտությունը
• Կրոնը
• Արվեստը
• Բարոյականությունը
• Փիլիսոփայությունը
• Իրավունքը
• Քաղաքականությունը
Մշակույթ բառով բնութագրում էին նաև մարդկանց: Այն մարդկանց (արիստոկրատներ), ովքեր տարբերվում էին իրենց կրթվածությամբ, անվանում էին «կուլտուրական», իսկ սովորական քաղաքացիներին` «անկուլտուրական»:
Հայկական մշակույթ
Հայկական մշակույթը հայ ժողովրդի ստեղծած նյութական և հոգևոր արժեքների ամբողջությունն է: Մշակույթի ճյուղերն են`
• Լեզուն
• Գրականությունը
• Ճարտարապետությունը
• Քանդակագործությունը
• Նկարչությունը
• Երաժշտությունն ու պարարվեստը
• Թատրոնն ու կինոն
Հայկական մշակույթը ձևավորվել ու զարգացել է ոչ միայն բուն Հայաստանում, այլև Սփյուռքում:
Այսպիսով՝ մշակույթը այն ամենն է, ինչ շրջապատում է յուրաքանչյուրիս: Մշակույթը մեծ դեր է խաղացել մեր երկրի զարգացման գործում: Մշակույթի շնորհիվ է, որ մեր երկիրը անգամ ամենածանր պահին չի կործանվել: