Posted in Գրականություն

Ստեփան Զորյան․«Ջրհորի մոտ»(վերլուծություն)

«Ջրհորի մոտ» պատմվածքը պատմում է Առաջին համաշխարհային պատերազմից մի դրվագ, որտեղ միմյանց դեմ կռվում էին ռուսական և ավստրիական զորքերը։ Պատմվածքի գլխավոր հերոսը Բաղդասարն էր։ Այն օրը, երբ պետք է ջուր մատակարարեին, անհասկանալի պատճառով չեն մատակարարում։ Տղաները ծարավ էին և այլևս չէին կարողանում կռվել։ Այդ պատճառով որոշում են, որ իրենցից մեկը պետք է գնա մոտակա ջրհորը և ջուր բերի բոլորի համար։ Վիճակ են գցում, թե ով գնա, և վիճակն ընկնում է Բաղդասարին։ Նա սողեսող տեղ է հասնում։ Սպիտակ թաշկինակը թափահարելով՝ նա ջուրը հասցնում է ընկերներին։ Սակայն ջուրը չի բավականացնում բոլորին։ Այս անգամ որոշում են խմբով գնալ։ Ավստրիացիները նույնպես ծարավ էին։ Երկու կողմերը իրար հանդիպում են ջրհորի մոտ։ Մոռանալով պատերազմի մասին՝ նրանք զրուցում և ծիծաղում էին։ Երեկոյան հրամայում են կրակ բացել թշնամու վրա։ Զինվորները չէին ուզում կռվել։ Հաջորդ օրը իմանում են, որ իրենց բարեհոգի վաշտապետին սպանել են։ Սպանել են, քանի որ թողել է տղաներին գնալ ջրհորի մոտ։ Զինվորները սպանում են մատնիչին։ Պատմվածքը մարդկային ամուր հարաբերությունների, նվիրվածության ու ամենաանկեղծ հավատարմության մասին է։

Leave a comment